Սեղմել Esc փակելու համար:
«ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱ ...

11.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.02.2018  -ից մինչեւ   11.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 25.05.18 թիվ 319-Ն հրաման)

310.0013.210499

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

4 մարտի 1999 թվականի թիվ 01/13

 

«ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

Հավելված 2

 

i

.____________________________________________________________________.

|              ՀԱՇՎԱՐԿ              |   Փաստաթղթի հերթական համարը    |

| Ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների  |________________________________|

|               մասին               |  (լրացվում է հարկային մարմնի   |

|                                   |            կողմից)             |

|___________________________________|________________________________|

|1. Հայաստանյան աղբյուրներից եկամուտ|2. Ոչ ռեզիդենտի գրանցման        |

|ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը |(ինկորպորացիայի) երկիրը         |

|___________________________________|________________________________|

|3. Ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման    |4. Ոչ ռեզիդենտի ստորաբաժանման   |

|(ինկորպորացիայի) երկրում           |հասցեն Հայաստանում              |

|___________________________________|________________________________|

|5. ՀՎՀՀ  ._______________________. |6. Հեռախոսի համարը              |

|___________________________________|________________________________|

|7. Հաշվետու տարի                   |8. Հաշվարկի ներկայացման ամսաթիվը|

|____________________________________________________________________|

|9. Ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող   |

|ոչ ռեզիդենտի հարկվող շահույթի որոշման եղանակը (0, 1, 2 կամ 3)       |

.____________________________________________________________________|

|  Չափման միավոր| Դրամ   |

.________________________.

.__________________________________________________________________.

|                   Ցուցանիշները                     |Տողը |Գումարը|

|____________________________________________________|_____|_______|

|1. Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները     |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|1.1. Ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները      |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|ա) ապրանքների իրացումից ստացված եկամուտները         |0101 |       |

|բ) արտադրանքի իրացումից ստացված եկամուտները         |0102 |       |

|գ) ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները |0103 |       |

|դ) միջնորդական գործունեությունից ստացված            |0104 |       |

|եկամուտները                                         |     |       |

|ե) կառավարման, ֆինանսական և  ապահովագրական          |0105 |       |

|ծառայություններից ստացված եկամուտները, որոնք        |     |       |

|ներառվում են ստորաբաժանման ծախսերում                |     |       |

|զ) հաշվետու տարում հայտնաբերված (այդ թվում`         |0106 |       |

|ստուգմամբ)` դրան նախորդող 3 տարիներում պակաս        |     |       |

|(ավելի) ցույց տրված եկամուտները (նվազեցումները)     |     |       |

|է) ՀՀ տարածքում ամբողջությամբ կամ մասնակիորեն       |0107 |       |

|արտադրված կամ (վերա)մշակված ապրանքներից             |     |       |

|(արտադրանքից) ստացված եկամուտները                   |     |       |

|ը) ստորաբաժանման միջոցով ստացված այլ եկամուտները    |0108 |       |

|Ընդամենը ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները  |0110 |       |

|(0101-ից 0108 տողերի հանրագումարը)                  |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|1.2. Ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները   |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|ա) պասիվ եկամուտները                                |     |       |

|- շահաբաժինները                                     |0111 |       |

|- տոկոսները                                         |0112 |       |

|- ռոյալթիները                                       |0113 |       |

|- Հայաստանում գտնվող գույքը վարձակալության տալուց   |0114 |       |

|ստացված եկամուտը(վարձավճարները)                     |     |       |

|- Հայաստանում գտնվող գույքի և  այլ ակտիվների        |0115 |       |

|օտարումից ստացված                                   |     |       |

|գույքի արժեքի և  այլ ակտիվների հավելաճը             |     |       |

|- այլ պասիվ եկամուտները                             |0116 |       |

|Ընդամենը պասիվ եկամուտները                          |0120 |       |

|(0111-ից 0116 տողերի հանրագումարը)                  |     |       |

|բ) այլ եկամուտները                                  |     |       |

|- կառավարման ծառայությունների դիմաց ստացված         |0121 |       |

|եկամուտները                                         |     |       |

|- ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից իր         |0122 |       |

|ստորաբաժանման օգտին տրամադրված ծառայությունների     |     |       |

|դիմաց ստացված եկամուտները                           |     |       |

|- բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված          |0123 |       |

|եկամուտները                                         |     |       |

|- ապահովագրական հատուցումները                       |0124 |       |

|- ապահովագրության հետևանքով  ստացված ապահովագրական  |0125 |       |

|վճարները                                            |     |       |

|- վերաապահովագրական վճարները                        |0126 |       |

|- միջնորդության պայմաններով ապրանքները օտարերկրյա   |0127 |       |

|պետություններից ներկրելու և  Հայաստանում իրացնելու  |     |       |

|դիմաց ստացված եկամուտները                           |     |       |

|- հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտները  |0128 |       |

|____________________________________________________|_____|_______|

|Ընդամենը այլ եկամուտները                            |0130 |       |

|(0121-ից 0128 տողերի հանրագումարը)                  |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|գ) արտաքին տնտեսական գործունեությունից ստացված      |     |       |

|եկամուտները                                         |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|Ընդամենը արտաքին տնտեսական գործունեությունից        |0140 |       |

|ստացված եկամուտները                                 |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|Ընդամենը հայաստանյան աղբյուրներից ստացված           |0100 |       |

|եկամուտները` եկամուտների հանրագումարը               |     |       |

|(տող0110+տող0120+տող0130+տող 0140)                  |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|- այդ թվում`                                        |0100Ա|       |

|հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով    |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|- արտոնագրային վճարով հարկվող գործունեության մասով  |0100Բ|       |

|____________________________________________________|_____|_______|

|2. Համախառն եկամտից նվազեցումները                   |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|2.1. Ստորաբաժանման միջոցով կատարված ծախսերը         |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|ա) իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն  |0201 |  ( )  |

|կապված ծախսերը                                      |     |       |

|բ) իրացված արտադրանքի արտադրության հետ              |0202 |  ( )  |

|անմիջականորեն կապված ծախսերը                        |     |       |

|գ) իրացված ծառայությունների (այդ թվում` միջնորդական |0203 |  ( )  |

|գործունեության) հետ անմիջականորեն կապված ծախսերը    |     |       |

|դ) այլ ուղղակի ծախսերը                              |0204 |  ( )  |

|____________________________________________________|_____|_______|

|Ընդամենը ստորաբաժանման միջոցով կատարված ուղղակի     |0205 |  ( )  |

|ծախսերը                                             |     |       |

|(0201-ից 0204 տողերի հանրագումարը)                  |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|ա) գործունեության հետ կապված վարչական ծախսերը       |0206 |  ( )  |

|բ) ապրանքների, սեփական արտադրանքի և  այլ ակտիվների, |0207 |  ( )  |

|ծառայությունների իրացման հետ կապված ծախսերը         |     |       |

|գ) ոչ արտադրական այլ ծախսերը                        |0208 |  ( )  |

|դ) ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը     |0209 |  ( )  |

|Ընդամենը ստորաբաժանման միջոցով կատարված             |0210 |  ( )  |

|ժամանակաշրջանի                                      |     |       |

|ծախսերը (0206-ից 0209 տողերի հանրագումարը)          |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման   |0220 |  ( )  |

|ծախսերը                                             |     |       |

|(տող0205+տող0210)                                   |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|2.2. Ստորաբաժանման միջոցով կրած կորուստները         |     |       |

|ա) պատահական կորուստները                            |0221 |  ( )  |

|բ) բնական կորուստները                               |0222 |  ( )  |

|գ) փաստացի այլ կորուստները                          |0223 |  ( )  |

|դ) բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը        |0224 |  ( )  |

|գերազանցող կորուստները                              |     |       |

|(«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, 21-րդ հոդված,       |     |       |

|2-րդ մաս)                                           |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման   |0225 |  ( )  |

|կորուստները                                         |     |       |

|(0221-ից 0224 տողերի հանրագումարը)                  |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|2.3. Ստորաբաժանման այլ նվազեցումները                |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|ա) հաշվետու տարում հայտնաբերված (այդ թվում`         |0226 |  ( )  |

|ստուգմամբ)` դրան նախորդող 3 տարիներում ավելի        |     |       |

|(պակաս) ցույց տրված եկամուտը (նվազեցումը)           |     |       |

|բ) բարեգործական հատկացումները («Շահութահարկի մասին» |0227 |  ( )  |

|ՀՀ օրենք, 23-րդ հոդված, «ա» կետ)                    |     |       |

|գ) վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար    |0228 |  ( )  |

|հաշվարկված աշխատավարձի և  դրան հավասարեցված այլ     |     |       |

|վճարումների 150%-ը                                  |     |       |

|դ) այլ նվազեցումները                                |0229 |  ( )  |

|Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման   |0230 |  ( )  |

|այլ նվազեցումները (0226-ից 0229 տողերի              |     |       |

|հանրագումարը)                                       |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|Ընդամենը համախառն եկամտից ստորաբաժանման             |0240 |  ( )  |

|նվազեցումները                                       |     |       |

|(տող0220+տող0225+տող0230)                           |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|2.4. Ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների   |     |       |

|համար`                                              |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|ա) կատարված ծախսերը (այդ թվում` բաշխված ծախսերը)    |0241 |  ( )  |

|բ) կրած կորուստները (այդ թվում` բաշխված կորուստները)|0242 |  ( )  |

|____________________________________________________|_____|_______|

|Ընդամենը ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման          |0245 |  ( )  |

|նպատակների համար կատարված ծախսերը և                 |     |       |

|կրած կորուստները                                    |     |       |

|(տող0241+տող0242)                                   |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|2.5. Ոչ ռեզիդենտի կողմից կատարված այլ ծախսերը`      |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|Ընդամենը ոչ ռեզիդենտի կողմից Հայաստանի              |0250 |  ( )  |

|Հանրապետության տարածքում կատարված այլ ծախսերը       |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|Ընդամենը ոչ ռեզիդենտի հայաստանյան աղբյուրներից      |0200 |  ( )  |

|ստացված եկամուտներից նվազեցումները                  |     |       |

|(տող0240+տող0245+տող0250)                           |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|- այդ թվում`                                        |0200Ա|  ( )  |

|հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով    |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|- արտոնագրային վճարով հարկվող գործունեության մասով |0200Բ | (  )  |

|____________________________________________________|_____|_______|

|3. Հարկվող շահույթը (հարկային վնասը)` հաշվի առած    | 0300|       |

|ստուգման արդյունքները ((տող0100-տող0100Ա-տող0100Բ)+ |     |       |

|(տող0200-տող0200Ա-տող0200Բ), եթե 9-րդ մասում 0 է    |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|4. Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները      |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|ա) արտաքին տնտեսական գործունեությունից ստացված      |0401 |  ( )  |

|եկամուտները                                         |     |       |

|բ) հարկվող շահույթի նվազեցման այլ արտոնությունները  |0402 |  ( )  |

|____________________________________________________|_____|_______|

|Ընդամենը հարկվող շահույթի նվազեցման                 |0400 |  ( )  |

|արտոնությունները                                    |     |       |

|(տող0401+տող0402)                                   |     |       |

|____________________________________________________|_____|_______|

| 5. Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի   |0500 |       |

|նվազեցման արտոնությունները (տող0300+տող0400)        |     |       |

|____________________________________________________|_____|_______|

| 6. Հաշվետու տարվա շահութահարկի գումարը             |0600 |       |

|____________________________________________________|_____|_______|

| - այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված լրացուցիչ      |0600Ա|       |

|շահութահարկի գումարը                                |     |       |

|____________________________________________________|_____|_______|

| 7. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման          |     |       |

|արտոնությունները                                    |     |       |

|____________________________________________________|_____|_______|

| Նախորդ տարիներից հետաձգված շահութահարկի գումարը    |0701 |  ( )  |

| Հաշվետու տարվան վերաբերող` հաջորդ տարիներ          |0702 |  ( )  |

|հետաձգված                                           |     |       |

| շահութահարկի գումարը                               |     |       |

| Հաշվետու տարում ստացված` նախորդ տարիներից          |0703 |       |

|հետաձգված շահութահարկի  գումարները                  |     |       |

|Շահութահարկի գումարը` հաշվի առած շահութահարկի       |0700 |       |

|վճարման ժամկետի հետաձգման արտոնությունը             |     |       |

|(տող0600+տող0702+տող0703)                           |     |       |

| Հաջորդ տարիներ հետաձգված շահութահարկի գումարը      |0700Ա|  ( )  |

| (տող0701+տող0702+տող0703)                          |     |       |

|____________________________________________________|_____|_______|

| 8. Շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները | 0800| (   ) |

|____________________________________________________|_____|_______|

| 9. Շահութահարկի գումարը` արտոնությունները          |0900 |       |

|կիրառելուց հետո                                     |     |       |

|(տող0700+տող0800)                                   |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|10. Հաշվետու տարվա ընթացքում հարկային գործակալների  |1000 |  ( )  |

|կողմից պահված (գանձված) և  տարեկան շահութահարկից    |     |       |

|հաշվանցվող գումարները                               |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|11. Հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված         |1100 |  ( )  |

|կանխավճարների հանրագումարը                          |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|12. Վճարման ենթակա շահութահարկի գումարը` հաշվետու   |1200 |       |

|տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների        |     |       |

|հանրագումարը և  հարկային գործակալների կողմից պահված |     |       |

|(գանձված) շահութահարկի գումարները նվազեցնելուց հետո |     |       |

|(([տող 0900-տող 0600Ա]+տող 1000+տող 1100), եթե      |     |       |

|([տող 0900-տող 0600Ա]+տող 1000+տող 1100)>0 կամ 0)   |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|13. Շահութահարկի գումարի և  հաշվետու տարում         |1300 |  ( )  |

|շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարի  |     |       |

|ու հարկային գործակալների կողմից պահված (գանձված)    |     |       |

|շահութահարկի գումարների բացասական տարբերությունը    |     |       |

|(([տող 0900-տող 0600Ա]+տող 1000+տող 1100), եթե      |     |       |

|([տող 0900-տող 0600Ա]+տող 1000+տող 1100)<0 կամ 0)   |     |       |

.__________________________________________________________________.

 

Աղյուսակ 1. Եկամուտները` ըստ գործունեության տեսակների

 

.__________________________________________________.

|        Գործունեության տեսակը (կոդը)    |Տեսակարար|

|________________________________________|կշիռը    |

| բաժին |     հատված    | խումբ |   դաս  |(%)      |

|_______|_______________|_______|________|_________|

|       |       |       |       |        |         |

|_______|_______|_______|_______|________|_________|

|       |       |       |       |        |         |

|_______|_______|_______|_______|________|_________|

|       |       |       |       |        |         |

|_______|_______|_______|_______|________|_________|

|       |       |       |       |        |         |

|_______|_______|_______|_______|________|_________|

|       |       |       |       |        |         |

|_______|_______|_______|_______|________|_________|

|       |       |       |       |        |         |

.__________________________________________________.

 

Տնօրեն (ազգանուն, անուն և  Հարկ Հաշվապահ (ազգանուն, անուն և

          ստորագրություն)       վճարողի       ստորագրություն)

__________________________  կնիքը` ____________________________

     __________________________         ____________________________

 

Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, հայտարարությունը լրացվում է 2 օրինակից:

Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է կազմակերպությանը:

 

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ

 

Տարեկան եկամուտների մասին հաշվարկում (այսուհետ` Հաշվարկ) նշվում են. «Փաստաթղթի համարը» մասում` հարկային մարմնում հարկ վճարողի (ոչ ռեզիդենտ կազմակերպության) առկա անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը, «Հայաստանյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը» մասում` հայաստանյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը, «Ոչ ռեզիդենտի գրանցման (ինկորպորացիայի) երկիրը» մասում` այն պետությունը, որի օրենսդրությամբ ոչ ռեզիդենտը ստեղծվել է, գրանցվել է (ինկորպորացվել), «Ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման (ինկորպորացիայի) երկրում» մասում` ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման (ինկորպորացիայի) երկրում, «Ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն Հայաստանում» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն Հայաստանի Հանրապետությունում և «ՀՎՀՀ» մասում` ոչ ռեզիդենտի (ստորաբաժանման) հարկ վճարողի հաշվառման համարը (եթե ոչ ռեզիդենտը Հայաստանում չունի առանձնացված ստորաբաժանում, ապա այս դաշտերը չեն լրացվում), «Հեռախոսի համարը» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ղեկավարի կամ ոչ ռեզիդենտի լիազորված անձի հեռախոսի համարը, «Հաշվետու տարի» մասում` այն տարին, որի համար լրացվում է Հաշվարկը, «Ներկայացման ամսաթիվը» մասում` ոչ ռեզիդենտի կողմից հարկային մարմին Հաշվարկ ներկայացնելու ամսաթիվը:

«Ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի հարկվող շահույթի որոշման եղանակը (0, 1, 2 կամ 3)» մասում նշվում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 55-րդ հոդվածին համապատասխան ոչ ռեզիդենտի կողմից հարկվող շահույթի որոշման եղանակը (0` ուղղակի եղանակը, 1` իրացումից հասույթի հիման վրա կիրառված անուղղակի եղանակը, 2` ծախսերի հիման վրա կիրառված անուղղակի եղանակը, 3` անձնակազմի հիման վրա կիրառված անուղղակի եղանակը), ընդ որում` անուղղակի եղանակներով հարկվող շահույթի որոշման դեպքում Հաշվարկի 1-ին և 2-րդ բաժինները (Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները և Համախառն եկամտից նվազեցումները) ու 0401 և 1000 տողերը (Արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները և Հաշվետու տարվա ընթացքում հարկային գործակալների կողմից պահված (գանձված) և տարեկան շահութահարկից հաշվանցվող գումարները) չեն լրացվում:

Հաշվարկում թվային տվյալները լրացվում են դրամներով` առանց լումաների, իսկ շահութահարկի հաշվարկին մասնակցող հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ: Հաշվարկի վերջին էջի համապատասխան մասը ստորագրվում է ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ղեկավարի (կամ ոչ ռեզիդենտի լիազորված անձի) կողմից, և Հաշվարկը կնքվում է ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կնիքով (առկայության դեպքում):

1. Հաշվարկի 1-ին բաժնում («Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները») ցույց են տրվում հաշվետու ժամանակաշրջանում հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացված եկամուտները` Օրենքի 7-րդ, 24-րդ, 42-րդ, 43-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան: Այս բաժնում չեն ներառվում Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն եկամուտ չհամարվող տարրերը:

1) Հաշվարկի 1.1-րդ ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները») ցույց են տրվում հայաստանյան աղբյուրներից անմիջականորեն ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից ստացված եկամուտները: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0101 տող` ապրանքների իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0102 տող` արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0103 տող` ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0104 տող` օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված միջնորդական գործունեությունից ստացված եկամուտները (իրացումից հասույթը): 0105 տող` կառավարման, ֆինանսական և ապահովագրական ծառայություններից ստացված եկամուտները, որոնք ներառվում են ստորաբաժանման ծախսերում: 0106 տող` հաշվետու տարում հայտնաբերված (այդ թվում` ստուգմամբ)` դրան նախորդող 3 տարիներում պակաս ցույց տված եկամուտները կամ ավելի ցույց տված նվազեցումները: 0107 տող` ՀՀ տարածքում ամբողջությամբ կամ մասնակիորեն արտադրված կամ (վերա)մշակված ապրանքներից (արտադրանքից) ստացված եկամուտները: 0108 տող` ստորաբաժանման միջոցով ստացված այլ եկամուտները: 0110 տող` ստորաբաժանման միջոցով հայաստանյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները` որպես 0101-ից 0108 տողերի հանրագումար:

2) Հաշվարկի 1.2-րդ ենթաբաժնում («Ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները») ցույց են տրվում հայաստանյան աղբյուրներից անմիջականորեն ոչ ռեզիդենտի կողմից ստացված եկամուտները (պասիվ եկամուտներ, այլ եկամուտներ, արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտներ): Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0111 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված շահաբաժինները: 0112 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված տոկոսները: 0113 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված ռոյալթիները: 0114 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված վարձավճարները: 0115 տող` Հայաստանում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ոչ ստորաբաժանման միջոցով ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը: 0116 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված այլ պասիվ եկամուտները: 0120 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված բոլոր պասիվ եկամուտները` որպես 0111-ից 0116 տողերի հանրագումար:

0121 տող` կառավարման ծառայությունների դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները: 0122 տող` ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից իր ստորաբաժանման օգտին տրամադրված ծառայությունների դիմաց ստացված եկամուտները: 0123 տող` բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները: 0124 տող` ապահովագրական հատուցումները: 0125 տող` ապահովագրության հետևանքով ստացված ապահովագրական վճարները: 0126 տող` վերաապահովագրական վճարները: 0127 տող` միջնորդության պայմաններով ապրանքները օտարերկրյա պետություններից ներկրելու և Հայաստանում իրացնելու դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները: 0128 տող` ոչ ստորաբաժանման միջոցով հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտները: 0130 տող` ոչ ստորաբաժանման միջոցով հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտների ընդհանուր գումարը` որպես 0121-ից 0128 տողերի հանրագումար:

0140 տող` ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները:

3) Հաշվարկի 0100, 100Ա և 0100Բ տողերում լրացվում են.

0100 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած բոլոր եկամուտները` որպես 0110, 0120, 0130 և 0140 տողերի հանրագումար (այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» և «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով և արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում ստացվող եկամուտները), 0100Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները, 0100Բ տող` «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված` արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները:

2. Հաշվարկի 2-րդ բաժնում («Համախառն եկամտից նվազեցումները») ցույց են տրվում հաշվետու տարում ոչ ռեզիդենտի հայաստանյան աղբյուրներից ստացած եկամուտներից կատարված` Օրենքի 9-րդ և 56-րդ հոդվածներում թվարկված նվազեցումները (ծախսեր (այդ թվում` բաշխված ծախսեր), կորուստներ (այդ թվում` բաշխված կորուստներ), այլ նվազեցումներ):

1) Հաշվարկի 2.1-րդ ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով կատարված ծախսերը») ցույց են տրվում հաշվետու տարում ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից անմիջականորեն կատարված` հայաստանյան աղբյուրներից ստորաբաժանման միջոցով անմիջականորեն ստացված եկամուտներից նվազեցվող ծախսերը` Օրենքի 10-րդ, 12-17-րդ, 19-րդ, 32-րդ, 42-րդ և 56-րդ հոդվածներին համապատասխան: Այս ենթաբաժնում չեն ներառվում Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ծախս չհամարվող տարրերը և 16-րդ հոդվածի համաձայն համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0201 տող` իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը (ապրանքների իրացման համապատասխան): 0202 տող` իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը (արտադրանքի իրացման համապատասխան): 0203 տող` մատուցված ծառայություններից, միջնորդական գործունեությունից ստացված եկամուտների հետ անմիջականորեն կապված ծախսերը (ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության իրացման համապատասխան): 0204 տող` այլ ուղղակի ծախսեր, 0205 տող` իրացված ապրանքների, արտադրանքի և այլ ակտիվների, մատուցված ծառայությունների, միջնորդական գործունեության հետ անմիջականորեն կապված ծախսերը (ուղղակի ծախսերը)` որպես 0201-ից 0204 տողերի հանրագումար:

0206 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման գործունեության հետ կապված վարչական ծախսերը: 0207 տող` ապրանքների, արտադրանքի և այլ ակտիվների, ծառայությունների, միջնորդության իրացման հետ կապված ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ծախսերը: 0208 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված ոչ արտադրական այլ ծախսերը: 0209 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը: 0210 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված վարչական, իրացման և ոչ արտադրական այլ ծախսերը, ինչպես նաև ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերի (ժամանակաշրջանի ծախսերը)` որպես 0206-ից 0209 տողերի հանրագումար:

0220 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված ուղղակի և ժամանակաշրջանի ծախսերը` որպես 0205 և 0210 տողերի հանրագումար:

2) Հաշվարկի 2.2-րդ ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով կրած կորուստները») ցույց են տրվում հաշվետու տարում հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից ստացված եկամուտներից նվազեցվող (փաստաթղթերով հիմնավորված) փաստացի կորուստները` Օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0221 տող` գույքի պատահական կորուստները: 0222 տող` գույքի բնական կորուստները (ՀՀ կառավարության 29.04.1999թ. «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշման համաձայն բնական կորստի չափերը հաստատում են նախարարությունները` համաձայնեցնելով վերադաս հարկային մարմնի հետ): 0223 տող` գույքի փաստացի այլ կորուստները (փաստացի այլ կորուստների չափերը սահմանում է ՀՀ կառավարությունը): 0224 տող` գույքի բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող (այդ թվում` այդպիսի չափեր սահմանված չլինելու դեպքում) կորուստները (վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին կառուցելու դեպքում, վնաս պատճառած անձին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում, անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու դատավճիռ կայացնելու դեպքում): 0225 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման գույքի փաստացի կորուստները` որպես 0221-ից 0224 տողերի հանրագումար:

3) Հաշվարկի 2.3-րդ ենթաբաժնում («Ստորաբաժանման այլ նվազեցումները») ցույց են տրվում հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումները` Օրենքի 18-րդ, 20-րդ, 23-րդ, 27-29-րդ և 32-րդ հոդվածներին համապատասխան: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0226 տող` հայտնաբերված (այդ թվում` ստուգմամբ)` հաշվետու տարվան նախորդող 3 տարիներում ավելի ցույց տված եկամուտները կամ պակաս ցույց տված նվազեցումները: 0227 տող` ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցները, նրանց մատուցված ծառայությունների արժեքը (հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների 0.25%-ի սահմաններում): 0228 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանումում վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների 150%-ը` Օրենքի 38-րդ հոդվածի համաձայն: 0229 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումները: 0230 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումների ընդհանուր գումարը` որպես 0226-ից 0229 տողերի (բացառությամբ` 0226Ա տողի) հանրագումար:

4) Հաշվարկի 0240 տողում լրացվում են հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից անմիջականորեն կատարված նվազեցումները` որպես 0220, 0225 և 0230 տողերի հանրագումար:

5) Հաշվարկի 2.4-րդ ենթաբաժնում («Ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար») ցույց են տրվում ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար կատարված ծախսերը և կրած կորուստները (այդ թվում` բաշխված ծախսերը և բաշխված կորուստները)` Օրենքի 56-րդ հոդվածին համապատասխան: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0241 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար կատարված ծախսերը (այդ թվում` բաշխված ծախսերը): 0242 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար կրած կորուստները (այդ թվում` բաշխված կորուստները): 0245 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար կատարված ծախսերի և կրած կորուստների (այդ թվում` բաշխված ծախսերի և բաշխված կորուստների) ընդհանուր գումարը` որպես 0241-ից 0242 տողերի հանրագումար:

6) Հաշվարկի 2.5-րդ ենթաբաժնում («Ոչ ռեզիդենտի կողմից կատարված այլ ծախսերը») և 0250 տողում ցույց են տրվում ոչ ռեզիդենտի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված այն ծախսերը, որոնք վերաբերում են Օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում հարկային գործակալ չհանդիսացողներից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներին, եթե այդ եկամուտները չեն հանդիսանում պասիվ եկամուտներ և դրանց մեծությունը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում է ոչ ռեզիդենտի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված ծախսերից ելնելով:

7) Հաշվարկի 0200, 0200Ա և 0200Բ տողերում լրացվում են.

0200 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից կատարված նվազեցումների ընդհանուր գումարը` որպես 0240, 0245 և 0250 տողերի հանրագումար (այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» և «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով և արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում կատարված նվազեցումները): 0200Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով կատարված նվազեցումները: 0200Բ տող` «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված` արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով կատարված նվազեցումները:

3. Հաշվարկի 3-րդ բաժնում («Հարկվող շահույթը (հարկային վնասը)») և 0300 տողում ցույց են տրվում ոչ ռեզիդենտի հաշվետու տարում շահութահարկով հարկվող գործունեությունից ստացված հարկվող շահույթը (համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունը) կամ հարկային վնասը (համախառն եկամտի և նվազեցումների բացասական տարբերությունը)`

1) ուղղակի եղանակով հարկվող շահույթի որոշման դեպքում` որպես 0100, 0100Ա և 0100Բ տողերի տարբերության ու 0200, 0200Ա և 0200Բ տողերի տարբերության հանրագումար.

2) Օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին համապատասխան անուղղակի եղանակով հարկվող շահույթի որոշման դեպքում` իրացումից հասույթի, ծախսերի կամ անձնակազմի հիման վրա հաշվարկված հարկվող շահույթը:

4. Հաշվարկի 4-րդ բաժնում («Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») ցույց են տրվում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնության գումարները: Այս բաժինը լրացվում է նաև օրենքով սահմանված շահութահարկի ազատման արտոնությունների դեպքում: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0401 տող` արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտների գումարը` Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: 0402 տող` հարկվող շահույթի նվազեցման այլ արտոնությունների գումարը: 0400 տող` հարկվող շահույթի նվազեցման արտոնությունների գումարը` որպես 0401-ից 0402 տողերի հանրագումար:

5. Հաշվարկի 5-րդ բաժնում («Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») և 0500 տողում ցույց է տրվում հաշվետու տարվա հարկվող շահույթը (հաշվի առած օրենքով սահմանված հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնությունները)` որպես 0300 և 0400 տողերի հանրագումար, կամ հարկային վնասը` 0300 տողում նշված գումարի չափով:

6. Հաշվարկի 6-րդ բաժնում («Հաշվետու տարվա շահութահարկի գումարը») ցույց են տրվում հաշվետու տարվա հաշվարկված շահութահարկի գումարը (տող0600)` ներառելով նաև հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված լրացուցիչ շահութահարկի գումարները (տող0600Ա): Ընդ որում` Օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերում ոչ ռեզիդենտի շահութահարկը որոշելիս հարկվող շահույթի (որը համապատասխանում է հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներին) նկատմամբ կիրառվում են նույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափերը (տոկոսներով):

7. Հաշվարկի 7-րդ բաժնում («Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունները») ցույց են տրվում շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունների (այդ թվում` Օրենքի 401-րդ հոդվածով սահմանված) գումարները: Համապատասխան տողերում լրացվում են.

0701 տող` նախորդ տարիներում հետաձգված շահութահարկի գումարները, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ չեն ստացվել: 0702 տող` հաշվետու տարում շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվելու դեպքում` հետաձգված շահութահարկի գումարները, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա ավարտին դեռևս չեն ստացվել: 0703 տող` հաշվետու տարում ստացված գումարներին համապատասխան շահութահարկի գումարները, որոնք վերաբերում են նախորդ տարիներից հետաձգված շահութահարկի գումարներին: 0700 տող` հաշվետու տարվա շահութահարկի գումարը (հաշվի առած շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունը)` որպես 0600, 0702 և 0703 տողերի հանրագումար: 0700Ա տող` հաջորդ տարիներ հետաձգված շահութահարկի գումարը` որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա ավարտին դեռևս չեն ստացվել` որպես 0701, 0702 և 0703 տողերի հանրագումար:

8. Հաշվարկի 8-րդ բաժնում («Շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները») և 0800 տողում ցույց են տրվում շահութահարկի նվազեցման արտոնությունների գումարները, որոնք նվազեցվում են հաշվետու տարվա շահութահարկի գումարից (այսինքն` 0700 տողից):

9. Հաշվարկի 9-րդ բաժնում («Շահութահարկի գումար` արտոնությունները կիրառելուց հետո») և 0900 տողում ցույց են տրվում շահութահարկի գումարը` արտոնությունները (այդ թվում` շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները) կիրառելուց հետո` որպես 0700 և 0800 տողերի հանրագումար (եթե [տող0700]+[տող0800]<0, ապա =0):

10. Հաշվարկի 10-րդ բաժնում («Հաշվետու տարվա ընթացքում հարկային գործակալների կողմից պահված (գանձված) և տարեկան շահութահարկից հաշվանցվող գումարները») և 1000 տողում ցույց են տրվում հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հարկային գործակալների կողմից ոչ ռեզիդենտին եկամուտներ վճարելիս եկամտի վճարման աղբյուրի մոտ պահված (գանձված) շահութահարկի գումարները, որոնք չեն հանդիսանում ոչ ռեզիդենտի շահութահարկի վերջնական գումար և ենթակա են հաշվանցման ոչ ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկից (մասնավորապես` Օրենքի 58-րդ հոդվածով սահմանված դեպքերում):

11. Հաշվարկի 11-րդ բաժնում («Հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը») լրացվում է Հայաստանում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը:

12. Հաշվարկի 12-րդ բաժնում («Վճարման ենթակա շահութահարկի գումարը` հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը և հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարները նվազեցնելուց հետո») լրացվում է Հայաստանում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի հաշվետու տարվա արդյունքներով վճարման ենթակա շահութահարկի գումարը` որպես հաշվետու տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի և հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարի և հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարների դրական տարբերություն կամ 0:

12.1. Հաշվարկի 13-րդ բաժնում («Շահութահարկի գումարի և հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարի ու հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարների բացասական տարբերությունը») լրացվում է Հայաստանում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի հաշվետու տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի և հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարի ու հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարների բացասական տարբերությունը: Ընդ որում, եթե Հաշվարկի 1200-րդ տողը դրական է ([տող 1200]>0), ապա Հաշվարկի 1300-րդ տողը չի լրացվում:

13. Աղյուսակ 1-ում նշվում են հաշվետու տարում ոչ ռեզիդենտի ըստ գործունեության տեսակների ստացված եկամուտների տեսակարար կշիռները (տոկոսով) համախառն եկամտի մեջ (ըստ տեսակարար կշիռների նվազման), ընդ որում` «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում գործունեության տեսակները (կոդերը) նշվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» N 372-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C2591 կոդը /բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91/ համապատասխանում է «Մետաղական տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով համախառն եկամտի նկատմամբ: Աղյուսակ 1-ում նշված տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ շահութահարկի հաշվարկման (վերահաշվարկման) համար:

 

(2-րդ հավելվածը լրաց. 19.04.11 թիվ 729-Ն, 05.09.11 թիվ 2061-Ն, 20.03.12 թիվ 79-Ն, 12.01.18 թիվ 10-Ն հրամաններ)

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

12.04.1999թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43990050

 

 

pin
Հարկային տեսչություն
04.03.1999
N 01/13
Հրաման