(ուժը կորցրել է 18.02.16 թիվ 139-Ն որոշում)
i
040.0239.270301
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 մարտի 2001 թվականի N 239
i
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 34, 35, 48 և 49-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
i
ա) «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգը (կցվում է).
բ) «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգը (կցվում է):
(որոշումը փոփ. 02.06.01 թիվ 485, 22.01.09 թիվ 79-Ն, 10.10.12 թիվ 1288-Ն որոշումներ)
Հաստատված է
ՀՀ կառավարության
2001 թվականի մարտի 27-ի
N 239 որոշմամբ
ԿԱՐԳ
i
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ
1. Սույն կարգի դրույթներով կարգավորվում են «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության սահմանման հետ կապված հարաբերությունները` բացառությամբ մշակութային արժեքների: Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը սահմանելու մասին» N 827-Ն որոշմամբ:
2. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է, ըստ արտադրական պրոցեսի, վերամշակման համար ներմուծված մեկ միավոր ապրանքի և տեղական ու այլ ապրանքների քանակությունից` բնաիրային կամ արժեքային չափման միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ:
3. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք թափոնների և մնացորդների քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է արտադրական պրոցեսի արդյունքում և չի համարվում սույն կարգի 2-րդ կետով սահմանված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն:
4. Մնացորդ է համարվում սույն կարգի 3-րդ կետով սահմանված` վերամշակումից ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն չհանդիսացող` վերամշակումից գոյացած հումքի և նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին և չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները:
5. Թափոն է համարվում վերամշակումից գոյացած հումքի, նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին, կորցրել է իր սկզբնական սպառողական հատկությունները և հնարավոր չէ օգտագործել որպես հումք` նմանատիպ կամ այլ արտադրական պրոցեսում:
6. Կորուստ է համարվում ապրանքների վերամշակման արտադրական գործընթացի արդյունքում գոյացած և (կամ) չվերականգնվող (անվերադարձելի) հումքի, նյութերի այն քանակությունը, որը կորցրել է իր սկզբնական հատկությունները:
7. Ապրանքներ ներմուծող անձը (այսուհետ` հայտատու) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկը` համաձայն N 1 ձևի, որը հաշվարկվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով`
1) պատվիրատուի և վերամշակողի (արտադրողի) միջև կնքված պայմանագրով ամրագրված վերամշակման նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակությամբ.
2) վերամշակողի (արտադրողի) կողմից տվյալ արտադրանքի արտադրության համար հաստատված ազգային կամ միջազգային ստանդարտների, տեխնիկական փաստաթղթերի կամ միջպետական ԳՈՍՏ-երի (ԳՕՍՏ-երի) պահանջներին համապատասխան հաշվարկված վերամշակման նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակությամբ.
3) գիտահետազոտական կազմակերպությունների կողմից հաստատված վերամշակման նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակությամբ, որոնք իրենց կազմում կարող են ունենալ կամ անհրաժեշտության դեպքում ներգրավել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներ:
8. Վերամշակման նվազագույն արդյունքի քանակությունը հաշվարկելիս հաշվի են առնվում նաև վերամշակման ընթացքում առաջացող թափոնների, մնացորդների և արտադրական կորուստների քանակությունները:
9. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկի վերաբերյալ եզրակացություն (այսուհետ` եզրակացություն ձև N 3) ստանալու համար, եթե վերամշակման արդյունքում ստացված ապրանքներն արտահանվում են պատվիրատուին, հայտատուն էլեկտրոնային ([email protected]) կամ թղթային եղանակով լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում` համաձայն N 2 ձևի.
2) պատվիրատուի և վերամշակողի (արտադրողի) միջև կնքված ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրի պատճենը.
3) սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված եղանակով հաշվարկված` «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկը` համաձայն N 1 ձևի:
10. Եզրակացություն ստանալու համար` եթե վերամշակման արդյունքում ստացված ապրանքներն արտահանվում են համաձայն կնքված արտահանման պայմանագրերի, հայտատուն էլեկտրոնային ([email protected]) կամ թղթային եղանակով լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում` համաձայն N 2 ձևի.
2) մատակարարման պայմանագրի կամ հաշիվ ապրանքագրի պատճենը և վերամշակման արդյունքում ստացված ապրանքների արտահանման պայմանագրի պատճենը.
3) սույն կարգի 7-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետերով նախատեսված եղանակներով հաշվարկված` «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկը` համաձայն N 1 ձևի:
11. Հայտատուն եզրակացություն ստանալու համար կարող է դիմել լիազոր մարմին մատակարարման կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրի կնքման պահից: Պայմանագիրը պետք է պարունակի դրույթ ներմուծվող ապրանքների քանակների վերաբերյալ:
12. Հայտատուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների ամբողջականության և արժանահավատության համար:
i
13. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ոսկու և չմշակված ալմաստի ներմուծման դեպքում` հայտատուի կողմից ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, եզրակացությունն առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտատուին և (կամ) էլեկտրոնային եղանակով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին` վերջինիս և լիազոր մարմնի կողմից մշակված ընթացակարգին համապատասխան:
(13-րդ կետը փոփ. 19.11.14 թիվ 1305-Ն որոշում)
14. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո թերի լինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով լիազոր մարմինը տեղեկացնում է հայտատուին:
15. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
16. Եզրակացություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե չեն պահպանվել սույն կարգի 7-րդ և 15-րդ կետերի պահանջները, ինչպես նաև չի ներկայացվել 9-րդ կամ 10-րդ կետերում նշված փաստաթղթերից որևէ մեկը:
i
17. Եթե հայտատուի կողմից սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված եղանակով հաշվարկված և N 1 ձևով ներկայացված ապրանքների վերամշակման արդյունքում գոյացած թափոնների և կորուստների չափը գերազանցում է նմանատիպ ապրանքների համար հաստատված և կիրառվող չափի 20 և ավելի տոկոսին, ապա եզրակացությունը տալուց հետո լիազոր մարմնի որոշմամբ հայտատուի ներկայացրած տվյալները կարող են ենթարկվել փորձաքննության: Փորձաքննության կարող են ենթարկվել նաև նոր ապրանքատեսակների վերամշակման արդյունքում գոյացած թափոնների և կորուստների չափերը:
18. Փորձաքննությունը կիրականացվի սույն կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված կազմակերպությունների կողմից` որոշման 3-րդ կետով նախատեսված փորձաքննությունների անցկացման կարգի համաձայն:
19. Փորձաքննության արդյունքում լիազոր մարմինը կազմում է նոր ճշգրտված եզրակացություն` անվավեր ճանաչելով նախկին եզրակացությունը: Լիազոր մարմինը մաքսային ձևակերպումներ իրականացնելու նպատակով ճշգրտված եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե և իրազեկում հայտատուին:
20. Լիազոր մարմնի կողմից եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումի հիմնավորված մերժումը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ձևով տրվում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:
21. Եզրակացություն տալու մերժումը հայտատուն կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
22. Հայտատուների կողմից ստացված դիմումների և եզրակացությունների հաշվառման համար վարվում է հաշվառման գրանցամատյան, որը կարող է վարվել էլեկտրոնային եղանակով:
Ձև N 1
ՀԱՇՎԱՐԿ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ
.___________________________________________________________________.
|NN |Անվանումը |Ապրանքի |Քանակը |Միավոր |
|ը/կ| |ծածկագիրն|մետր/հատ/ |արտադրանքի վրա |
| | |ըստ |կգ/լիտր |ծախսվող հումքի,|
| | |ԱՏԳ ԱԱ-ի | |նյութերի և |
| | | | |կիսաֆաբրիկատ- |
| | | | |ների քանակը |
| | | | |մետր/հատ/կգ/ |
| | | | |լիտր |
|___|__________________________|_________|__________|_______________|
| |1) Վերամշակման համար | | | |
|1. |ներմուծված ապրանքներ | | | |
| |--------------------------| | | |
| |--------------------------| | | |
| |--------------------------| | | |
|___|__________________________|_________|__________|_______________|
|2. |1) Վերամշակումից հետո | | | |
| |ստացվելիք ապրանքային | | | |
| |արդյունքը | | | |
| | | | | |
| |2) վերամշակման արդյունքում| | | |
| |գոյացած` | | | |
| |- թափոնները | | | |
| |- մնացորդները | | | |
| |- արտադրական կորուստները | | | |
.___________________________________________________________________.
Դիմող _________________ ________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)
____ ______________ 20 թ.
Ձև N 2
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն
ԴԻՄՈՒՄ
«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված
ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի,
ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և
կորուստների քանակության հաշվարկի վերաբերյալ եզրակացություն
ստանալու
Դիմող ______________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, հեռախոսահամարը, անհատ
ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի անունը, ազգանունը և
հեռախոսահամարը ու էլեկտրոնային հասցեն)
Գտնվելու վայրը _______________________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ,
ֆիզիկական անձի բնակության վայրը)
Գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը
_____________________________________________________________________
Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը
_____________________________________________________________________
Խնդրում եմ տալ եզրակացություն «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկի վերաբերյալ:
Դիմումին կից ներկայացնում եմ`
1. Հումքի, նյութերի և կիսաֆաբրիկատների մատակարարման պայմանագրերի, կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրերի կամ հաշիվ ապրանքագրերի պատճենները և վերամշակման արդյունքում ստացված ապրանքների արտահանման պայմանագրերի պատճենները:
2. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկը:
3. Այլ փաստաթղթեր (ցանկության դեպքում):
_____________________________________________________________________
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Դիմող _________________ ________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)
____ ______________ 20 թ.
Ձև N 3
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն
Եզրակացություն N - Ն
«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկի վերաբերյալ
Հայտատու`
Հասցեն`
Վերամշակման համար ապրանքի մատակարարը`
._______________________________________
|Վերամշակման համար ներմուծված ապրանքներ|
|______________________________________|
|Անվանումը |Ապրանքի |Չափի |Քանակը |
| |ծածկագիրն|միավորը| |
| |ըստ | | |
| |ԱՏԳ ԱԱ-ի | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
|__________|_________|_______|_________|
| 1 | 2 | 3 | 4 |
|__________|_________|_______|_________|
| | | | |
._______________________________________
______________________________________________________________.
| Վերամշակման արդյունքը |
|_____________________________________________________________|
|Անվանումը|Ապրանքի |Չափի | Քանակությունը |
| |ծածկագիրն|միավորը|_________________________________|
| |ըստ | |Ընդամենը|Վերամշակման|Արտադրական |
| |ԱՏԳ ԱԱ-ի | | |արդյունքի |թափոնների, |
| | | | |մեկ միավորի|մնացորդների,|
| | | | |վրա ծախսվող|կորուստների |
| | | | |հումքի, |քանակը |
| | | | |նյութերի և | |
| | | | |կիսաֆաբրի- | |
| | | | |կատների | |
| | | | |քանակը | |
|_________|_________|_______|________|___________|____________|
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|_________|_________|_______|________|___________|____________|
| | | | | | |
______________________________________________________________.
Ծանոթություն:
Եզրակացություն տվող` __________ ________________ ___________________
(պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Եզրակացության տրման ամսաթիվը
____ ______________ 20 թ.
(կարգը խմբ. 20.12.12 թիվ 1682-Ն որոշում)
(կարգը փոփ. 22.01.09 թիվ 79-Ն, 30.12.10 թիվ 1750-Ն որոշումներ)
Հաստատված է
ՀՀ կառավարության
2001 թվականի մարտի 27-ի
N 239 որոշմամբ
ԿԱՐԳ
i
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ
1. Սույն կարգի դրույթներով կարգավորվում են «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության սահմանման հետ կապված հարաբերությունները:
2. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է, ըստ արտադրական պրոցեսի, վերամշակման համար արտահանված մեկ միավոր ապրանքի և տեղական ու այլ ապրանքների քանակությունից` բնաիրային կամ արժեքային չափման միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ:
3. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք թափոնների և մնացորդների նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է արտադրական պրոցեսի արդյունքում և չի համարվում սույն կարգի 2-րդ կետով սահմանված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն:
4. Մնացորդ է համարվում սույն կարգի 3-րդ կետով սահմանված` վերամշակումից ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն չհանդիսացող` վերամշակումից գոյացած հումքի և նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին և չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները:
5. Թափոն է համարվում վերամշակումից գոյացած հումքի, նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին, կորցրել է իր սկզբնական սպառողական հատկությունները և հնարավոր չէ օգտագործել որպես հումք` նմանատիպ կամ այլ արտադրական պրոցեսում:
6. Կորուստ է համարվում ապրանքների վերամշակման արտադրական գործընթացի արդյունքում գոյացած և (կամ) չվերականգնվող (անվերադարձելի) հումքի, նյութերի այն քանակությունը, որը կորցրել է իր սկզբնական հատկությունները:
7. Ապրանքներ արտահանող անձը (այսուհետ` հայտատու) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկը (ձև N 1), որը հաշվարկվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով`
1) պատվիրատուի և վերամշակողի (կատարողի) միջև կնքված պայմանագրով որոշված վերամշակման նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակությամբ.
2) վերամշակողի (կատարողի) կողմից հաստատված վերամշակման նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակությամբ:
8. Նվազագույն քանակությունը հաշվարկելիս հաշվի են առնվում նաև վերամշակման ընթացքում առաջացող թափոնների, մնացորդների և արտադրական կորուստների քանակությունները:
9. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության հաշվարկի վերաբերյալ եզրակացություն (այսուհետ` եզրակացություն ձև N 3) ստանալու համար հայտատուն էլեկտրոնային ([email protected]) կամ թղթային եղանակով լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում` համաձայն N 2 ձևի.
2) արտահանվող ապրանքների վերամշակման դեպքում` պատվիրատուի և կատարողի միջև կնքված պայմանագրի պատճեն, որը պետք է պարունակի դրույթ` վերամշակման նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության վերաբերյալ.
3) «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության հաշվարկը` համաձայն N 1 ձևի:
10. Երաշխիքային սպասարկման ժամկետում գտնվող ապրանքների համար` եզրակացություն ստանալու համար հայտատուն էլեկտրոնային ([email protected]) կամ թղթային եղանակով լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում` համաձայն N 2 ձևի.
2) երաշխիքային սպասարկման ժամկետում գտնվող ապրանքների համար մատակարարի կողմից վերանորոգումը կամ փոխարինումը հավաստող փաստաթուղթը.
3) «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկը` համաձայն N 1 ձևի:
11. Երաշխիքային սպասարկման ժամկետն անցած ապրանքների համար` եզրակացություն ստանալու համար հայտատուն էլեկտրոնային ([email protected]) կամ թղթային եղանակով լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում` համաձայն N 2 ձևի.
2) արտահանվող ապրանքների վերանորոգումն իրականացնող անձանց հետ կնքված պայմանագրի պատճենը և (կամ) մատակարարի (կատարողի) կողմից վերանորոգումն իրականացնելու վերաբերյալ գրավոր համաձայնությունը.
3) «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության հաշվարկը` համաձայն N 1 ձևի:
12. Երաշխիքային ժամկետում վերաարտահանված ապրանքների փոխարինումն օտարերկրյա ապրանքներով թույլատրվում է` եթե դրանք իրենց նկարագրությամբ, որակով և տեխնիկական ցուցանիշներով համընկնում են վերաարտահանված ապրանքի հետ:
13. Եթե վերամշակման արտադրանքի փոխարինումն օտարերկրյա ապրանքներով թույլատրվում է, ապա օտարերկրյա ապրանքների ներմուծումը կարող է իրականացվել մինչև վերամշակման համար նախատեսված ապրանքների արտահանումը:
14. Հայտատուն եզրակացություն ստանալու համար կարող է դիմել լիազոր մարմին մատակարարման կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրի կնքման պահից: Պայմանագիրը պետք է պարունակի դրույթ ներմուծվող ապրանքների քանակների վերաբերյալ:
15. Հայտատուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների ամբողջականության և արժանահավատության համար:
i
16. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ոսկու և չմշակված ալմաստի արտահանման դեպքում` հայտատուի կողմից ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, եզրակացությունն առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտատուին և (կամ) էլեկտրոնային եղանակով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին` վերջինիս և լիազոր մարմնի կողմից մշակված ընթացակարգին համապատասխան:
(16-րդ կետը փոփ. 19.11.14 թիվ 1305-Ն որոշում)
17. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
18. Եզրակացություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե չի պահպանվել սույն կարգի 7-րդ և 17-րդ կետերի պահանջները և չի ներկայացվել 9-րդ կամ 10-րդ կամ 11-րդ կետերում նշված փաստաթղթերից որևէ մեկը:
19. Լիազոր մարմնի կողմից եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումի հիմնավորված մերժումը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ձևով տրվում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:
20. Եզրակացություն տալու մերժումը հայտատուն կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
21. Հայտատուների կողմից ստացված դիմումների և եզրակացությունների հաշվառման համար վարվում է հաշվառման գրանցամատյան, որը կարող է վարվել էլեկտրոնային եղանակով:
Ձև N 1
ՀԱՇՎԱՐԿ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ
.___________________________________________________________________.
|NN |Անվանումը |Ապրանքի |Քանակը |Միավոր |
|ը/կ| |ծածկագիրն|մետր/հատ/ |արտադրանքի վրա |
| | |ըստ |կգ/լիտր |ծախսվող հումքի,|
| | |ԱՏԳ ԱԱ-ի | |նյութերի և |
| | | | |կիսաֆաբրիկատ- |
| | | | |ների քանակը |
| | | | |մետր/հատ/կգ/ |
| | | | |լիտր |
|___|__________________________|_________|__________|_______________|
| |1) Վերամշակման համար | | | |
|1. |արտահանված ապրանքներ | | | |
| |--------------------------| | | |
| |--------------------------| | | |
| |--------------------------| | | |
|___|__________________________|_________|__________|_______________|
|2. |1) Վերամշակումից հետո | | | |
| |ստացվելիք ապրանքային | | | |
| |արդյունքը | | | |
| | | | | |
| |2) վերամշակման արդյունքում| | | |
| |գոյացած` | | | |
| |- թափոնները | | | |
| |- մնացորդները | | | |
| |- արտադրական կորուստները | | | |
.___________________________________________________________________.
Դիմող _________________ ________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)
____ ______________ 20 թ.
Ձև N 2
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն
ԴԻՄՈՒՄ
«Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված
ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև
վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների
նվազագույն քանակության հաշվարկի վերաբերյալ եզրակացություն ստանալու
Դիմող _______________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, հեռախոսահամարը, անհատ
ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի անունը, ազգանունը և
հեռախոսահամարը ու էլեկտրոնային հասցեն)
Գտնվելու վայրը ______________________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ,
ֆիզիկական անձի բնակության վայրը)
Գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը
_____________________________________________________________________
Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը
_____________________________________________________________________
Խնդրում եմ տալ եզրակացություն «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության հաշվարկի վերաբերյալ:
Դիմումին կից ներկայացնում եմ`
1) արտահանվող ապրանքների վերամշակման դեպքում` պատվիրատուի և կատարողի միջև կնքված պայմանագրի պատճեն, որը պետք է պարունակի դրույթ` վերամշակման արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության վերաբերյալ.
2) երաշխիքային սպասարկման ժամկետում գտնվող ապրանքների համար` մատակարարի կողմից վերանորոգումը կամ փոխարինումը հավաստող փաստաթուղթը.
3) երաշխիքային սպասարկման ժամկետն անցած ապրանքների համար` արտահանվող ապրանքների վերանորոգումն իրականացնող անձանց հետ կնքված պայմանագրի պատճենը և (կամ) մատակարարի (կատարողի) կողմից վերանորոգումն իրականացնելու վերաբերյալ գրավոր համաձայնությունը.
4) «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության հաշվարկը.
5) այլ փաստաթղթեր (ցանկության դեպքում):
_____________________________________________________________________
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Դիմող _________________ ________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)
____ ______________ 20 թ.
Ձև N 3
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն
Եզրակացություն N - Ա
«Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված
ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի,
ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և
կորուստների քանակության հաշվարկի վերաբերյալ
Հայտատու`
Հասցեն`
Վերամշակման համար ապրանքի մատակարարը`
._______________________________________
|Վերամշակման համար ներմուծված ապրանքներ|
|______________________________________|
|Անվանումը |Ապրանքի |Չափի |Քանակը |
| |ծածկագիրն|միավորը| |
| |ըստ | | |
| |ԱՏԳ ԱԱ-ի | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
|__________|_________|_______|_________|
| 1 | 2 | 3 | 4 |
|__________|_________|_______|_________|
| | | | |
._______________________________________
______________________________________________________________.
| Վերամշակման արդյունքը |
|_____________________________________________________________|
|Անվանումը|Ապրանքի |Չափի | Քանակությունը |
| |ծածկագիրն|միավորը|_________________________________|
| |ըստ | |Ընդամենը|Վերամշակման|Արտադրական |
| |ԱՏԳ ԱԱ-ի | | |արդյունքի |թափոնների, |
| | | | |մեկ միավորի|մնացորդների,|
| | | | |վրա ծախսվող|կորուստների |
| | | | |հումքի, |քանակը |
| | | | |նյութերի և | |
| | | | |կիսաֆաբրի- | |
| | | | |կատների | |
| | | | |քանակը | |
|_________|_________|_______|________|___________|____________|
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|_________|_________|_______|________|___________|____________|
| | | | | | |
______________________________________________________________.
Ծանոթություն:
Եզրակացություն տվող` __________ ________________ ___________________
(պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Եզրակացության տրման ամսաթիվը
____ ______________ 20 թ.
(կարգը խմբ. 20.12.12 թիվ 1682-Ն որոշում)
(կարգը փոփ. 22.01.09 թիվ 79-Ն որոշում)