040.0318.180401
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2001 թվականի N 318
i
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՇԵՆԻ (ԱՐԱԳԱԾԻ ՇՐՋ.) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Արագածոտնի մարզի Նորաշենի (Արագածի շրջ.) գյուղական համայնքի ավագանու անդամների լիազորությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Արագածոտնի մարզի Նորաշենի (Արագածի շրջ.) գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արագածոտնի մարզի Նորաշենի (Արագածի շրջ.) գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 56085 դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արագածոտնի մարզի Նորաշենի (Արագածի շրջ.) տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 18-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 2001 թվականի
ապրիլի 18-ի N 318 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված
Արագածոտնի մարզի Նորաշենի (Արագածի շրջ.) գյուղական
համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրությունների
նախապատրաստման ու անցկացման հետ
______________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
______________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 30000
այդ թվում`
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, 30000
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 15000
3. Կապի ծառայության վճարներ 1000
4. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
5. Գրասենյակային ծախսեր 1000
__________________________________________________________
ընդամենը 52000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր 4085
(778 ընտրող + 778 x 0,05) x 5 դրամ
__________________________________________________________
Ընդամենը 56085