040.0375.030501
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 մայիսի 2001 թվականի N 375
i
«ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՓԱԿ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՄԲ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 7-ի «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը նոր բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ մասնավորեցնելու մասին» N 88 որոշման հիման վրա հայտարարված փակ մրցույթը չի կայացել` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` բանակցություններ վարել հնարավոր ներդրողի հետ «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը նոր բաժնետոմսերի թողարկմամբ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու վերաբերյալ և բանակցությունների արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 3-ից: