ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 օգոստոսի 2019 թվականի N 1040-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի «Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 219-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի`
1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«6. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է կիրառի անհրաժեշտ միջոցներ, որպեսզի երաշխավորի, որ շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրանքն անվտանգության ապահովման հարցերով արտադրված է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան, մարդու կյանքի և առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքի, կենդանիների և բույսերի կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար վտանգի աղբյուր չէ, ինչպես նաև չի պարունակում անվտանգության վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոններ:».
2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«8. Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքը պետք է ուղեկցվի համապատասխանության հայտարարագրով և (կամ) համապատասխանության ազգային նշանով:».
i
3) 18-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ը. «Ծխելն առաջացնում է թոքի մահացու քաղցկեղ».
i
4) 21-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«գ. «Արիալ Արմենիան (Arial Armenian) թավ տառատեսակով, «ՆԻԿՈՏԻՆ`», «ԽԵԺ`» բառերը` մեծատառերով, նիկոտինի, խեժի չափման միավորները` փոքրատառերով».
5) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«25. Ծխախոտային արտադրանքը պետք է պահվի հողի մակերևույթից բարձր հատակ ունեցող չոր, մաքուր, (60 +-10)% օդի հարաբերական խոնավություն ունեցող շենքերում և դասավորված լինի շենքի հատակից առնվազն 10 սմ բարձր:».
i
6) «Ձև 1»-ը և «Ձև 2»-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 8-ի
N 1040-Ն որոշման
Ձև N 1
ԾԽԱԽՈՏԻ ՏՈՒՓԻ ՎՐԱ ԾԽԵԼՈՒ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԻԿՈՏԻՆԻ, ԽԵԺԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՔՍՏԵՐԻ ԶԵՏԵՂՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ
Հիմնական նախազգուշացման տեքստերը
._____________________. ._____________________. .____________________.
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|_____________________| |_____________________| |____________________|
| ԾԽԵԼԸ | | ԾԽԵԼԸ | | ԾԽԵԼԸ ԼՐՋՈՐԵՆ |
| ՎՆԱՍԱԿԱՐ Է | |ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՄԱՀԱՑՈՒ| |ՎՆԱՍՈՒՄ Է ՁԵԶ ԵՎ ՁԵԶ|
| ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ | | | | ՇՐՋԱՊԱՏՈՂ ԱՆՁԱՆՑ |
._____________________. ._____________________. .____________________.
Լրացուցիչ նախազգուշացման տեքստերը
._____________________. ._____________________. .____________________.
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|_____________________| |_____________________| |____________________|
| Ծխելն առաջացնում է | | Պահպանեք | | Ծխելը հղիության |
| թոքի քաղցկեղ | |երեխաներին` թույլ մի | | ընթացքում վնասում է|
| | | տվեք նրանց շնչել | | Ձեր ապագա երեխային |
| | | ծխախոտի ծուխը | | |
._____________________. ._____________________. .____________________.
._____________________. ._____________________. .____________________.
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|_____________________| |_____________________| |____________________|
|Ծխելն առաջացնում է | |Ծխելը հանգեցնում է | |Ծխելն առաջացնում է |
|սիրտ-անոթային | |անոթների խցանման և | |թոքի մահացու քաղցկեղ|
|հիվանդություններ | |հանդիսանում է սրտի և | | |
| | |ուղեղի կաթվածի պատճառ| | |
._____________________. ._____________________. .____________________.
._____________________. ._____________________.
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | |
|_____________________| |_____________________|
|Ծխելը թողնելով կարող | |Ծխելը վնասում է |
|եք նվազեցնել սրտի և | |սերմնահեղուկը և |
|թոքերի մահաբեր | |նվազեցնում վերարտա- |
|հիվանդությունների | |դրողականությունը |
|հավանականությունը | | |
._____________________. ._____________________.
Նիկոտինի, խեժի պարունակության վերաբերյալ տեքստը
.__________________________.
| .______________________. |
| | ԽԵԺ` մգ/սիգ | |
| | ՆԻԿՈՏԻՆ` մգ/սիգ | |
| .______________________. |
.__________________________.
Ձև N 2
ԲԼՈԿԻ ՎՐԱ ԾԽԵԼՈՒ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԻԿՈՏԻՆԻ, ԽԵԺԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՔՍՏԵՐԻ ԶԵՏԵՂՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ
Հիմնական նախազգուշացման տեքստերը
.____________________________________________.
| |
|____________________________________________|
|ԾԽԵԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ |
.____________________________________________.
.____________________________________________.
| |
|____________________________________________|
|ԾԽԵԼԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՄԱՀԱՑՈՒ |
.____________________________________________.
.____________________________________________.
| |
|____________________________________________|
|ԾԽԵԼԸ ԼՐՋՈՐԵՆ ՎՆԱՍՈՒՄ Է ՁԵԶ ԵՎ ՁԵԶ |
|ՇՐՋԱՊԱՏՈՂ ԱՆՁԱՆՑ |
.____________________________________________.
Լրացուցիչ նախազգուշացման տեքստերը
.____________________________________________________________.
| |
|____________________________________________________________|
|Ծխելն առաջացնում է սիրտ-անոթային հիվանդություններ |
.____________________________________________________________.
.____________________________________________________________.
| |
|____________________________________________________________|
|Ծխելն առաջացնում է թոքի քաղցկեղ |
.____________________________________________________________.
.____________________________________________________________.
| |
|____________________________________________________________|
|Պահպանեք երեխաներին` թույլ մի տվեք նրանց շնչել ծխախոտի ծուխը|
.____________________________________________________________.
.____________________________________________________________.
| |
|____________________________________________________________|
|Ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային |
.____________________________________________________________.
.____________________________________________________________.
| |
|____________________________________________________________|
|Ծխելը հանգեցնում է անոթների խցանման և հանդիսանում է սրտի և |
|ուղեղի կաթվածի պատճառ |
.____________________________________________________________.
.____________________________________________________________.
| |
|____________________________________________________________|
|Ծխելն առաջացնում է թոքի մահացու քաղցկեղ |
.____________________________________________________________.
.____________________________________________________________.
| |
|____________________________________________________________|
|Ծխելը թողնելով կարող եք նվազեցնել սրտի և թոքերի մահաբեր |
|հիվանդությունների հավանականությունը |
.____________________________________________________________.
.____________________________________________________________.
| |
|____________________________________________________________|
|Ծխելը վնասում է սերմնահեղուկը և նվազեցնում |
|վերարտադրողականությունը |