040.0141.200217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 փետրվարի 2017 թվականի N 141-Ն
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՍԱՆԴՂԱԿԸ` ԸՍՏ ԵՐԵԽԱՅԻ ԿԱՐԻՔԻ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1365-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 46-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3.2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը` ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1365-Ն որոշման հավելվածի 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսավորումից բացի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար հատկացվում են լրացուցիչ ֆինանսական միջոցներ` ըստ հետևյալ բանաձևի`
Լմ = ՈՒՕաֆ + Ֆբչ, որտեղ`
Լմ-ն լրացուցիչ միջոցներ են,
ՈՒՕաֆ-ն ուսուցչի օգնականների տարեկան աշխատավարձի ֆոնդն է,
Ֆբչ-ն ֆինանսավորման բարձրացված չափաքանակն է, որը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող մանկավարժական աշխատողների աշխատավարձի տարեկան ֆոնդն է:
ՈՒՕաֆ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՈՒՕաֆ = ՈՒՕթ x Մա x Աթ, որտեղ`
ՈՒՕթ - ուսուցչի օգնականների դրույքների թիվն է,
Մա - ուսուցչի օգնականների միջին ամսական աշխատավարձը,
Աթ.- հաշվարկվող ժամանակաշրջանի ամիսների թիվը:
10. ՈՒսուցչի օգնականների դրույքների թիվը որոշվում է`
1) ուսուցչի օգնական - ուսումնական հաստատության սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկից: 15 երեխայի համար սահմանվում է 1 ուսուցչի օգնականի դրույք, ընդ որում, դպրոցում երեխաների թիվը 7 և 7-ից պակաս լինելու դեպքում հաշվարկվում է 0,5 դրույք, իսկ 15-ից ավելի յուրաքանչյուր մինչև 7 երեխայի համար ավելացվում է ևս 0,5 դրույք: ՈՒսուցչի օգնականի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է մանկավարժների միջին ամսական հաշվարկային աշխատավարձի 80 տոկոսի չափով:»:
3. 2017 թվականի սեպտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման փորձնական կարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է`
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա` 2017 թվականի հունվարի 1-ից.
2) Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա` 2017 թվականի սեպտեմբերի 1-ից.
3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա` 2018 թվականի սեպտեմբերի 1-ից.
3.1) Երևան քաղաքի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա` 2019 թվականի հունվարի 1-ից.
4) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզերի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա` 2019 թվականի սեպտեմբերի 1-ից.
5) Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա` 2020 թվականի սեպտեմբերի 1-ից.
6) Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա` 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:
(4-րդ կետը փոփ. 04.10.18 թիվ 1087-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի փետրվարի 16-ի
N 141-Ն որոշման
ՍԱՆԴՂԱԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ` ԸՍՏ ԵՐԵԽԱՅԻ ԿԱՐԻՔԻ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական պետական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված բարձրացված չափաքանակով ֆինանսավորումը` ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի, իրականացվում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով սահմանվող` «Հանրակրթական ուսուցում» և «Հանրակրթական ուսուցման գծով պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում» ծրագրերի միջոցների հաշվին` ըստ համապատասխան մակարդակների:
2. Սույն սանդղակով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական պետական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար նախատեսվող լրացուցիչ պետական աջակցությունից ֆինանսավորման բարձրացված չափաքանակը` ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի:
._____________________________________________________________________.
|Ծանրու- |Մանկավարժահոգեբա- |Ամիս-|Գոր- |Ամսական |Ֆինանսավոր-|
|թյան |նական աջակցություն |ների |ծակի- |աշխատավարձի |ման |
|աստիճանը|մատուցող |քա- |ցը` |չափը |բարձրացված |
| |մանկավարժական |նակը |ըստ | |չափաքանակը`|
| |դրույքների քանակը` | |ֆունկ-| |ըստ ֆունկ- |
| |ըստ կրթության | |ցիա- | |ցիաների |
| |առանձնահատուկ | |ների | |խանգարում- |
| |պայմանների կարիք | |խանգա-| |ների |
| |ունեցող սովորողների| |րում- | |աստիճանի |
| |միջին տարեկան թվի | |ների | | |
| |հաշվարկի | |աստի- | | |
| |___________________| |ճանի | | |
| |մինչև |8-ից|15-ից | | | | |
| |7-ը |15 |ավելի | | | | |
| |ներառ-| |յուրա- | | | | |
| |յալ | |քանչ- | | | | |
| |անձ | |յուր | | | | |
| | | |մինչև | | | | |
| | | |7 | | | | |
| | | |երեխայի| | | | |
| | | |համար` | | | | |
| | | |լրա- | | | | |
| | | |ցուցիչ | | | | |
|________|___________________|_____|______|_______________|___________|
| | 1 | 2 | 3 | 4 |5=1x2x3x4 |
|________|___________________|_____|______|_______________|___________|
|Միջին |0.5 |1 |0.5 |12 |0.97 |հաշվետու տարվա | |
|________|______|____|_______|_____|______|ՀՀ պետական |___________|
|Ծանր |0.5 |1 |0.5 |12 |1 |բյուջեով | |
|________|______|____|_______|_____|______|սահմանված |___________|
|Խորը |0.5 |1 |0.5 |12 |1.034 |մանկավարժական | |
| | | | | | |աշխատողների | |
| | | | | | |միջին ամսական | |
| | | | | | |հաշվարկային | |
| | | | | | |աշխատավարձ | |
._____________________________________________________________________.