040.0322.180401
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2001 թվականի N 322
i
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկությունները (ցանկը կցվում է):
2. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկությունների լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման գործընթացի իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 18-ից:
ՑԱՆԿ
Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» փակ
բաժնետիրական ընկերության լուծարման ենթակա
դուստր ձեռնարկությունների
1. «Գլխամասային կառուցվածքների և ջրատարների» դուստր ձեռնարկություն
2. «Աէրացիա» կայան» դուստր ձեռնարկություն
3. «Ջրմուղ-կոյուղի» N 1 դուստր ձեռնարկություն
4. «Ջրմուղ-կոյուղի» N 2 դուստր ձեռնարկություն
5. «Ջրմուղ-կոյուղի» N 3 դուստր ձեռնարկություն
6. «Ջրմուղ-կոյուղի» N 4 դուստր ձեռնարկություն
7. «Ջրմուղ-կոյուղի» N 5 դուստր ձեռնարկություն
8. «Ջրմուղ-կոյուղի» N 6 դուստր ձեռնարկություն
9. «Ջրմուղ-կոյուղի» N 7 դուստր ձեռնարկություն
10. «Ջրմուղ-կոյուղի» N 8 դուստր ձեռնարկություն
11. «Ավտոտրանսպորտային» դուստր ձեռնարկություն
12. «Սանտեխնիկ» դուստր ձեռնարկություն