040.0389.050501
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մայիսի 2001 թվականի N 389
i
ԻՋԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ ԵՐԿԱԹԳԾԻ 69-ՐԴ ԿԻԼՈՄԵՏՐԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԻՆԺԵՆԵՐԱՊԱՇՏՊԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի զարգացման հիմնախնդիրների մասին» N 492 որոշման և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 15-ի «Իջևան-Հրազդան երկաթգծի սողանքային տեղամասին հարող տարածքում առաջնահերթ միջոցառումներ իրականացնելու մասին» N 125 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` կազմակերպել Իջևան-Հրազդան երկաթգծի 69-րդ կիլոմետրի սողանքային տեղամասին հարող տարածքում առաջին փուլի առաջնահերթ ինժեներապաշտպան միջոցառումների նախագծահետազննական և շինարարական աշխատանքների կատարումը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված ինժեներապաշտպան միջոցառումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2001 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 29,0 մլն դրամ` այդ թվում` վնասված հողերի օտարման համար` 0,7 մլն դրամ` համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի` ֆինանսավորումն իրականացնելով կատարողական ակտերին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 5-ից: