ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
27 սեպտեմբերի 2019 թվականի N 451-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 30-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների համար մեկ անձի հաշվարկով բնակելի տարածքները սահմանելու մասին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 27-ի թիվ 41-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 30-Ն հրամանի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել, իսկ «գ» պարբերությունում «530» թիվը փոխարինել «615» թվով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Ռ. Բադասյան