040.0355.260401
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 ապրիլի 2001 թվականի N 355
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 1999 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 1999 թվականի մայիսի 17-ի վճիռը անփոփոխ թողնելու մասին» որոշումը և ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Նարինե պանսիոնատ» բաց բաժնետիրական ընկերության` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը:
2. «Նարինե պանսիոնատ» բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպել «Նարինե» պանսիոնատ» փակ բաժնետիրական ընկերության:
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մեկշաբաթյա ժամկետում «Նարինե» պանսիոնատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի սեփականատիրոջ մասին համապատասխան փոփոխությունը գրանցել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերությունում.
բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության մասնավորեցման վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 26-ից: