040.0293.120401
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 ապրիլի 2001 թվականի N 293
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 849 ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 871 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. «Թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել 9371 հազ. դրամ գնահատված արժեքով 126,16 գրամ ոսկի, 524,17 գրամ պլատին և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը:
1.2. Հաշվեկշռային մեթոդով 14451 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող (ակտիվների կազմում ընդգրկված է Երևանի Էրեբունու թաղային համայնքի կողմից հայեցողական սեփականության իրավունքով տնօրինվող և «Թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման տրված` Երևանի Էրեբունու N 23 հասցեում գտնվող 862 քառ. մետր տարածքը) «Թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:
1.3. Սահմանել «Թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 11073 հազ. դրամ, որը համապատասխանում է 11073 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը սահմանել` 2768 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
1.5. «Թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 3378 հազ. դրամ, այդ թվում`
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1755 հազ. դրամ.
ստացված կանխավճարների գծով` 27 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 408 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 1188 հազ. դրամ:
1.6. «Թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությանը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մասնավորեցման պայմանագրում նշել «Թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի` առնվազն 5 տարի ժամկետով պահպանման մասին:
1.8. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 18416 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող (ակտիվների կազմում ընդգրկված է Երևանի Նոր Նորքի թաղային համայնքի կողմից հայեցողական սեփականության իրավունքով տնօրինվող և «Թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման տրված` Երևանի Լվովյան N 5 (Նոր Նորքի 1-ին զանգված, 81/82) հասցեում գտնվող 896,6 քառ. մետր տարածքը) «Թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:
2.2. Սահմանել «Թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 13473 հազ. դրամ, որը համապատասխանում է 13473 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.3. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը սահմանել 3368 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
2.4. «Թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 4942,7 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 27,7 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2888,3 հազ. դրամ
ստացված կանխավճարների գծով` 194,9 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 458,5 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 1233,6 հազ. դրամ.
այլ պարտավորություններ` 139,7 հազ. դրամ:
2.5. «Թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
2.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մասնավորեցման պայմանագրում նշել «Թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի` առնվազն 5 տարի ժամկետով պահպանման մասին:
2.7. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 11366 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող (ակտիվների կազմում ընդգրկված է Երևանի Շենգավիթի թաղային համայնքի կողմից հայեցողական սեփականության իրավունքով տնօրինվող և «Թիվ 3 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման տրված` Երևանի Բագրատունյաց N 12 հասցեում գտնվող 795 քառ. մետր տարածքը) «Թիվ 3 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:
3.2. Սահմանել «Թիվ 3 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 10201 հազ. դրամ, որը համապատասխանում է 10201 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.3. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը սահմանել 2550 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
3.4. «Թիվ 3 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 1165 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 70 հազ. դրամ.
ստացված կանխավճարների գծով` 129 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 551 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 101 հազ. դրամ:
3.5. «Թիվ 3 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 314 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:
3.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մասնավորեցման պայմանագրում նշել «Թիվ 3 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի` առնվազն 5 տարի ժամկետով պահպանման մասին:
3.7. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 9450 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող (ակտիվների կազմում ընդգրկված է Երևանի Կենտրոն թաղային համայնքի կողմից հայեցողական սեփականության իրավունքով տնօրինվող և «Թիվ 9 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման տրված` Երևանի Հ. Պարոնյան N 28ա հասցեում գտնվող 826,2 քառ. մետր տարածքը) «Թիվ 9 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:
4.2. Սահմանել «Թիվ 9 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 8532 հազ. դրամ, որը համապատասխանում է 8532 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.3. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը սահմանել 2133 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
4.4. «Թիվ 9 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 918 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտքի հիմնադիրներին` 215 հազ. դրամ.
առևտրական կրեդիտորական պարտքեր` 414 հազ. դրամ.
ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 128 հազ. դրամ.
հետաձգված ընթացիկ պարտավորություններ` հարկային գծով` 40 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորություններ` 121 հազ. դրամ:
4.5. «Թիվ 9 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
4.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մասնավորեցման պայմանագրում նշել «Թիվ 9 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի` առնվազն 5 տարի ժամկետով պահպանման մասին:
4.7. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. Հաշվեկշռային մեթոդով 67256 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արզնու երկաթուղու հիվանդանոց-վերականգնողական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:
5.2. Սահմանել «Արզնու երկաթուղու հիվանդանոց-վերականգնողական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 64606 հազ. դրամ, որը համապատասխանում է 64606 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.3. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը սահմանել 16152 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
5.4. «Արզնու երկաթուղու հիվանդանոց-վերականգնողական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 2650 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 900 հազ. դրամ.
անձնակազմին եկամուտների վճարման գծով` 542 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 773 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 307 հազ. դրամ.
կարճաժամկետ այլ պարտավորություններ` 128 հազ. դրամ:
5.5. «Արզնու երկաթուղու հիվանդանոց-վերականգնողական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 151,5 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:
5.6. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. Հաշվեկշռային մեթոդով 71498 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արզնի» մանկական առողջարան պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Արզնի» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության:
6.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 70613 հազ. դրամ, որը համապատասխանում է 70613 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 70613 հազ. դրամ է, որը համապատասխանում է 70613 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 17653 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
6.5. «Արզնի» մանկական առողջարան պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 885 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 35 հազ. դրամ.
կարճաժամկետ այլ կրեդիտորական պարտքեր` 303 հազ. դրամ.
անձնակազմին եկամուտների վճարման գծով` 289 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 27 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 52 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 179 հազ. դրամ:
6.6. «Արզնի» մանկական առողջարան պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
6.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
6.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
6.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
6.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. Հաշվեկշռային մեթոդով 23944 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հիդրոշինարար-5 ՇՊՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Հիդրոշինարար-5» բաց բաժնետիրական ընկերության:
7.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 16786 հազ. դրամ, որը համապատասխանում է 16786 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 13429 հազ. դրամ է, որը համապատասխանում է 13429 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 6715 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:
7.5. «Հիդրոշինարար-5 ՇՊՁ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 7208 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 175 հազ. դրամ
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1970 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3963 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 1100 հազ. դրամ:
7.6. «Հիդրոշինարար-5 ՇՊՁ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
7.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
7.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
7.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
7.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
7.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
8.1. Հաշվեկշռային մեթոդով 48860 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարարակ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Վարարակ» բաց բաժնետիրական ընկերության:
8.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 31763 հազ. դրամ, որը համապատասխանում է 31763 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
8.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 25411 հազ. դրամ է, որը համապատասխանում է 25411 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
8.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 12706 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:
8.5. «Վարարակ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 17097 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1131 հազ. դրամ.
անձնակազմին եկամուտների վճարման գծով` 4111 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 7185 հազ. դրամ
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 2412 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 2258 հազ. դրամ:
8.6. «Վարարակ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
8.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
8.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
8.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
8.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
8.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
9.1. Հաշվեկշռային մեթոդով 20998 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասշինսպաս» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:
9.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 18083 հազ. դրամ, որը համապատասխանում է 18083 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
9.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 14466 հազ. դրամ է, որը համապատասխանում է 14466 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
9.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 7233 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:
9.5. «Մասշինսպաս» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 2915 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2915 հազ. դրամ:
9.6. «Մասշինսպաս» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
9.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
9.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
9.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
9.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
9.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
10.1. Հաշվեկշռային մեթոդով 12638 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Դավթաշենի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Դավթաշենի հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության:
10.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 10288 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 10288 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
10.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 10288 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 10288 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
10.4. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 50 տոկոսի չափով:
10.5. «Դավթաշենի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 2350 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 4 հազ. դրամ
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 34 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 2275 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 37 հազ. դրամ:
10.6. «Դավթաշենի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
10.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում ապահովել «Դավթաշենի հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության հայտարարագրի գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
10.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
i
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 18-ի «Ա. Լ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու մասին» N 849 և դեկտեմբերի 25-ի «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու մասին» N 871 որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունը`
նշված որոշումներով ստեղծված հանձնաժողովների կազմում Ռ. Դավթյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ Ժ. Ասատրյանին:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 12-ից: