502.0015.290301
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 03 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50201071
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 մարտի 20001 թվականի թիվ 15
i
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Համաձայն ՀՀ նախագահի 06.05.1997թ. «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» թիվ 728 հրամանագրի 1-14 կետի «ա» ենթակետի հաստատել ՀՀ Արարատի մարզում միջհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների երթակարգավարական սպասարկման մրցույթի անցկացման կարգը (կցվում է):
2. Մրցույթի անցկացման կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման համար:
ԿԱՐԳ
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կարգով սահմանվում է Արարատի մարզում ավտոկայարաններից և այլ ուղևորափոխադրումների համար նախատեսված տարածքներից միջհամայնքային երթուղիները սպասարկող ուղևորափոխադրողներին երթակարգավարական ծառայություն մատուցող սուբյեկտի մրցութային կարգով ընտրության գործընթացը:
2. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2.1. Մրցութային հանձնաժողովը ստեղծվում է Արարատի մարզպետի կարգադրությամբ:
2.2. Մրցութային հանձնաժողովը հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի անցկացման մասին, ընդունում է հայտեր (հավելված 1), նախապատրաստում և իրականացնում է մրցույթը, որոշում է մրցույթի հաղթողին:
2.3. Մրցութային հանձնաժողովը չի կարող սահմանափակել առանձին (այդ թվում և օտարերկրյա) տնտեսվարող սուբյեկտների մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե դա նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ:
3. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Մրցույթը սկսելուց առնվազն 30 օր առաջ մրցութային հանձնաժողովը մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներում հրապարակում է համապատասխան տեղեկատվություն մրցույթի պայմանների մասին, որտեղ նշվում է`
- մրցույթի առարկան.
- մասնակիցներին ներկայացվող պահանջները.
- մրցույթի մասնակցի գրանցման վճարի չափը, պայմանները.
- մրցույթի առարկային նախապես ծանոթանալու հնարավորությունները և կարգը.
- հայտի ներկայացման վերջին ժամկետը.
- մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը.
- հեռախոսահամար, որով կարելի է ստանալ լրացուցիչ տեղեկություններ:
4.ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
4.1. Մրցույթին մասնակցում է այն սուբյեկտը, որը բավարարում է սույն կարգի 8.1. կետի բոլոր պահանջները:
4.2. Առավելություն կստանա այն մասնակիցը, որը կառաջարկի ուղևորափոխադրողների երթակարգավարական ծառայության մատուցման նվազագույն գին:
Հավասար ցուցանիշների դեպքում նախապատվությունը կտրվի ըստ`
- երթակարգավարի մասնագիտական պատրաստվածության.
- երթակարգավարի աշխատանքային ստաժի.
- երթակարգավարական կետի տեխնիկական հագեցվածության առկա
հնարավորությունների:
Հավասար պայմանների դեպքում ընտրությունը կատարվում է քվեարկության միջոցով:
Մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո հանձնաժողովը կազմում է արդյունքների մասին ամփոփ արձանագրություն, որի օրինակը մնում է հանձնաժողովի մոտ:
Մասնակիցներից յուրաքանչյուրը ստանում է մեկական օրինակ:
4.3. Մրցույթի մասնակիցը կարող է մինչև մրցույթի օրը իր հայտը հետ վերցնել` այդ մասին գրավոր տեղյակ պահելով մրցութային հանձնաժողովին:
5. ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Մրցույթի արդյունքները մասնակիցների կողմից կարող են բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ
Մրցույթը համարվում է չկայացած, եթե`
- սահմանված ժամկետներում հանձնաժողովը նշված պայմաններին բավարարող ոչ մի
առաջարկ չի ստացել.
- մրցույթի անցկացման ժամանակ խախտվել են սույն կանոնների պահանջները:
7. ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Որոշումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում Արարատի մարզպետարանի և մրցույթի հաղթողի միջև կնքվում է երթուղիների երթակարգավարական սպասարկման պայմանագիր:
Եթե հաղթող ճանաչված սուբյեկտը 10 օրվա ընթացքում չի կնքում երթուղու երթակարգավարական սպասարկման պայմանագիրը, մրցույթի արդյունքները համարվում են անվավեր:
Մրցույթում հաղթած տնտեսվարող սուբյեկտի հետ կնքած պայմանագրում հաստատված երթակարգավարական սպասարկման գինը ենթակա է փոփոխման միայն հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո:
8. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
8.1. Մրցույթին կարող են մասնակցել տնտեսվարող այն սուբյեկտները, որոնք գրանցված են ՀՀ պետռեգիստրում, ներկայացրել են մրցույթին մասնակցելու հայտը և ներքոհիշյալ փաստաթղթերը `
ա) երթակարգավարական կետի ինքնածախսածածկման հաշվարկ,
բ) այն վճարային փաստաթղթերը, որոնք հաստատում են մրցույթի մասնակցության և գրանցման համար կատարված վճարումների իսկությունը,
գ) երթակարգավարական սպասարկման նախատեսվելիք գինը,
դ) հարկային տեսչության տեղեկանքը ` հարկային պարտավորությունների վերաբերյալ:
8.2. Մրցույթի մասնակիցներին ներկայացվում են հետևյալ պահանջները.
- մրցույթի մասնակիցը չպետք է հանդիսանա Արարատի մարզի միջհամայնքային
հասարակական տրանսպորտի ուղևորափոխադրող.
- ունենա երաշխիքներ երթակարգավարական գործունեության հետ կապված
միանվագ նյութական ծախսումների ապահովվածության վերաբերյալ:
9. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Մասնակցության վճարի չափը ներկայացվում է ՀՀ Արարատի մարզպետի հաստատմանը` մրցութային հանձնաժողովի կողմից և իր մեջ ներառում է մրցույթի կազմակերպման, անցկացման և այլ գրասենյակային ծախսեր:
Վճարը կարող է կանխիկ կամ փոխանցման կարգով մուծել հաշվարկային հաշիվ կամ դրամարկղ, որպես մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացման վճար, որը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 2 օր առաջ:
Վճարի դիմաց տրվում է համապատասխան ստացական, որը այնուհետև ներկայացվում է մրցութային հանձնաժողովին:
Մրցույթում չհաղթած մասնակցի կողմից մուծված գումարը չի վերադարձվում:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
Արարատի մարզպետարան
ՀԱՅՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
Հայտատու _________________________________________________________
Ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվանումը, հասցեն, հեռախոսը
Խնդրում եմ ընդգրկել երթակարգավարական ծառայություն մատուցող սուբյեկտի ընտրության մրցույթին մասնակցելու հայտը
Կից ներկայացնում եմ հետևյալ տվյալները և փաստաթղթերի պատճենները
1. Պետռեգիստրի վկայականի N ______
2. Վճարային փաստաթուղթ N ___________
3. Երթակարգավարական սպասարկման նախատեսվելիք գինը
4. Լրացուցիչ տեղեկություններ ________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
Ներկայացված փաստաթղթերի ճշտության համար ստորագրում եմ
_________________ / ____ / ____________ 200 թ.
կ.տ.
Գործերն ընդունեց ___________________________________________