Սեղմել Esc փակելու համար:
«ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎՄՏՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎՄՏՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅ ...

 

 

040.0353.260401

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» ապրիլի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2001 թվականի N 353

 

i

«ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎՄՏՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵԹԱՍԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՋՐԱՏԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԿԱՌՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

 

«Հյուսիս-արևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների զարգացում» ծրագրի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համաֆինանսավորման մասն ապահովելու նպատակով, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ, Ներքին Բազմաբերդ, Նոր Ամանոս, Պարտիզակ, Արուճ գյուղերը խմելու ջրով ապահովելու համար Ոսկեթասի աղբյուրներից ջրատարի առաջին հերթի կառույցի շինարարության անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

i

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Շինարարության պատվիրատու» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում գտնվող անավարտ շինարարության օբյեկտների հետագա տնօրինման մասին» N 435 որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն ապամոնտաժվող խողովակներից 31,5 կմ երկարությամբ և նախագծանախահաշվային փաստաթղթերում նշված համապատասխան տրամագծերով մետաղական խողովակներ անհատույց հատկացնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ոսկեթասի աղբյուրներից ջրատարի առաջին հերթի կառույցի շինարարության համար.

բ) ապամոնտաժել տարբեր տրամաչափի մետաղական խողովակներ և դրանց վաճառքից առաջացած գումարով ապահովել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ոսկեթասի աղբյուրներից ջրատարի առաջին հերթի կառույցի ֆինանսավորումը` համաձայն նախահաշվային արժեքի` որպես Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված N 455 AM փոխառության համաձայնագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորում «Հյուսիս-արևմտյան գյուղատնտեսական ծառայությունների զարգացում» ծրագրին.

գ) հիմք ընդունելով Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի համաձայնությունը` ապահովել «Հյուսիս-արևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների զարգացում» ծրագրի իրականացման գրասենյակի և «Ջրշին» պետական փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագրի կնքումը` նշված առաջին հերթի կառույցի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 26-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.04.2001
N 353
Որոշում