/չի գործում տես 03.12.96 օրենք/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
i
1. «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել 1992 թվականի փետրվարի 1-ից:
2. Սահմանել, որ «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ գլուխը` «Սոցիալական երաշխիքներ զբաղվածության բնագավառում», կիրարկվում է 1992թ. մարտի 1-ից:
3. Սահմանել, որ «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը կիրարկվում է Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայության կազմավորման օրվանից 2 ամիս հետո:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
i
մինչև 1992 թվականի հունվարի 20-ը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին ներկայացնել առաջարկություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ.
մինչև 1992 թվականի հունվարի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների նորմատիվ ակտերը և հրահանգները համապատասխանեցնել «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:
մինչև 1992 թվականի հունվարի 20-ը հաստատել Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն, Հայաստանի Հանրապետության զբաղվածության ֆոնդի կանոնադրությունները, Հայաստանի Հանրապետության զբաղվածության ոչ պետական կազմակերպությունների գրանցման և գործունեության կարգը, ինչպես նաև կազմավորել Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն և Հայաստանի Հանրապետության զբաղվածության ֆոնդ.
մինչև 1992թ. հունվարի 20-ը սահմանել «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով նախատեսվող աշխատատեղերի ամենամյա քվոտաների սահմանման կարգը, քվոտաների չափերը և սահմանված քվոտաների խախտման դեպքում` գործատուների տուգանքների գանձնման կարգը.
մինչև 1992 թվականի հունվարի 20-ը սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության զբաղվածության բնագավառում ընթացիկ իրավիճակն արտացոլող վիճակագրական հաշվետվության կազմակերպման կարգը.
մինչև 1992 թվականի փետրվարի 1-ը սահմանել գործատուների կողմից «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր և լրացուցիչ հատկացումների կատարման կարգը, հատկացումների չափերը, ինչպես նաև հատկացումներ կատարողների անվանացանկը.
մինչև 1992 թվականի մարտի 1-ը սահմանել գործազուրկի կարգավիճակ ունեցող քաղաքացիների խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին նյութական օժանդակություն տրամադրելու կարգը և պայմանները: