040.0230.220301
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 մարտի 2001 թվականի N 230
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՈՐՈՇ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «գ» կետին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 9-ի «Ջրային տնտեսության կառավարման համակարգի բարեփոխումների մասին» N 92 և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների և կոլեգիայի անդամների թիվը հաստատելու մասին» N 151 որոշումների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետով և N 1 հավելվածով, Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածով և Հայաստանի Հանրապետության 2001 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեում «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումների բաշխման մասին» N 144 որոշման N 1 հավելվածով սահմանված` սույն որոշման հավելվածում նշված ծախսային ծրագրերն իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմին` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության փոխարեն, համարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 22-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 2001 թ.
մարտի 22-ին N 230 որոշման
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային
տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացվող Հայաստանի
Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված
ծախսային ծրագրերը
.__________________________________________________________________________.
|Խումբ| Ենթախումբ| ՀՀ 2001 թ. պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի |
| | | անվանումները |
|_____|__________|_________________________________________________________|
| 08 | 04 |2. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ սուբսիդավորում |
|_____|__________|_________________________________________________________|
| | |4. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի կողմից տրամադրված |
| | |միջոցներով իրականացվող Արմավիրի մարզի մի շարք |
| | |բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղու համակարգերի |
| | |վերականգնման ծրագիր |
|_____|__________|_________________________________________________________|
| | |Կապանի Գեխի գետի ջրամաքրման կայանի վերակառուցում |
|_____|__________|_________________________________________________________|
| | |Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերի ջրամատակարարում |
|_____|__________|_________________________________________________________|
| | |Սպիտակի ջրամատակարարման ցանցեր |
|_____|__________|_________________________________________________________|
| | |Մասիսի ջրամատակարարման ցանցերի վերակառուցում |
|_____|__________|_________________________________________________________|
| | |Գերմանիայի զարգացման վարկերի բանկի կողմից տրամադրված |
| | |միջոցներով իրականացվող Արմավիրի Մարզի մի շարք |
| | |բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղու համակարգերի |
| | |վերականգնման ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն |
| | |(սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին) |
|_____|__________|_________________________________________________________|
| 10 | 02 |1. Արփա-Սևան թունելի շահագործում, տեխնիկական վիճակի |
| | |բարելավում և նորոգում |
|_____|__________|_________________________________________________________|
| | |3. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով |
| | |իրականացվող պատվարների անվտանգության ծրագրին ՀՀ |
| | |կառավարության մասնակցություն |
|_____|__________|_________________________________________________________|
| | |4. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով |
| | |իրականացվող ոռոգման համակարգերի վերականգնման ծրագիր |
|_____|__________|_________________________________________________________|
| | |6. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով |
| | |իրականացվող պատվարների անվտանգության ծրագիր |
|_____|__________|_________________________________________________________|
| | |Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով |
| | |իրականացվող ոռոգման համակարգերի վերականգնման ծրագրին ՀՀ |
| | |կառավարության մասնակցություն |
|_____|__________|_________________________________________________________|
| | 07 |1. «Ոռոգում» ՓԲԸ (սուբսիդավորում) |
|_____|__________|_________________________________________________________|
| 14 | 06 |10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած |
| | |պարտքերի մարում Համաշխարհային բանկի կողմից տրամադրված |
| | |միջոցներով իրականացվող ոռոգման համակարգերի վերականգնման |
| | |ծրագրին ՀՀ կառավարության մասնակցության գծով |
.__________________________________________________________________________.