040.0189.140301
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 մարտի 2001 թվականի N 189
i
«ԳՐԱՆԴ ՍԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Գրանդ Սան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեությունը կարգավորելու, արտադրության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով և համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2001 թվականի մարտի 1-ից մինչև 2002 թվականի մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում «Գրանդ Սան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մատակարարվող 100,0 մլն խոր. մետր բնական գազի դիմաց սահմանել մասնակի հատուցման գին` 1000 խոր. մետր բնական գազի համար 65,916 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: