Սեղմել Esc փակելու համար:
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՇՎ ...

 

 

040.0266.310301

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2001 թվականի N 266

 

i

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների բարելավման միջոցառումների մասին» N 255 որոշմամբ նախատեսված գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների կազմակերպման ծրագրի կատարումն ապահովելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 18-ի «Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության «Պարենային արտադրության աճ» 2KR ծրագիրը մարդասիրական որակելու մասին» N 837 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումը մասնագիտացված կազմակերպությունների միջոցով իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2000 թվականի ապրիլի 3-ին փոխանակված նոտային համապատասխան տրամադրված դրամաշնորհի հաշվին Հայաստանի Հանրապետություն ներկրված «NEW UOLLAND 55-56 DT» մակնիշի 78 տրակտորից 50-ը` համապատասխան գյուղատնտեսական գործիքներով ու պահեստամասերով, արժեքի FOB գնով հատկացնել «Ագրոսպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը, համապատասխանաբար ավելացնելով վերջինիս կանոնադրական կապիտալի չափը, վարձակալական հիմունքներով դրանց շահագործումը կազմակերպելու, իսկ մնացած 28 տրակտորը` համապատասխան գյուղատնտեսական գործիքներով ու պահեստամասերով, տրամադրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` աճուրդային կարգով իրացնելու համար:

2. Սահմանել, որ`

ա) աճուրդի կազմակերպիչն ընտրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից.

բ) աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով.

գ) գյուղատնտեսական տեխնիկայի աճուրդով վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` ելնելով 2000 թվականի ապրիլի 3-ին փոխանակված նոտայի և 2000 թվականի դեկտեմբերի 13-ին ստորագրված «Փոխօգնության հիմնադրամի դեպոզիտ» պայմանագրի պահանջներից.

դ) աճուրդով վաճառվող գյուղատնտեսական տեխնիկայի իրացումից գոյացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին և օգտագործվում նշված նոտայով նախատեսված գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար:

3. Ելնելով Հայաստանի Հանրապետությունում մեքենայացված դաշտային աշխատանքների ու սպասարկումների ձևավորված ծախսերի կառուցվածքից և սակագների միջին մակարդակից` առաջարկել «Ագրոսպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը վերջինիս կողմից մարզային սպասարկման ընկերություններին վարձակալության հանձնվող գյուղատնտեսական տեխնիկայի տարեկան նվազագույն վարձակալության վճարի չափը` ներառյալ ավելացված արժեքի հարկը, մեկ միավոր տրակտորի և գյուղատնտեսական գործիքների համար սահմանել 150,0 հազ. դրամ, վարձակալության ժամկետը` 10 տարի: Վարձակալության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար սահմանել վարձավճար` նախորդ տարվա վարձավճարի չափը ինդեքսավորելով տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սղաճի մեծությամբ:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

ա) «Նուռնուս» բաց բաժնետիրական ընկերության միջոցով ապահովել ստացված գյուղատնտեսական տեխնիկայի բեռնաթափումը, ապակոնսերվացումը, հավաքումը, կարգաբերումը և պահպանումը` կնքելով համապատասխան պայմանագիր` ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված ծախսերի նախահաշվի.

բ) մեկամսյա ժամկետում ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալության պայմանագրերի կնքումը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Նուռնուս» բաց բաժնետիրական ընկերության կողմից կատարված ծախսերը փոխհատուցել սույն որոշման 2-րդ կետի «դ» ենթակետում նշված հատուկ հաշվից:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.2001
N 266
Որոշում