Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՕԲՅԵԿՏԱՅԻՆ ...

 

 

040.1142.150805

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2005 թվականի N 1142-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 («Անվտանգություն») հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) այն կազմակերպությունների և օբյեկտների ցանկը, որոնցում պետք է իրականացվի անցագրային և ներօբյեկտային վերահսկողություն` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում կիրառվող անցագրերի ձևանմուշների, դրանց առանձնահատկությունների նկարագիրը և անցագրեր տալու մասին հայտի ձևերը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի հուլիսի 21-ի

N 1142-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 («Անվտանգություն») և N 9 (»Ընթացակարգերի պարզեցում») հավելվածների հիման վրա:

(1-ին կետը փոփ. 04.06.09 թիվ 635-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության սահմանումը նպատակ է հետապնդում կանոնակարգելու օդանավակայանների վերահսկելի գոտիներ օդանավակայանների աշխատողների, օդանավերի անձնակազմերի անդամների, այցելուների և տրանսպորտային միջոցների մուտքը, շարժը և ելքը:

(2-րդ կետը փոփ. 04.06.09 թիվ 635-Ն որոշում)

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անվտանգության ապահովման համար սահմանվում են օդանավակայանների վերահսկելի, հատուկ վերահսկելի և արտաքին վերահսկելի գոտիներ: Օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում վերահսկողությունն իրականացնում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունները, իսկ արտաքին վերահսկելի գոտում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողությունը սահմանվում է օդանավակայանների աշխատողների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև այդ գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների և այցելուների շարժի վերահսկողության համար:

(3-րդ կետը փոփ. 28.11.13 թիվ 1312-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության ապահովման նպատակով իրականացվում են հետևյալ կազմակերպչական միջոցառումները`

ա) օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների սահմանների որոշում ու դրանց պարսպապատում,

բ) հսկիչ-անցագրային կետերի կառուցում, կահավորում և գործունեության ապահովում,

գ) անցագրերի տեսակների, այդ թվում` օդանավերի անձնակազմերի անդամների թռիչքային անցագրերի, ձևանմուշների և հատկացման պայմանների սահմանում ու ներդրում,

դ) վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության իրականացում:

(4-րդ կետը փոփ. 04.06.09 թիվ 635-Ն որոշում)

 

III. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

5. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների սահմանները որոշում են օդանավակայանների գործադիր մարմինները և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ` գլխավոր վարչություն)` հաստատման: Դրանք հաստատվում են գլխավոր վարչության պետի հրամանով` ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում:

6. Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների սահմանների հաստատումից հետո օդանավակայանների գործադիր մարմինները ձեռնամուխ են լինում օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների պարսպապատմանը:

7. Հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների պարսպապատման համար կարող են օգտագործվել`

ա) երկաթբետոնե պատեր,

բ) ուղղահայաց մետաղյա ձողեր,

գ) մետաղյա ցանց,

դ) փշալար,

ե) ոչ մետաղական նյութեր,

զ) թվարկված նյութերից կոմբինացված համակարգ:

8. Պարսպապատը տեղադրվում է այնպես, որպեսզի այն հնարավորություն չտա օդանավակայանի վերահսկելի գոտիներ նետելու այնպիսի նյութեր ու հարմարանքներ, որոնք կարող են օգտագործվել քաղաքացիական ավիացիայի գործունեությանն անօրինական միջամտության համար:

9. Լրացուցիչ արգելքներ ստեղծելու նպատակով պարսպապատը վերևից պետք է ունենա պարսպապատի երկայնքով 3-5 շարքով ձգվող փշալարերից պաշտպանիչ վահանակ, որն ամրացվում է անկյունային բարձակով: Պարսպապատի ընդհանուր բարձրությունը, ներառյալ փշալարերը, պետք է լինի 2,44 մետր:

10. Պարսպապատի երկարությամբ օդանավակայանի պարիսպներին դրսից հարող տարածքներում առնվազն երեք մետրի չափով պետք է վերացվեն այն բոլոր պատնեշները, որոնք կդժվարացնեն ցանկապատին հարակից գոտիների դիտարկումը:

(10-րդ կետը փոփ. 28.11.13 թիվ 1312-Ն որոշում)

11. Օդանավակայանների տարածքներում առկա ստորգետնյա ծառայողական անցումները, թունելներն ու կոյուղին, որոնք հատում են վերահսկվող ու չվերահսկվող գոտիները և կարող են մարդկանց հնարավորություն տալ վերահսկվող գոտիներ թափանցելու, պետք է ունենան մշտապես փակ դռներ և կափարիչներ: Դրանք պետք է հսկվեն օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության կողմից պարեկային ծառայության իրականացման միջոցով, իսկ այդպիսի հնարավորության բացակայության դեպքում պետք է պաշտպանվեն ազդանշանային համակարգի միջոցով:

12. Պարսպապատը պետք է գտնվի շուրջօրյա հսկողության ներքո` մոտակա հսկիչ կետերի կողմից հետիոտն պարեկության, պարեկային խմբի կողմից տրանսպորտային շրջագայության, տեսահսկման և պահպանության ազդանշանային համակարգերի միջոցով:

13. Պարսպապատի ամբողջ երկարությամբ ներսի կողմից պետք է պատրաստել պինդ ծածկույթով ճանապարհ:

14. Օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում պետք է տեղակայվեն արգելող ու նախազգուշացնող նշաններ` դրանց մուտքից այնպիսի հեռավորության վրա, որպեսզի ազատ ընթերցվեն:

 

IV. ՀՍԿԻՉ-ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

15. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում հսկիչ-անցագրային կետերը նախատեսված են ապահովելու համար աշխատողների, այցելուների ու տրանսպորտային միջոցների թույլատրված մուտքն օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ ու ելքն այդ գոտիներից:

16. Օդանավակայանների հսկիչ-անցագրային կետերն աշխատողների, այցելուների մուտքի ու ելքի նկատմամբ հսկողության ապահովման նպատակով կահավորվում են պտուտակադռնակով, անձանց մուտքը (ելքը) ֆիքսող տեխնիկական համակարգով, լուսավորության, հեռախոսային և ռադիոկապի միջոցներով, հրշեջ պահպանության ազդանշանային համակարգով, ցուցատախտակով` գործող անցագրերի տեսակների ձևանմուշների ցուցադրմամբ, մետաղյա պահարանով` ծառայողական փաստաթղթերի պահպանության համար:

17. Օդանավակայանների տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի) հսկիչ-անցագրային կետը կահավորվում է էլեկտրամեխանիկական մեխանիզմ ունեցող շարժական դարպասով, ուղեփակոցով, տրանսպորտային միջոցների զննման համար նախատեսված հրապարակով, տրանսպորտային միջոցների զննման համար նախատեսված ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական սարքավորումներով, հսկիչ-անցագրային կետում սպասարկող անձնակազմի անդամների` տեղումներից պաշտպանվածության համար պահակակետ` տանիքով, լուսավորությամբ, կապի միջոցներով, հրդեհային պահպանության ազդանշանային համակարգով, ցուցատախտակով` գործող անցագրերի տեսակների ձևանմուշների ցուցադրմամբ, մետաղյա պահարան` ծառայողական փաստաթղթերի պահպանության համար:

(17-րդ կետը փոփ. 28.11.13 թիվ 1312-Ն որոշում)

18. Օդանավակայանների հսկիչ-անցագրային կետերը և դրանց հարակից տարածքները գիշերային ժամերին պետք է լուսավորվեն: Այն հսկիչ-անցագրային կետը, որը շուրջօրյա չի աշխատում կամ ժամանակավորապես չի գործում, պետք է լինի մշտապես փակ վիճակում և հսկվի օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության կողմից պարեկային ծառայության իրականացման միջոցով:

19. Օդանավակայանների բոլոր հսկիչ-անցագրային կետերի մուտքերի դռների, դարպասների, ստորգետնյա անցումների դռների, թունելների, կոյուղու փակոցների բանալիները պետք է պահպանվեն ավիացիոն անվտանգության ծառայությունների հերթապահ մասերում:

20. Օդանավակայանների բոլոր հսկիչ-անցագրային կետերի սանիտարահիգիենիկ վիճակի, կահավորվածության, լուսավորվածության, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների ցանկապատների, հատուկ միջոցների, դիտարկման տեխնիկական միջոցների և կապի միջոցների ապահովման համար պատասխանատու են օդանավակայանների գործադիր մարմինները:

 

V. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԳՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

21. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային համակարգի ներդրումը և կիրառումը նպատակ ունեն պարզեցնելու օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվությունների ձևակերպումը, ինչպես նաև անցագիրը նույնականացնելու այն ներկայացնող անձի հետ, ստուգելու անցագրերի համապատասխանությունը դրանք ներկայացնողների (անձանց և տրանսպորտային միջոցների) տվյալների հետ:

22. Օդանավակայանների վերահսկելի գոտիների մուտքի անցագրերը պարունակում են հետևյալ տվյալները`

1) անձանց մշտական և ժամանակավոր անցագրերի վրա`

ա. անցագիր հատկացնող կազմակերպության անվանումը,

բ. օդանավակայանի եռանիշ ծածկագիրը,

գ. անցագիր կրող անձի լուսանկարը,

դ. անցագիր կրող անձին թույլատրվող մուտքի գոտիների ծածկագիրը,

ե. անցագիր կրող անձի ազգանունը, անունը,

զ. անցագիր կրող անձի պաշտոնը և կազմակերպության անվանումը,

է. անցագրի գործողության ժամկետը,

ը. անցագրի համարը.

2) տրանսպորտային միջոցների անցագրերի վրա`

ա. տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի տվյալները,

բ. կազմակերպության անվանումը, որին պատկանում է կամ որի կողմից շահագործվում է տրանսպորտային միջոցը,

գ. օդանավակայանի եռանիշ ծածկագիրը,

դ. տրանսպորտային միջոցի վարորդի (վարորդների) անունը, ազգանունը և հայրանունը,

ե. թույլատրվող մուտքի գոտիների ծածկագիրը կամ անվանումը,

զ. անցագրի գործողության ժամկետը:

(22-րդ կետը փոփ. 28.11.13 թիվ 1312-Ն որոշում)

23. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք տվող անձանց և տրանսպորտային միջոցների անցագրերի ձևանմուշների նկարագիրը և անցագրեր տալու մասին հայտի ձևերը սահմանված են սույն որոշման N 3 հավելվածով:

(23-րդ կետը փոփ. 28.11.13 թիվ 1312-Ն որոշում)

24. Օդանավակայանների գործադիր մարմիններն անցագրերի ձևանմուշները, գոտիների սահմանման և գործողության կարգը, ինչպես նաև անցագիր տրամադրելու համար անձից պահանջվող տվյալների ցանկը ներկայացնում են գլխավոր վարչություն` հաստատման: Այն հաստատվում է գլխավոր վարչության պետի հրամանով` ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում:

24.1. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք տվող անձանց և տրանսպորտային միջոցների անցագրերը պատրաստվում են պլաստիկ քարտերով: Պլաստիկ քարտերից պատրաստվող անցագրերը պետք է ունենան անցագրի տվյալների տեղեկատվությունը պարունակող էլեկտրոնային կրիչներ կամ մագնիսական դաշտ:

(24.1-ին կետը լրաց. 28.11.13 թիվ 1312-Ն որոշում)

25. Անցագրերը պատրաստվում և տրվում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անցագրային բաժինների կողմից` անցագիր ստանալու համար դիմող կազմակերպության կողմից սույն որոշման N 3 հավելվածով սահմանված ձևերի հայտերի հիման վրա: Հայտերին կից ներկայացվում են անցագիր ստացող անձի մեկ լուսանկար, անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

(25-րդ կետը փոփ. 28.11.13 թիվ 1312-Ն որոշում)

26. Ստացված հայտերը քննարկում և անցագիր հատկացնելու մասին որոշումն ընդունում է ավիացիոն անվտանգության հարցերով օդանավակայանի գործադիր մարմնի կողմից նշանակված պատասխանատու անձը` համաձայնեցնելով գլխավոր վարչության հետ:

(26-րդ կետը փոփ. 04.06.09 թիվ 635-Ն որոշում)

27. Օդանավակայանների վերահսկելի գոտիներ մուտքի անցագրերը խիստ հաշվառման ենթակա փաստաթղթեր են: Դրանց ձևանմուշները, պատրաստված, բայց դեռևս աշխատողներին չտրված անցագրերը, պլաստիկ քարտերը, հոլոգրաֆիկ պաշտպանիչ նշանները պետք է հաշվառվեն և պահվեն մետաղյա պահարաններում:

(27-րդ կետը փոփ. 04.06.09 թիվ 635-Ն որոշում)

27.1. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անցագրային բաժիններում պետք է ստեղծվեն բոլոր տեսակի անցագրերի և անցագիր ստացած անձանց տվյալների պաշտպանված համակարգչային բազաներ, ինչպես նաև պետք է վարեն անցագրերի տրամադրման մատյաններ:

(27.1-րդ կետը լրաց. 04.06.09 թիվ 635-Ն, 28.11.13 թիվ 1312-Ն որոշումներ)

27.2. Անցագիր ստացող անձինք պետք է ստանան հրահանգավորում անցագրի կրման ու օգտագործման պայմանների վերաբերյալ և ստորագրեն անցագրեր տալու մատյանում:

(27.2-րդ կետը լրաց. 04.06.09 թիվ 635-Ն որոշում)

28. Մշտական անցագրերը տրվում են մինչև 2 տարի ժամկետով: Անցագրերը ենթակա են փոփոխման` դրանց ժամկետները լրանալու դեպքում: Անցագրերի կորստի դեպքում կորած անցագրերի հաշվառման նպատակով դրանց վերաբերյալ համակարգչային բազայում և համապատասխան մատյաններում կատարվում են գրանցումներ` մուտքագրելով կորած անցագրի տվյալները: Կորած կամ սույն կարգի 22-րդ կետում նշված տվյալներից որևէ մեկի անընթեռնելիության դեպքում (այսուհետ` վնասված անցագիր) անցագրերի փոխարեն տրամադրվում են նոր անցագրեր: Կորած կամ վնասված անցագրերի կրկնօրինակներ չեն տրամադրվում:

(28-րդ կետը փոփ. 28.11.13 թիվ 1312-Ն որոշում)

29. Օդանավակայանների գործադիր մարմինները տարեկան մեկ անգամ կազմակերպում ու իրականացնում են աշխատողների, այցելուների, տրանսպորտային միջոցների` տրված, հետ հանձնված և չօգտագործված անցագրերի ձևանմուշների գույքագրում:

30. Հետ հանձնված և փոփոխված բոլոր տեսակի անցագրերը պահվում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայություններում` մինչև 2 տարի ժամկետով, որից հետո դրանք ենթակա են ոչնչացման:

31. Անցագրերը բաժանվում են`

ա) ըստ գործողության ժամկետի` մշտական, ժամանակավոր և մեկանգամյա.

բ) ըստ նշանակության` անձնական, նյութական և տրանսպորտային:

32. Անցագրերը ծառայողական փաստաթղթեր են, որոնք իրավունք են տալիս`

ա) մուտք գործելու օդանավակայանների վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներ և գտնվելու այնտեղ,

բ) օդանավակայանների վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներից դուրս տանելու կամ ներս բերելու նյութական արժեքներ, բեռ, փոստային առաքումներ,

գ) ապահովելու ավտոտրանսպորտի մուտքը (ելքը) վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ:

33. Մշտական անցագրերը (N 3 հավելված) անձնական անցագրեր են: Դրանք մինչև 2 տարի ժամկետով տրվում են այն անձանց, ովքեր մշտապես աշխատում են օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում:

34. Ժամանակավոր անցագրերը (N 3 հավելված) տրվում են այն անձանց, ովքեր ժամանակավորապես են աշխատում օդանավակայանային ծառայություններում և օդանավակայանների վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպություններում, այդ թվում` նաև նրանց, ովքեր գտնվում են գործուղման մեջ, սակայն ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով:

35. Մեկանգամյա անցագրերը (N 3 հավելված) տրվում են օդանավակայանի վերահսկելի գոտիներ մեկ անգամ մուտք գործելու համար և գործում են ստանալու պահից մեկ օրվա ընթացքում` մինչև վերահսկելի գոտում գտնվելու` նշված ժամկետի ավարտը:

Մեկանգամյա մուտքի անցագրերը տրվում են կազմակերպությունների հայտի հիման վրա, իսկ օդանավակայանների բեռնային համալիրի պահեստային տարածքներ մուտք գործելու համար մեկանգամյա անցագրերը տրվում են նաև բեռնային համալիրի պահեստներ բեռներ հանձնելու կամ բեռնային համալիրի պահեստներից բեռներ ստանալու իրավունք վերապահող փաստաթղթերի հիման վրա:

Հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի համար տրվող մեկանգամյա անցագիր կրող անձինք օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործելու պահից կարող են ուղեկցվել օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի կողմից` մինչև տվյալ գոտուց դուրս գալը:

(35-րդ կետը փոփ. 21.05.15 թիվ 533-Ն որոշում)

36. Նյութական անցագրերը տրվում են օդանավակայաններում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից` այն անձանց և կազմակերպություններին, որոնց թույլատրվել է իրականացնել օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ (գոտիներից) նյութական արժեքների մուտք (ելք):

37. Տրանսպորտային միջոցների անցագրերը տրվում են օդանավակայաններում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների և գերատեսչությունների տրանսպորտային միջոցներին`

ա) մշտական տրանսպորտային անցագրերը տրվում են մինչև մեկ տարի ժամկետով.

բ) ժամանակավոր տրանսպորտային անցագրերը տրվում են մինչև 3 ամիս ժամկետով.

գ) մեկանգամյա տրանսպորտային անցագրերը տրվում են մեկ անգամ մուտք գործելու համար:

38. Ելնելով օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն անվտանգության ապահովման առանձնահատկություններից` օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի (ելքի) անցագիր ստացած անձանց նախկինում դատապարտված լինելու փաստը ճշտելու նպատակով դրա մասին հարցում է կատարվում համապատասխան լիազորված մարմնից:

39. Անցագիր ստանալու համար հայտ ներկայացրած կազմակերպության ղեկավարն իր ստորագրությամբ հաստատում է հայտի հիմնավորված լինելը:

(39-րդ կետը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)

40. Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ աշխատողների, այցելուների, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), այդ գոտիներում ներօբյեկտային վերահսկողության կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունները:

41. Օդանավերի անձնակազմի անդամների մուտքն օդանավակայանների վերահսկելի գոտիներ իրականացվում է թռիչքային պլանի և օդանավի անձնակազմի անդամի թռիչքային անցագրի հիման վրա:

42. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առաջացած արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքները նվազեցնելու և վերացնելու նպատակով օդանավակայանի տարածք առանց անցագրի կարող են մուտք գործել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ստորաբաժանումները, եթե նրանց այդ նպատակով անցագրեր նախապես չեն տրամադրվել:

 

VI. ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՑԱԳՐԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

(VI գլուխը լրաց. 04.06.09 թիվ 635-Ն որոշում)

 

43. Թռիչքային անցագրեր հատկացվում են գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող օդաչուներին, ինժեներներին, շտուրմաններին, տեսուչներին և Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների օդանավերի անձնակազմերի հետևյալ անդամներին`

ա) օդանավի հրամանատար,

բ) երկրորդ օդաչու,

գ) բորտ-ինժեներ,

դ) շտուրման,

ե) բորտ-ուղեկցորդ,

զ) օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետ,

է) բորտ-ռադիստ,

ը) բորտ-օպերատոր,

թ) ավիաընկերությունների թռիչքային աշխատանքները կազմակերպող մենեջեր:

(43-րդ կետը փոփ. 21.05.15 թիվ 533-Ն որոշում)

44. Օդանավի անձնակազմի անդամին հատկացվող թռիչքային անցագրի դիմային մասի վրա հայերենով և անգլերենով նշվում են`

ա) երկրի անվանումը,

բ) անցագիրը հատկացնող լիազոր մարմնի անվանումը,

գ) օդանավ շահագործող կազմակերպության անվանումը,

դ) օդանավի անձնակազմի անդամի ազգանունը, անունը,

ե) օդանավի անձնակազմի անդամի պաշտոնը,

զ) անցագրի հերթական համարը,

է) վավերականության ժամկետը,

ը) անցագիրը կրող անձի ստորագրությունը,

թ) կցվում է օդանավի անձնակազմի անդամի լուսանկարը:

45. Անցագրի դարձերեսին նշվում են`

ա) երկրի անվանումը,

բ) անցագիրը հատկացնող լիազոր մարմնի անվանումը,

գ) ԻԿԱՕ-ի N 9 («Ընթացակարգերի պարզեցում») հավելվածով սահմանված անցագիր կրող անձի իրավունքները,

դ) ում կողմից է տրված անցագիրը,

ե) անցագիրը տալու վայրը և ամսաթիվը,

զ) լիազոր մարմնի պատասխանատու պաշտոնյայի ստորագրությունը:

46. Թռիչքային անցագրի դարձերեսի մագնիսական շերտում մուտքագրվում են սույն կարգի 44-րդ կետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է» և «թ» ենթակետերում նշված տվյալները:

47. Օդանավերի անձնակազմի անդամներին թռիչքային անցագրերը հատկացվում են գլխավոր վարչության կողմից` 5-օրյա ժամկետում,օդանավ շահագործող կազմակերպության ղեկավարի ներկայացրած հայտի հիման վրա: Հայտում հայերենով և անգլերենով նշվում են օդանավ շահագործող կազմակերպության անվանումը, օդանավի անձնակազմի անդամի ազգանունը, անունը, պաշտոնը, և կցվում է օդանավի անձնակազմի անդամի 3x4 չափսի մեկ լուսանկար:

Հայտին կից ներկայացվում է հայերենով և անգլերենով լրացված հարցաթերթ (ձև N 9)` թռիչքային անցագիր ստացող յուրաքանչյուր անձի համար:

(47-րդ կետը փոփ. 21.05.15 թիվ 533-Ն որոշում)

48. Օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող օդաչուներին թռիչքային անցագրեր են հատկացվում օդանավ շահագործողի ներկայացրած հայտի հիման վրա, գլխավոր վարչության կողմից օտարերկրյա քաղաքացու օդաչուական վկայականի ճանաչումից հետո:

(48-րդ կետը փոփ. 21.05.15 թիվ 533-Ն որոշում)

48.1. Հայտը մերժվում է, եթե`

ա. հայտում նշված անձի պաշտոնը չի դասվում սույն կարգի 43-րդ կետում նշված մասնագիտությունների թվին,

բ. գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման կողմից չեն հատկացվել սույն կարգի 48-րդ կետով սահմանված կարգով օտարերկրյա քաղաքացիների վկայականի ճանաչման փաստաթղթերը:

(48.1-ին կետը լրաց. 21.05.15 թիվ 533-Ն որոշում)

49. Թռիչքային անցագրերի նմուշների ձևերը սահմանվում են ԻԿԱՕ-ի N 9 («Ընթացակարգերի պարզեցում») հավելվածի 3-րդ գլխի «N» բաժնում ներկայացված պայմանների և N 9 հավելվածի N 7 լրացման համաձայն:

50. Թռիչքային անցագիրն օդանավի անձնակազմի անդամի անձը հաստատող փաստաթուղթ է:

51. Գլխավոր վարչությունում ստեղծվում է թռիչքային անցագրերի համակարգչային տվյալների պաշտպանված էլեկտրոնային բազա:

52. Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումը վարում է թռիչքային անցագրերի հատկացման մատյան, որը հանդիսանում է խիստ հաշվառման փաստաթուղթ: Թռիչքային անցագրերի հատկացման մատյանի բոլոր էջերը համարակալվում են, մատյանը կարվում է և կնքվում գլխավոր վարչության կնիքով:

(52-րդ կետը փոփ. 21.05.15 թիվ 533-Ն որոշում)

52.1. Մատյանում լրացվում են`

1) 1-ին սյունակում` թռիչքային անցագրի հերթական համարը.

2) 2-րդ սյունակում` թռիչքային անցագիր ստացողի ազգանունը և անունը.

3) 3-րդ սյունակում` թռիչքային անցագիր ստացողի պաշտոնը.

4) 4-րդ սյունակում` թռիչքային անցագիր գործողության ժամկետը.

5) 5-րդ սյունակում` թռիչքային անցագիր ստացողի ստորագրությունը.

6) 6-րդ սյունակում` թռիչքային անցագիր ստանալու օրը, ամիսը և տարեթիվը.

7) 7-րդ սյունակում` այլ նշումներ:

(52.1-ին կետը լրաց. 21.05.15 թիվ 533-Ն որոշում)

53. Անցագիր ստացող անձինք պետք է ստանան հրահանգավորում անցագրի կրման ու օգտագործման վերաբերյալ և ստորագրեն անցագրեր տալու մատյանում:

54. Թռիչքային անցագրերը հատկացվում են մեկ տարի ժամկետով:

55. Յուրաքանչյուր տարին մեկ անգամ գլխավոր վարչությունում կազմակերպվում և իրականացվում է օդանավերի անձնակազմի անդամներին տրված, հանձնված ու չօգտագործված թռիչքային անցագրերի ձևանմուշների գույքագրում:

56. Օգտագործված և հանձնված անցագրերը պահվում են գլխավոր վարչությունում` մեկ տարի, որից հետո ենթակա են ոչնչացման: Կորած կամ վնասված թռիչքային անցագրերի փոխարեն տրամադրվում են նոր անցագրեր: Կորած կամ վնասված անցագրերի կրկնօրինակներ չեն տրամադրվում:

(56-րդ կետը փոփ. 28.11.13 թիվ 1312-Ն որոշում)

57. Ելնելով օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն անվտանգության ապահովման առանձնահատկություններից` գլխավոր վարչության կողմից, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմինների միջոցով, թռիչքային անցագրեր ստացող օդանավերի անձնակազմի անդամները ենթարկվում են նախնական ստուգման` դատվածության կամ քրեական պատասխանատվության ենթարկված լինելու մասին տեղեկությունների ճշտման նպատակով:

58. Օդանավերի անձնակազմերի անդամներին թռիչքային անցագրերի հատկացման նպատակը նրանց մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավեր վերահսկելն է:

59. Օդանավերի անձնակազմերի անդամների մուտքն օդանավակայանների վերահսկելի գոտիներ իրականացվում է տվյալ չվերթն իրականացնող օդանավի անձնակազմի անդամների գլխավոր հայտարարագրի և օդանավի անձնակազմի անդամի թռիչքային անցագրի հիման վրա: Թռիչքային անցագիր ունեցող, սակայն չվերթի գլխավոր հայտարարագրում չնշված օդանավի անձնակազմի անդամների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավեր արգելվում է:

60. Օդանավերի անձնակազմերի անդամները պարտավոր են օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում և օդանավերում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում թռիչքային անցագրերը կրել վերնահագուստի վրա և պահպանել սահմանված անցագրային վերահսկողության կանոնները:

61. Օդանավի անձնակազմի անդամի աշխատանքից ազատվելու դեպքում թռիչքային անցագիրն օդանավ շահագործող կազմակերպության կողմից հանձնվում է գլխավոր վարչություն:

62. Օտարերկրյա օդանավ շահագործող կազմակերպությունների օդանավերի անձնակազմերի անդամների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ թույլատրվում է օդանավերի անձնակազմերի անդամների գլխավոր հայտարարագիրը, անձնագիրը և թռիչքային անցագիրը ներկայացնելուց հետո:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի հուլիսի 21-ի

N 1142-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

Գլխավոր վարչության շենք, կազմակերպությունների (օդանավակայան, օբյեկտ), շահագործողների վարչական շենքեր,

Վառելիքաքսուքային նյութերի պահեստներ,

Ավիատեխնիկական ստորաբաժանումների օբյեկտներ, (բազաներ, արտադրամասեր),

Բեռնային պահեստներ, բեռնային համալիրներ (տերմինալներ),

Նյութատեխնիկական ապահովման պահեստներ,

Ջրամատակարարման օբյեկտներ,

Էներգաապահովման օբյեկտներ,

Շահագործման-վերանորոգման արհեստանոցներ,

Հատուկ տրանսպորտի կանգառներ և բազաներ,

Օդանավակայանների և տերմինալների ծառայողական շենքեր,

Աերոդրոմային դիսպետչերական ծառայությունների շենքեր,

Տարբեր տեսակի բազաներ,

Օդանավային պահեստամասերի պահեստներ,

Բորտսննդի արտադրամասեր:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2005 թվականի հուլիսի 21-ի

N 1142-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՆՑԱԳՐԵՐԻ ՁԵՎԱՆՄՈՒՇՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՆՑԱԳՐԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ

 

Ձև N 1

 

ՄՇՏԱԿԱՆ ԱՆՑԱԳԻՐ N ______________

 

Կազմակերպության անվանումը ___________________________

.__________.

Օդանավակայանի եռանիշ ծածկագիրը ______________________    |Անցագիր   |

|կրող անձի |

Անցագիրը կրող անձի                                       |լուսանկարը|

ազգանունը, անունը ___________________________________    |          |

.__________.

Անցագիր կրող անձի պաշտոնը

և կազմակերպության անվանումը ________________________

 

Անցագիր կրող անձին

թույլատրվող մուտքի գոտիների ծածկագիրը _______________

 

Անցագրի գործողության ժամկետը_________________________

 

Անցագրի համարը _______

 

1. Անցագրի չափսերը` 8,5 x 6,5 սմ,

2. Լուսանկարի չափսերը` 3 x 4 սմ:

 

Ձև N 2

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆՑԱԳԻՐ N _______

 

Կազմակերպության անվանումը __________________________

.__________.

Օդանավակայանի եռանիշ ծածկագիրը _____________________     |Անցագիր   |

|կրող անձի |

Անցագիրը կրող անձի                                       |լուսանկարը|

ազգանունը, անունը __________________________________     |          |

.__________.

Անցագիր կրող անձի պաշտոնը

և կազմակերպության անվանումը _______________________

 

Անցագիր կրող անձին

թույլատրվող մուտքի գոտիների ծածկագիրը ______________

 

Անցագրի գործողության ժամկետը _______________________

 

Անցագրի համարը _______

 

1. Անցագրի չափսերը` 8,5 x 6,5 սմ,

2. Լուսանկարի չափսերը` 3 x 4 սմ:

 

Ձև N 3

 

ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԱՆՑԱԳԻՐ N _________________

 

_____ _______________ 20 թ. ժամը` ___________

 

_________________________________________________

                (այցելուի անունը, հայրանունը, ազգանունը)

 

Թույլատրվող մուտքի գոտիների ծածկագիրը կամ անվանումը

__________________________________________________________________

                     (ծառայությունը, հարկը, սենյակը)

 

ՈՒմ մոտ _____________________________________________________________

(ծառայությունը/կազմակերպությունը, պաշտոնը, անունը, հայրանունը,

ազգանունը)

 

Հիմք ________________________________________________________

(անձը հաստատող փաստաթուղթը)

 

__ __________ 20  թ. _______________________________________

 

Անցագիրը հատկացնող կազմակերպության կնիքը.

Պաշտպանիչ հոլոգրաֆիկ նշանը:

 

Ձև N 4

 

ՀԱՅՏ

ԱՆՑԱԳԻՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

____________________________________________________________

         (օդանավակայանը/կառավարիչը, անվանումը, պաշտոնատար անձը)

 

Խնդրում եմ հատկացնել _____________________________________ անցագիր

(անցագրի տեսակը)

__________________________________________________________

                   (կազմակերպության անվանումը)

 

հետևյալ աշխատողներին`

.____________________________________________________________.

|NN |Անունը, հայրանունը, |Կազմակերպության անվանումը,|Անցագրի |

|ը/կ|     ազգանունը      |ծառայությունը (բաժինը),   |ժամկետը |

|   |                    |անհրաժեշտ գոտին           |        |

|___|____________________|__________________________|________|

|1. |                    |                          |        |

|___|____________________|__________________________|________|

|2. |                    |                          |        |

|___|____________________|__________________________|________|

|3. |                    |                          |        |

|___|____________________|__________________________|________|

|4. |                    |                          |        |

|___|____________________|__________________________|________|

|5. |                    |                          |        |

|___|____________________|__________________________|________|

|...|                    |                          |        |

|___|____________________|__________________________|________|

|10.|                    |                          |        |

.____________________________________________________________.

 

Դիմող _________________________________________________________

(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը)

 

___ _______________ 20 թ. ____________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Ձև N 5

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՆՑԱԳԻՐ N __________

 

Տրանսպորտային միջոցը

_______________________________________________________________

                    (հաշվառման համարանիշի տվյալները)

 

Կազմակերպության անվանումը, որին պատկանում է կամ որի կողմից շահագործվում է տրանսպորտային միջոցը _______________________________

 

Օդանավակայանի եռանիշ ծածկագիրը

_____________________________________________________

 

Տրանսպորտային միջոցի վարորդի անունը, հայրանունը և ազգանունը

_________________________________________________________________

_____________

 

Թույլատրվող մուտքի գոտիների ծածկագիրը կամ

անվանումը _______________________________

 

Անցագրի գործողության ժամկետը` _____ _____________ 20 թ.

 

Ձև N 6

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԱՆՑԱԳԻՐ N __________

 

Տրանսպորտային միջոցը ______________________________________________

(հաշվառման համարանիշի տվյալները)

 

Օդանավակայանի եռանիշ ծածկագիրը ____________________________________

 

Տրանսպորտային միջոցի վարորդի անունը, հայրանունը և ազգանունը________

____________________________________________________________________

 

Թույլատրվող մուտքի գոտիների ծածկագիրը կամ անվանումը ________________

 

Անցագրի գործողության ժամկետը` _____ ________________ 20 թ.

 

Ձև N 7

 

ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՆՑԱԳԻՐ N ________

 

Տրանսպորտային միջոցը _________________________________________________

(հաշվառման համարանիշի տվյալները)

 

Նյութական արժեքի անվանումը ___________________________________________

(քաշը, քանակը, տեսակը)

 

Նյութական արժեքը բաց թողնող անձը _____________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Անցագրի գործողության ժամկետը` _____ ______________ 20 թ.

 

Ձև N 8

 

ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՑԱԳԻՐ

 

Դիմային կողմ

.____________________________________________________________________.

|Երկրի անվանումը                       ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ             |

|Անցագիր հատկացնող լիազոր մարմինը      ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՑԱԳԻՐ             |

|                                                                    |

|.__________.                                                        |

||Անցագիրը  |                     Ազգանունը _____ Անունը _________   |

||կրող անձի |                                                        |

||լուսանկարը|                     Կազմակերպության                    |

||          |                     անվանումը ______________________   |

|.__________.                                                        |

|                                 Անցագրի                            |

|                                 համարը _________ Պաշտոնը _______   |

|                                                                    |

|                                               Վավերականության      |

|                                               ժամկետը __________   |

|                                                                    |

|                              ____________________________________  |

|                              (անցագիր կրող անձի ստորագրությունը)   |

.____________________________________________________________________.

 

Դարձերեսային կողմ

.____________________________________________________________________.

|Երկրի անվանումը                    Անցագիր հատկացնող լիազոր մարմինը |

|                                                                    |

|Անցագիր կրողն իրավունք ունի մուտք գործելու (ժամանման երկիրը և       |

|փաստաթուղթը տվող երկիրը)` ներկայացնելով վավերական փաստաթղթեր        |

|(անձնագիրը և  միջազգային չվերթի գլխավոր հայտարարագիրը):             |

|__________________________________________________________________  |

|                                                                    |

|Տրված է ___________________  Անցագիր հատկացնող լիազոր մարմնի        |

|        (վայրը և  ամսաթիվը)  պատասխանատու պաշտոնյա ________________ |

|                                                  (ստորագրությունը) |

|                                                                    |

| _________________________________________________________________  |

|                  (անունը, հայրանունը, ազգանունը)                   |

|                                                                    |

|           Մագնիսական շերտի տվյալների ընթեռնելի գոտի                |

|(չի լրացվում, եթե անցագիրը նախատեսված չէ մեքենայով ընթերցելու համար)|

|                                                                    |

.____________________________________________________________________.

 

Ձև N 9

 

ՀԱՐՑԱԹԵՐԹ QUESTIONNAIRE

 

.__________.

|          |

|Լուսանկար |

|3x4 չափսի |

|          |

.__________.

 

._____________________________________________________________________.

|1. |Կազմակերպության        |                 |                       |

|   |անվանումը              |                 |                       |

|   |Organization           |                 |                       |

|___|_______________________|_________________|_______________________|

|2. |Ծառայությունը          |                 |                       |

|   |Type of service        |                 |                       |

|___|_______________________|_________________|_______________________|

|3. |Ա.Ա.Հ.                 |                 |                       |

|   |/հայերեն/              |                 |                       |

|   |Name, Last name,       |                 |                       |

|   |/English/              |                 |                       |

|___|_______________________|_________________|_______________________|

|4. |Պաշտոնը/հայերեն/       |                 |                       |

|   |Position/English/      |                 |                       |

|___|_______________________|_________________|_______________________|

|5. |Աշխատանքային պայմանագիր|Աշխատանքային     |Աշխատանքային           |

|   |Work contract          |պայմանագրի համարը|պայմանագրի կնքման      |

|   |                       |Work Contract No |ժամկետը/ավարտման       |

|   |                       |                 |ժամկետը                |

|   |                       |                 |Date of signing/       |

|   |                       |                 |Expiry date            |

|   |                       |_________________|_______________________|

|   |                       |                 |                       |

|   |                       |                 |                       |

|   |                       |                 |                       |

|___|_______________________|_________________|_______________________|

|6. |Անձնագրի տվյալները     |                 |                       |

|   |/սերիա, համար,         |                 |                       |

|   |ում կողմից է տրված/    |                 |                       |

|   |Passport Data          |                 |                       |

|   |/serial number,        |                 |                       |

|   |issuing authority/     |                 |                       |

|___|_______________________|_________________|_______________________|

|7. |Ծննդյան վայրը          |                 |                       |

|   |/ամիս, ամսաթիվ, տարի/  |                 |                       |

|   |Place and Date of birth|                 |                       |

|   |/day, month, year/     |                 |                       |

|___|_______________________|_________________|_______________________|

|8. |Քաղաքացիությունը       |                 |                       |

|   |Citizenship            |                 |                       |

|___|_______________________|_________________|_______________________|

|9. |Հասցեն                 |                 |                       |

|   |Address                |                 |                       |

|___|_______________________|_________________|_______________________|

|10.|Հեռախոս/բջջային        |                 |                       |

|   |Telephon/Mobile        |                 |                       |

._____________________________________________________________________.

 

Տվյալների հավաստիության համար պատասխանատու եմ, փոփոխության դեպքում պարտավորվում եմ հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:

 

I am responsible for the authenticity of data above and I must inform the General Department of Civil Aviation at Government of Republic of Armenia in case of any changes.

 

    Լրացրեց     _________________________  ________________

    Applicant:  Ա.Ա.Հ. Name, Last name     /ստորագրություն/

                                            signature/

 

«_____» ____________ 20...թ.

 

Կազմակերպության ղեկավար_______________________ ________________

Head of organization  Ա.Ա.Հ. Name, Last name  /ստորագրություն/

Signature/

 

«_____» __________ 20...թ.

 

Կ.Տ.

Stamp

 

(9-րդ ձևը լրաց. 21.05.15 թիվ 533-Ն որոշում)

 

(3-րդ հավելվածը փոփ. 04.06.09 թիվ 635-Ն, 28.11.13 թիվ 1312-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2005
N 1142-Ն
Որոշում