(ուժը կորցրել է 13.12.07 թիվ 1490-Ն որոշում)
i
040.0379.030501
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 մայիսի 2001 թվականի N 379
i
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 27-ի «Նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերությունների կողմից վարձակալական հիմունքներով տարածքների օգտագործումը կանոնակարգելու մասին» N 50 որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերություններին անհատույց օգտագործման տրամադրվող տարածքների նորմատիվները (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված նորմատիվների համաձայն նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերություններին տրամադրվող տարածքների հաշվարկումը` ելնելով յուրաքանչյուր ընկերության պայմանագրի կնքման պահին փաստացի տվյալներից, և նրանց հետ տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 3-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թ.
մայիսի 3-ի N 379 որոշմամբ
ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
.__________________________________________________________________________.
|NN | Հաշվարկվող տարածքը | Չափման միավորը |
|ը/կ| | (քառ. մ) |
|___|____________________________________________|_________________________|
|1. |Նախագծողի համար | 6 |
|___|____________________________________________|_________________________|
|2. |Վարչական աշխատողի համար (հաշվապահություն, | |
| |արտադրական բաժին, մեքենագրական բաժին և | |
| |այլն) | 4 |
|___|____________________________________________|_________________________|
|3. |Կազմակերպության տնօրենի համար | 36 |
| |Խորհրդակցությունների սենյակ |24 քառ. մ` 30 տեղի համար |
| |Գլխավոր ինժեների համար | 24 |
| |Կազմակերպության ղեկավարի տեղակալի համար | 18 |
|___|____________________________________________|_________________________|
|4. |Համատեղ ընդունարան (տնօրենի և գլխավոր | |
| |ինժեների համար) | 18 |
|___|____________________________________________|_________________________|
|5. |Խորհրդակցությունների դահլիճ | 90 |
|___|____________________________________________|_________________________|
|6. |Մակետավորման սենյակ (աշխատողների թիվը ըստ |36 քառ. մ` 3 աշխ. դեպքում|
| |առաջադրանքի և կազմակերպության պրոֆիլի) |54 քառ. մ` 4 աշխ. դեպքում|
| | |72 քառ. մ` 5 աշխ. դեպքում|
|___|____________________________________________|_________________________|
|7. |Տեխնիկական գրադարան | 54 |
|___|____________________________________________|_________________________|
|8. |Տեխնիկական արխիվ | 72 |
|___|____________________________________________|_________________________|
|9. |Նախագծային աշխատասենյակ | 36 |
|___|____________________________________________|_________________________|
|10.|Գծագրերի, փաստաթղթերի բազմացման և | |
| |պատճենահանման ծառայություն | 182 |
|___|____________________________________________|_________________________|
|11.|Լաբորատորիաներ |նախագծային առաջադրանքների|
| | |ծավալների հիման վրա |
|___|____________________________________________|_________________________|
|12.|Գրունտների հետազոտման և պահեստավորման | |
| |սենյակ | 160 |
|___|____________________________________________|_________________________|
|13.|Ավտոմատ հեռախոսի կայան | 15 |
|___|____________________________________________|_________________________|
|14.|Ճաշարան | 60 |
| |այդ թվում` | |
| |դահլիճ | |
| |նախասրահ | |
| |արտադրամաս | |
| |պահեստներ | |
|___|____________________________________________|_________________________|
|15.|Մեխանիկական և ստեղծագործական արհեստանոց | 54 |
|___|____________________________________________|_________________________|
|16.|Պահեստներ | 42 |