01/01/2018 - 01/01/2019
600.0095.160905
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 09 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005374
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
8 հուլիսի 2005 թվականի N 95-Ն
i
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները (հավելված):
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոնները հաստատելու մասին» N 24 և 2001 թվականի նոյեմբերի 30-ի «Գազամատակարարման վերականգնման և գազիֆիկացման կարգը հաստատելու մասին» N 66 որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի նոյեմբերի 1-ից:
i
Հավելված
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի հուլիսի 8-ի
N 95-Ն որոշմամբ
ԿԱՆՈՆՆԵՐ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ԲԱԺԻՆ I
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
i
1.1. Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում օգտագործվող հիմնական հասկացությունները.
Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
բնական գազ կամ գազ`` այնպես, ինչպես սահմանված է ԳՕՍՏ 5542-14 «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար» ստանդարտով սահմանված նշանակությունը.
մատակարար`` գազի բաշխման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, որը գազամատակարարման պայմանագիր է կնքել բաժանորդի հետ.
բաժանորդ` բնական գազի պահանջարկ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն, որը մատակարարի հետ կնքել է բնական գազի մատակարարման պայմանագիր.
դիմող անձ` անձ, որը դիմում է իր նոր կառուցվող կամ վերակառուցվող գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման համար: Նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման դեպքում դիմող անձ է հանդիսանում կառուցապատողը.
նոր գազասպառման համակարգ` նոր կառուցվող կամ վերակառուցվող գազասպառման համակարգ.
գազամատակարարման ցանց` գազի փոխադրման և բաշխման ցանց.
գազասպառման համակարգ` գազի առաքման կետից կամ հաշվառքի սարքի ելքից (բկանցքից) հետո տեղադրված գազատարները, գազակարգավորիչ կետերը, գազօգտագործող տեղակայանքները, հսկման-չափման սարքավորումները, օդատար և ծխատար ուղիները, ներառյալ խողովակները, ու դրանց սարքավորումները.
ներտնային գազասպառման համակարգ` բնակչության կենցաղային կարիքների համար նախատեսված գազասպառման համակարգ.
միացման պայմանագիր` նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման համար մատակարարի և դիմող անձի միջև սույն կանոններով սահմանված դեպքերում և կարգով կնքվող պայմանագիր.
գազիֆիկացման պայմանագիր` առանձին պատվիրատուի կողմից նոր կառուցվող շենքի կամ կառուցապատվող թաղամասի գազիֆիկացման պայմանները սահմանող` պատվիրատուի և մատակարարի միջև կնքված պայմանագիր.
գազամատակարարման պայմանագիր կամ Պայմանագիր` մատակարարի և բաժանորդի միջև կնքված գազի մատակարարման պայմանները, այդ թվում բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման պայմանները, նրանց իրավունքներն ու պարտականությունները սահմանող պայմանագիր, որի օրինակելի ձևը սահմանում է Հանձնաժողովը.
գազի համակարգ` գազամատակարարման ցանցի և գազասպառման համակարգերի համալիր.
բնակիչ-բաժանորդ` բնական գազի պահանջարկ ունեցող ֆիզիկական անձ, որը մատակարարի հետ կնքել է բնական գազի մատակարարման պայմանագիր.
կազմակերպություն` բնական գազի պահանջարկ ունեցող իրավաբանական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որը մատակարարի հետ կնքել է բնական գազի մատակարարման պայմանագիր.
կենցաղային սպառում ունեցող կազմակերպություն` կազմակերպություն, որն օգտագործում է ցածր ճնշման բնական գազ, և բնական գազի ծախսը հաշվառվում է մինչև G6 (ներառյալ) տիպի բնական գազի մեկ առևտրային հաշվառքի սարքով.
սահմանազատման կետ` գազի համակարգի` մատակարարի և բաժանորդի սեփականության տարանջատման կետը.
առաքման կետ` մատակարարի կողմից գազը բաժանորդին փոխանցելու` Պայմանագրով սահմանված կետը: Բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների համար գազամատակարարման դեպքում առաքման կետ է հանդիսանում գազի առևտրային հաշվառքի սարքի ելքը (բկանցքը).
առևտրային հաշվառքի սարք` Չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված և վկայագրված (կնքված) գազի ծախսի հաշվառքի սարք (կայան), որի միջոցով կատարվում է մատակարարված գազի քանակի առևտրային հաշվառումը: Առևտրային հաշվառքի սարքի (կայանի) տվյալները ամրագրվում են գազամատակարարման պայմանագրում.
հսկիչ հաշվառքի սարք` Չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված և վկայագրված (կնքված) առևտրային հաշվառքի սարքի հարաչափերին համապատասխանող գազի ծախսի հաշվառքի սարք (կայան), որի միջոցով առևտրային հաշվառքի սարքի (կայանի) խախտման դեպքում կատարվում է մատակարարված գազի քանակի առևտրային հաշվառումը: Հսկիչ հաշվառքի սարքի (կայանի) տվյալները ամրագրվում են գազամատակարարման պայմանագրում.
առևտրային հաշվառքի սարքի խախտում` Չափագիտական մարմնի տված փորձագիտական եզրակացությամբ փաստված առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների խափանումները կամ դրանց վնասվածքները, կամ առևտրային հաշվառքի սարքի կնիքների բացակայությունը, կամ դրանց կեղծված կամ վնասված լինելը, կամ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի նկատմամբ որևէ անձի կողմից այլ ներգործությունները.
գազամատակարարման ցանցի ընդլայնում` նոր սպառողների (բաժանորդների) գազամատակարարման նպատակով գազամատակարարման ցանցի գործող գազատարի շարունակումը, ճյուղավորումը, թողունակության մեծացումը կամ գազակարգավորիչ նոր կետերի կառուցումը, կամ վերակառուցումը.
գազամատակարարման ընդհատում` գազի մատակարարման ընդհատում ապահովիչ փակող սարքերի միջոցով կամ մատակարարի կողմից` պլանային աշխատանքների կատարման ժամանակ կամ վթարային, կամ ֆորս մաժորային իրավիճակներում.
գազամատակարարման դադարեցում` ԳՄՕԿ-ի կամ գազամատակարարման պայմանագրի պայմանները խախտելու, գազամատակարարման պայմանագիրը լուծելու, բաժանորդի դիմումի համաձայն կամ օրենքով սահմանված այլ դեպքերում գազի առաքման դադարեցում մատակարարի կողմից.
գազամատակարարման (գազասպառման) սահմանափակում` մատակարարի կողմից բաժանորդ կազմակերպությանը ներկայացվող` գազամատակարարման պայմանագրում ամրագրված գազասպառման սահմանափակման պահանջ, որի համաձայն հայտարարված սահմանափակման ռեժիմում վերջիններս սահմանափակում են գազի սպառումը մինչև գազամատակարարման պայմանագրով սահմանված քանակությունը.
տեխնիկական պայմաններ` ԳՄՕԿ-ով սահմանված պայմաններով նոր կամ վերակառուցվող գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար անհրաժեշտ նախագծման պայմաններ.
ֆորս մաժոր` արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ, անկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողությունները: Արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբուքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները, հանրապետություն գազի ներկրման ընդհատումները:
Սույն պարբերությունը չի սահմանափակում մատակարարի կամ բաժանորդների իրավունքը նկարագրվածից բացի` այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար:
գազօգտագործող սարքավորման օգտագործում` գազօգտագործող սարքավորման նկատմամբ գործողություն (միացում, անջատում, աշխատանքի ռեժիմի հսկում և այլն), որը կատարում է բաժանորդը (օգտագործողը) սարքը նպատակային նշանակությամբ օգտագործելու ընթացքում.
Չափագիտական մարմին` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպություն.
բաշխման ցանց` բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից կառավարվող և շահագործվող բնական գազի բաշխման խողովակաշարերի, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների միասնական համակարգ, որի միջոցով բնական գազը մատակարարվում է բաժանորդին:
(1.1-րդ կետը փոփ. 07.09.11 թիվ 411-Ն, 18.12.13 թիվ 445-Ն, 16.09.15 թիվ 324-Ն, 20.09.16 թիվ 265-Ն, 14.12.16 թիվ 402-Ն, 30.11.2018 թիվ 435-Ն որոշումներ)
ԳԼՈՒԽ 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2.1. Մատակարարի և բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, միացման պայմանագրով, գազամատակարարման պայմանագրով և սույն կանոններով:
2.2. (2.2-րդ կետն ուժը կորցրել է 18.12.13 թիվ 445-Ն որոշում)
i
2.3. (2.3-րդ կետն ուժը կորցրել է 18.12.13 թիվ 445-Ն որոշում)
2.4. (2.4-րդ կետն ուժը կորցրել է 18.12.13 թիվ 445-Ն որոշում)
i
2.5. Մատակարարը պարտավոր է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել բաժանորդների հուսալի, անխափան և անվտանգ գազամատակարարում, առաքման կետում ապահովել Պայմանագրում նշված գազի որակական ցուցանիշները և գազի ճնշումը` ստանդարտներով սահմանված թույլատրելի տիրույթում:
Մատակարարը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա հինգը զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել նախորդ ամսում մատակարարված գազի ջերմատվության միջին ցուցանիշները` ըստ տասնօրյակների:
(2.5-րդ կետը փոփ. 18.12.13 թիվ 445-Ն, 14.12.16 թիվ 402-Ն որոշումներ)
2.6. (2.6-րդ կետն ուժը կորցրել է 18.12.13 թիվ 445-Ն որոշում)
i
2.7. (2.7-րդ կետն ուժը կորցրել է 18.12.13 թիվ 445-Ն որոշում)
i
2.8. Մատակարարը պարտավոր է նվազագույնի հասցնել յուրաքանչյուր բաժանորդի գազամատակարարման ընդհատումների թիվը և ընդհատման տևողությունը, ընդ որում, ընդհատումների թիվը օրացուցային տարվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տևողությունը` 36 ժամը, բացառությամբ, եթե ընդհատումը ֆորս մաժորի հետևանք է: Ձմեռային ժամանակահատվածում (նոյեմբերի 1-ից մինչև մարտի 15-ը) բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը չպետք է ընդհատվի գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու պատճառով:
Նոր բաժանորդների միացման պատճառով բաժանորդների գազամատակարարման ընդհատումները չեն ներառվում ընդհատումների հաշվառվող քանակի մեջ:
Ջերմային էլեկտրակայանների և տեխնոլոգիական անընդհատ ցիկլ ունեցող բաժանորդների համար այդ ցուցանիշները կարող են սահմանվել Պայմանագրով` չգերազանցելով սույն կետում սահմանված արժեքները:
(2.8-րդ կետը փոփ. 12.11.08 թիվ 607-Ն, 14.12.16 թիվ 402-Ն որոշումներ)
2.9. (2.9-րդ կետն ուժը կորցրել է 14.12.16 թիվ 402-Ն որոշում)
i
2.10. Բաժանորդը գազասպառման համակարգ ներառող տարածքը այլ անձի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնելու դեպքում պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել մատակարարին` տարածքն օգտագործողին հրահանգավորելու համար:
(2.10-րդ կետը փոփ. 30.11.2018 թիվ 435-Ն որոշում)
i
2.11. Բաժանորդն իր սեփականությունը հանդիսացող գազասպառման համակարգ պարունակող տարածքը վաճառելու կամ այլ կերպ օտարելու դեպքում պարտավոր է դիմել մատակարարին` վերջնահաշվարկ կատարելու, գազամատակարարումը դադարեցնելու և Պայմանագիրը լուծելու համար: Նշված դեպքում մատակարարը պարտավոր է նախքան պայմանագիրը լուծելը ստուգաչափել առևտրային հաշվառքի սարքը ԳՄՕԿ-ի 4-րդ գլխով սահմանված կարգով և բաժանորդի հետ վերջնահաշվարկը կատարել` հաշվի առնելով նաև ստուգաչափման արդյունքները:
(2.11-րդ կետը փոփ. 14.12.16 թիվ 402-Ն, 06.11.17 թիվ 474-Ն որոշումներ)
i
2.11.1. Պայմանագիրը լուծելուց առաջ մատակարարը պարտավոր է նախապես տեղեկացնել բաժանորդին:
(2.11.1-ին կետը լրաց. 06.11.17 թիվ 474-Ն որոշում)
2.12. (2.12-րդ կետն ուժը կորցրել է 18.12.13 թիվ 445-Ն որոշում)
i
2.13. (2.13-րդ կետն ուժը կորցրել է 20.09.16 թիվ 265-Ն որոշում)
2.14. (2.14-րդ կետն ուժը կորցրել է 20.09.16 թիվ 265-Ն որոշում)
i
2.15. Բնակչի կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության նոր գազասպառման համակարգի նախագծման, կառուցման և կարգաբերման պայմանագրով սահմանված տեխնիկական պայմանները դրանց կատարումից հետո կարող են փոփոխվել միայն կողմերի փոխհամաձայնությամբ` հետևյալ պայմաններով.
ա) մատակարարի նախաձեռնությամբ գազամատակարարման ցանցում կատարված փոփոխությունների հետևանքով բաժանորդների գազասպառման համակարգերում փոփոխությունների կատարման ծախսերը կատարում է մատակարարը,
բ) բաժանորդի նախաձեռնությամբ գազասպառման համակարգի, այդ թվում` միացման կետի փոփոխությունների, հաշվառքի սարքերի վերահավաքակցման համար անհրաժեշտ ծախսերը կատարում է բաժանորդը:
(2.15-րդ կետը փոփ. 14.12.16 թիվ 402-Ն, 30.11.2018 թիվ 435-Ն որոշումներ)
i
2.16. Բնակիչ-բաժանորդները և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունները գազօգտագործող սարքավորման փոխարինման կամ նոր սարքերի հավաքակցման կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար գրավոր դիմում են մատակարարին` ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին:
Մատակարարը պարտավոր է 15-օրյա ժամկետում քննարկել դիմումը, անհրաժեշտ փոփոխություններ կատարել գազասպառման համակարգի նախագծում կամ թույլատրել գազօգտագործող սարքավորման փոխարինումը: Դիմումը մերժելու դեպքում մատակարարը պարտավոր է դիմողին ներկայացնել գրավոր հիմնավորում:
Բնակչի կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության գազասպառման համակարգում փոփոխությունները (այդ թվում` նոր գազատարի կամ ծխատարի կառուցում, հաշվառքի սարքի վերահավաքակցում) կատարվում են ԳՄՕԿ-ի N 2 հավելվածով` բնակչի կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության նոր գազասպառման համակարգի նախագծման, կառուցման և կարգաբերման պայմանագրով սահմանված կարգով:
(2.16-րդ կետը փոփ. 18.12.13 թիվ 445-Ն, 14.12.16 թիվ 402-Ն որոշումներ)
2.17. Բնակելի թաղամասերի, փողոցների, նոր տարածքների կառուցապատման, առանձին շենքերի ու շինությունների վերակառուցման դեպքերում դրանցում գործող գազի համակարգի վերակառուցումը կատարվում է կառուցապատողի միջոցներով` մատակարարի հետ համաձայնեցված նախագծերով և նրա վերահսկողությամբ:
(2.17-րդ կետը փոփ. 30.11.2018 թիվ 435-Ն որոշում)
i
2.18. Գազասպառման համակարգերի հավաքակցման, փորձարկման, գործարկման, գործող ցանցին միացման, գազամատակարարման ժամանակ վթարների վերացման և նորոգման աշխատանքների կատարման համար մատակարարի լիազոր ներկայացուցիչները միացման պայմանագրի կամ գազամատակարարման պայմանագրի հիման վրա և պայմանագրով սահմանված պայմաններով կարող են մուտք գործել բաժանորդի (օգտագործողի) տարածք միայն անձի լիազորությունները հավաստող լուսանկարով վկայականի ներկայացման դեպքում: Գազասպառման և ներշենքային համակարգերում վթարի դեպքում ապահովվում է շուրջօրյա մուտք: Բաժանորդի (օգտագործողի) տարածքում մատակարարի ներկայացուցիչները պարտավոր են պահպանել բաժանորդի ներքին կանոնակարգը:
(2.18-րդ կետը փոփ. 18.12.13 թիվ 445-Ն որոշում)
2.19. Մատակարարի և բաժանորդի միջև ծագած վեճերը լուծվում են Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
2.20. ԳՄՕԿ-ով բաժանորդի մասնակցությունը նախատեսող դեպքերում, երբ բաժանորդին ներկայացնում է այլ անձ, վերջինիս լիազորությունները հաստատող փաստաթուղթը նախապես ներկայացվում է մատակարարին:
(2.20-րդ կետը լրաց. 06.11.17 թիվ 474-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 3
ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 30.11.2018 թիվ 435-Ն որոշում)
3.1. Գազասպառման համակարգը գործարկման և գազամատակարարման ընթացքում պետք է համապատասխանի տեխնիկական կանոնակարգերով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին:
3.2. (3.2-րդ կետն ուժը կորցրել է 18.12.13 թիվ 445-Ն որոշում)
i
3.3. (3.3-րդ կետն ուժը կորցրել է 18.12.13 թիվ 445-Ն որոշում)
3.4. (3.4-րդ կետն ուժը կորցրել է 18.12.13 թիվ 445-Ն որոշում)
3.5. (3.5-րդ կետն ուժը կորցրել է 18.12.13 թիվ 445-Ն որոշում)
i
3.6. Մատակարարը պարտավոր է կատարել բնակիչ-բաժանորդների և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգի պարբերական սպասարկման աշխատանքները` համաձայն Պայմանագրի պահանջների:
(3.6-րդ կետը փոփ. 18.12.13 թիվ 445-Ն որոշում)
3.7. Գազասպառման համակարգի հավաքակցման և շահագործման ընթացքում արգելվում է.
ա) կատարել գազաթողարկման կատարողական-տեխնիկական փաստաթղթերին և նախագծին չհամապատասխանող միացումներ և փոփոխություններ,
բ) գազը սպառել գազասպառման համակարգի անսարքության դեպքում,
գ) գազը սպառել հաշվառքի սարքի շրջանցմամբ,
դ) խախտել գազատարների և գազասարքավորումների պահպանման գոտիները,
ե) ինքնակամ միացումներ կատարել գազամատակարարման ցանցին, գազն օգտագործել գազօգտագործող սարքավորման տեխնիկական փաստաթղթով (անձնագրով) չնախատեսված նպատակներով:
(3.7-րդ կետը փոփ. 30.11.2018 թիվ 435-Ն որոշում)
i
3.8. Բնակիչների և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների յուրաքանչյուր գազասպառման համակարգի` միացումը գազամատակարարման համակարգին պետք է իրականացվի մեկ միացման կետից: Բազմաբնակարան շենքից դուրս գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգի` գազամատակարարման ցանցին միացման կետերի քանակը որոշվում է մատակարարի կողմից տրամադրված տեխնիկական պայմանների համաձայն:
(3.8-րդ կետը փոփ. 24.12.14 թիվ 468-Ն, 06.11.17 թիվ 474-Ն որոշումներ)
3.9. Մատակարարը պարտավոր է ունենալ մշտական գործող հեռախոսակապով շուրջօրյա վթարային-կարգավարական ծառայություն` վթարային կանչերը, դրանց արձագանքելու ժամանակը և կատարված աշխատանքները համապատասխան գրանցամատյաններում գրանցելու և վթարները վերացնելու համար: Վթարային-կարգավարական ծառայության հեռախոսահամարի մասին մատակարարը պարտավոր է ոչ պակաս, քան տարին երկու անգամ տեղեկացնել զանգվածային լրատվամիջոցներով:
3.10. Գազասպառման համակարգի վթարի կամ վթարային իրավիճակների դեպքում մարդկանց կյանքին, առողջությանը կամ շրջակա միջավայրին վտանգ սպառնացող իրավիճակներում բաժանորդը պարտավոր է անմիջապես ընդհատել գազի սպառումը և այդ մասին անհապաղ տեղեկացնել մատակարարին: Մատակարարը պարտավոր է ահազանգն ստանալուց հետո հնարավոր կարճ ժամկետում դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը: Մատակարարը վերսկսում է գազամատակարարումը վերոհիշյալ վտանգը վերացնելուց հետո` նախապես փոխհամաձայնեցված օրը և ժամին` հայտն ստանալուց հետո 36 ժամվա ընթացքում: Բնակչի կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության գազասպառման համակարգի վթարի կամ վթարային իրավիճակների դեպքում գազամատակարարման դադարեցումից հետո մատակարարը պետք է միջոցներ ձեռնարկի գազասպառման համակարգի վերականգնման համար` համաձայն սպասարկման համաձայնագրի:
i
3.11. Բաժանորդի պահանջով Պայմանագրի լուծման կամ գազամատակարարման ժամանակավոր դադարեցման պահանջի կամ օրենքով սահմանված այլ դեպքերում մատակարարը պարտավոր է դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը 2 աշխատանքային օրվա ընթացքում: Գազամատակարարման ժամանակավոր դադարեցման դեպքում գազամատակարարումը վերսկսվում է բաժանորդի դիմումի համաձայն` այն ստանալուց հետո 36 ժամվա ընթացքում:
(3.11-րդ կետը փոփ. 18.12.13 թիվ 445-Ն որոշում)
3.12. (3.12-րդ կետն ուժը կորցրել է 18.12.13 թիվ 445-Ն որոշում)
i
3.13. (3.13-րդ կետն ուժը կորցրել է 18.12.13 թիվ 445-Ն որոշում)
3.14. (3.14-րդ կետն ուժը կորցրել է 18.12.13 թիվ 445-Ն որոշում)
3.15. (3.15-րդ կետն ուժը կորցրել է 18.12.13 թիվ 445-Ն որոշում)
3.16. (3.16-րդ կետն ուժը կորցրել է 18.12.13 թիվ 445-Ն որոշում)
i
3.17. Մատակարարի կողմից բնակչության ներտնային գազասպառման և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը սահմանում է Հանձնաժողովը:
(3.17-րդ կետը փոփ. 12.11.08 թիվ 607-Ն, 18.12.13 թիվ 445-Ն որոշումներ)
3.18. Մատակարարը բնակիչների և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման, վերականգնման, վերանորոգման և փոխարինման աշխատանքները կարող է կատարել անձամբ կամ պայմանագրով հանձնարարել Հանձնաժողովի հետ համաձայնեցված չափորոշիչներով ընտրված այլ սպասարկող անձի: Այդ դեպքում`
ա) բաժանորդի կողմից տեխնիկական սպասարկման համաձայնագրի պայմանների խախտման համար բաժանորդի նկատմամբ պատասխանատվության կիրառման իրավունքը մատակարարը չի փոխանցում սպասարկող անձին,
բ) տեխնիկական սպասարկման համաձայնագրում նշվում է տեխնիկական սպասարկման աշխատանքներն այլ սպասարկող անձի հանձնարարելու մասին,
գ) մատակարարի և սպասարկող անձի փոխհարաբերությունները (այդ թվում` սպասարկող անձի պատասխանատվությունը) կանոնակարգվում են նրանց միջև կնքված պայմանագրով,
դ) բաժանորդի առջև մատակարարի պատասխանատվությունը պայմանագրով չի փոխանցվում սպասարկող անձին:
3.19. Գազասպառման համակարգի անվտանգության ապահովման համար`
i
ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 18.12.13 թիվ 445-Ն որոշում)
բ) գազասպառման համակարգն սպասարկող անձը պարտավոր է ունենալ վթարային-կարգավարական շուրջօրյա ծառայություն և իրականացնել գազասպառման համակարգի, այդ թվում` օդածխատար ուղիների համալիր սպասարկում, գազասպառման համակարգի վթարների օպերատիվ վերացում և վերականգնում: Մատակարարը պարտավոր է ինքնուրույն կամ սպասարկող անձի միջոցով բնակչության կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության գազասպառման համակարգում նախագծային շեղումների և տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումների առկայության դեպքում խցափակել համապատասխան գազօգտագործվող սարքավորման սնուցումը, կնքել ու կազմել գազասարքի շահագործումն արգելող արձանագրություն.
գ) մատակարարը պարտավոր է գազասպառման համակարգի թողարկումից առաջ և Պայմանագրով սահմանված պարբերականությամբ և ծավալներով հրահանգավորել բնակիչներին և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպություններին գազօգտագործող սարքավորման անվտանգ շահագործման վերաբերյալ, ինչպես նաև կատարել Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված տեխնիկական սպասարկման և ստուգման աշխատանքները,
դ) մատակարարը պարտավոր է հրապարակել հուշաթերթիկներ և անվճար տրամադրել բաժանորդներին` գործընթացը կրկնելով առնվազն երեք տարին մեկ անգամ.
ե) մատակարարը պարտավոր է զանգվածային լրատվամիջոցներով տարին առնվազն երկու անգամ բաժանորդներին իրազեկել գազի անվտանգ օգտագործման կանոնների մասին:
(3.19-րդ կետը փոփ. 14.12.16 թիվ 402-Ն, 30.11.2018 թիվ 435-Ն որոշումներ)
i
ԳԼՈՒԽ 4
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ, ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԳԱԶԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
(4-րդ գլուխը խմբ. 07.09.11 թիվ 411-Ն որոշում)
4.1. Բազմաբնակարան շենքերի բնակիչների գազամատակարարման համար առևտրային հաշվառքի սարքերը տեղակայվում են նրանց բնակարաններից դուրս: Առանձնատների և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների գազամատակարարման համար առևտրային հաշվառքի սարքերը տեղակայվում են նրանց սեփականության տարածքից դուրս: Ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների առևտրային հաշվառքի սարքերի տեղակայման կետը սահմանվում է միացման պայմանագրով, որը ամրագրվում է նաև Պայմանագրում:
i
4.2. Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, հերթական ստուգաչափման և նորոգման) ծախսերը` անկախ դրա պատկանելիությունից կրում է մատակարարը: Բնակիչ-բաժանորդների համար նախատեսված առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման ծախսերը կրում է մատակարարը, իսկ կազմակերպությունների դեպքում, այդ թվում` բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչների ձեռքբերման ծախսերը` կազմակերպությունը: Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման և նորոգման ծախսերը կատարվում են ԳՄՕԿ-ի 4.8 կետով սահմանված կարգով:
(4.2-րդ կետը փոփ. 18.12.13 թիվ 445-Ն, 30.11.2018 թիվ 435-Ն որոշումներ)
4.3. Առևտրային կամ հսկիչ հաշվառքի սարքերը, ինչպես նաև դրանց արկղերը, կարող են կնքվել ինչպես մատակարարի, այնպես էլ բաժանորդի կողմից:
i
4.4. Մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, հերթական կամ արտահերթ ստուգաչափման ժամկետների մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր (այդ թվում` հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցել բաժանորդին: Մատակարարն իրավունք ունի առևտրային հաշվառքի սարքը ապահավաքակցել առանց բաժանորդին նախապես ծանուցելու, եթե ակնհայտորեն հայտնաբերել է, որ բաժանորդը բնական գազը սպառում է առևտրային հաշվառքի սարքի խախտմամբ: Նման դեպքում մատակարարը առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման մասին բաժանորդին պարտավոր է սույն կետում նշված եղանակներով ծանուցել անմիջապես` առաջին իսկ հնարավորության դեպքում, և ներկայացնել առևտրային հաշվառքի սարքի ակնհայտ խախտման իր հիմնավորումները:
(4.4-րդ կետը փոփ. 18.12.13 թիվ 445-Ն որոշում)
i
4.5. Բաժանորդն իրավունք ունի պահանջել, որ մատակարարն առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ` դրա ապահավաքակցումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ` նախապես փոխհամաձայնեցված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մատակարարի կողմից այդ մասին գրավոր (այդ թվում` հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում սահմանված ժամկետում առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը կամ ստուգաչափմանը պատշաճ ձևով տեղեկացված բաժանորդի չներկայանալու դեպքում այդ աշխատանքներն իրականացվում են առանց բաժանորդի ներկայության:
(4.5-րդ կետը փոփ. 18.12.13 թիվ 445-Ն, 16.09.15 թիվ 324-Ն որոշումներ)
4.6. Մատակարարի կամ բաժանորդի սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի փոխարինման կամ ստուգաչափման նպատակով դրա ապահավաքակցման դեպքում մատակարարը`
ա) սույն կանոնների 4.4 կետով սահմանված կարգով տեղեկացնում է բաժանորդին.
բ) կազմում է առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի, դրա ամբողջականության կամ վնասված լինելու մասին արձանագրություն (ակտ), որը ստորագրում են մատակարարը և բաժանորդը: Արձանագրության (ակտի) որևէ դրույթին բաժանորդի անհամաձայնության դեպքում այդ մասին արձանագրությունում (ակտում) կատարվում է համապատասխան նշում` նկարագրելով անհամաձայնության պատճառները: Արձանագրությունը (ակտը) կազմվում է երկու օրինակից` մեկական յուրաքանչյուր կողմի համար: Բաժանորդի չներկայանալու դեպքում մատակարարը արձանագրությանը (ակտին) կցում է բաժանորդին ծանուցելու մասին գրությունը և արձանագրության (ակտի) մեջ կատարում համապատասխան նշում` բաժանորդի առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը չներկայանալու մասին.
գ) տեղակայում է իր սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարք, որի տվյալներն ամրագրվում են Պայմանագրում: Կազմակերպությունների առևտրային հաշվառքի սարքերի` բացառությամբ RG տիպի առևտրային հաշվառքի սարքերի, ստուգաչափման դեպքում մատակարարն իր սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքը տեղակայում է ժամանակավոր` մինչև կազմակերպության առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափումը: Մատակարարի կողմից տեղադրվող առևտրային հաշվառքի սարքը պետք է համալրված լինի առնվազն 30 օր հիշողություն ունեցող գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչներով` բացառությամբ այն դեպքերի, երբ բաժանորդը օգտագործում է ցածր ճնշման բնական գազ, և բնական գազի ծախսը հաշվառվում է մինչև G6 (ներառյալ) տիպի բնական գազի մեկ առևտրային հաշվառքի սարքով: Եթե ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպության առևտրային հաշվառքի սարքը համալրված չէ գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչով, ապա մատակարարն այն համալրում է իր միջոցներով:
(4.6-րդ կետը փոփ. 30.11.2018 թիվ 435-Ն, 30.11.2018 թիվ 435-Ն որոշումներ)
i
4.7. Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության վերաբերյալ կասկածի դեպքում իրականացվում է առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափում: Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափումը կարող է իրականացվել ինչպես բաժանորդի պահանջով, այնպես էլ մատակարարի նախաձեռնությամբ: Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման դեպքում մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում բաժանորդին ներկայացնել Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության պատճենը: Մատակարարը պարտավոր է բաժանորդի կողմից առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման վերաբերյալ գրավոր պահանջ ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահավաքակցել առևտրային հաշվառքի սարքը:
(4.7-րդ կետը փոփ. 18.12.13 թիվ 445-Ն, 14.12.16 թիվ 402-Ն որոշումներ)
i
4.8. Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը կրում է մատակարարը` բացառությամբ, երբ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է առևտրային հաշվառքի սարքի այնպիսի խախտում, որի դեպքում մատակարարված բնական գազի վերահաշվարկն իրականացվում է ԳՄՕԿ-ի 4.13 կետի համաձայն կամ բաժանորդի կողմից առևտրային հաշվառքի սարքի միջստուգաչափման ժամկետում մեկից ավելի անգամ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման վերաբերյալ դիմումի ներկայացման արդյունքում Չափագիտական մարմնի տված փորձագիտական եզրակացությամբ չի հաստատվել առևտրային հաշվառքի սարքի խախտում: Նման դեպքերում առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը կրում է բաժանորդը:
(4.8-րդ կետը փոփ. 18.12.13 թիվ 445-Ն, 14.12.16 թիվ 402-Ն, 30.11.2018 թիվ 435-Ն որոշումներ)
i
4.9. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում կատարվում է բաժանորդի ծախսած գազի քանակի և արժեքի վերահաշվարկ: Գազի քանակի վերահաշվարկը կատարվում է սույն կանոնների 4.11, 4.12, 4.12.1, 4.13 կետերի համաձայն: Վերահաշվարկված գազի արժեքը որոշվում է վերահաշվարկված գազի քանակի և առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման ամսվա գազի սակագնի արտադրյալով:
Սույն կետը չի սահմանափակում մատակարարի կամ բաժանորդի իրավունքը` առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մյուս կողմից պահանջելու պատճառած վնասի հատուցում:
(4.9-րդ կետը փոփ. 06.11.17 թիվ 474-Ն որոշում)
i
4.10. Մատակարարը պարտավոր է գազի արժեքի վերահաշվարկին առնչվող ողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել բաժանորդին` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 35 աշխատանքային օրվա ընթացքում: Բաժանորդը կարող է չհամաձայնել վերահաշվարկի արդյունքին: Եթե բաժանորդը չի համաձայնում վերահաշվարկվի արդյունքին, ապա մատակարարի կողմից գազի արժեքի վերահաշվարկին առնչվող տեղեկատվությունն ստանալու պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում բաժանորդը մատակարարին է ներկայացնում վերջինիս կատարած վերահաշվարկի հետ կապված իր գրավոր առարկությունները` համապատասխան հիմնավորումներով:
Մատակարարը պարտավոր է բաժանորդի գրավոր առարկություններն ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, քննարկել դրանք և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել բաժանորդին` պարզաբանելով վերահաշվարկի արդյունքի վիճելի դրույթները և դրանց հիմքերը: Մատակարարն իր կատարած վերահաշվարկում անճշտություններ հայտնաբերելու դեպքում պարտավոր է ճշգրտել վերահաշվարկված գազի արժեքը: Մատակարարը վերահաշվարկված (ճշգրտված) գազի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում) վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում: Մատակարարի և բաժանորդի համատեղ քննարկումների արդյունքում տարաձայնությունների առկայության դեպքում բաժանորդը վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա ընթացքում վճարման ենթակա գազի արժեքի հետ վճարում է վերահաշվարկված գազի արժեքի` իր կողմից չվիճարկվող մասի համար: Այդ դեպքում մատակարարն իրավունք չունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը` մինչև վեճը Հանձնաժողովում լուծելը: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը` վեճը լուծելու դատական կարգով: Վեճի վերջնական լուծումից հետո մատակարարը վերահաշվարկված (վեճի արդյունքում որոշված) գազի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում) վեճի լուծման ամսվա համար բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում:
Եթե բաժանորդը սույն կետում սահմանված ժամկետում վերահաշվարկի արդյունքի մասին մատակարարին գրավոր առարկություններ չի ներկայացնում, ապա մատակարարը վերահաշվարկված գազի արժեքը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում:
(4.10-րդ կետը փոփ. 18.12.13 թիվ 445-Ն, 15.10.14 թիվ 384-Ն, 14.12.16 թիվ 402-Ն, 06.11.17 թիվ 474-Ն որոշումներ)
4.11. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա է հսկիչ հաշվառքի սարք, բաժանորդի ծախսած գազի քանակի վերահաշվարկը կատարվում է համաձայն հսկիչ հաշվառքի սարքի ցուցմունքի` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրն ընկած ժամանակահատվածի համար: Վերահաշվարկված գազի քանակն ընդունվում է հավասար հսկիչ և առևտրային հաշվառքի սարքերով հաշվառված գազի քանակի տարբերությանը: Եթե մատակարարը և բաժանորդը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրը չեն գրանցել հսկիչ հաշվառքի սարքի ցուցմունքը, բաժանորդի ծախսած գազի քանակի վերահաշվարկ չի իրականացվում:
i
4.12. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա չէ հսկիչ հաշվառքի սարք, Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է եղել առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների այնպիսի խափանումներով կամ վնասվածքներով, որոնք չէին կարող պայմանավորված լինել որևէ անձի ներգործությամբ, միևնույն ժամանակ հնարավոր է եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող չափը (արտահայտված տոկոսներով), ապա
ա) բնակչության և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`
ԱՏօր1 Ս%
Վգք= ՆՄօծ ____________,
100
որտեղ`
Վգք-ն առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված գազի քանակն է (խորանարդ մետր),
ՆՄօծ-ն առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող տարվա եղանակային նույն ժամանակաշրջանի (ձմեռ, գարուն, ամառ, աշուն)` ծախս ունեցած ամիսների միջին օրական ծախսն է, իսկ եթե այդ ժամանակահատվածում բաժանորդը ծախս չի ունեցել, ապա առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող ծախս ունեցած ամսվա միջին օրական ծախսն է,
ԱՏօր1-ը առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, որը 40 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 40-ի` եթե խախտումը հայտնաբերվել է մատակարարի կողմից, ինչը սակայն չի սահմանափակում մատակարարի իրավունքը համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ և 60 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 60-ի` եթե խախտումը հայտնաբերվել է բաժանորդի կողմից,
Ս%-ը Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված առևտրային հաշվառքի սարքի չափման սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային մեծությունն է.
բ) ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`
ԱՏօր2 Ս%
Վգք = Մօծ _____________,
100 - Ս%
որտեղ`
ԱՏօր2-ը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, որը 30 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 30-ի, ինչը սակայն չի սահմանափակում մատակարարի իրավունքը համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ.
Մօծ-ն բաժանորդի միջին օրական ծախսն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`
Հգք1
Մօծ = _______,
Տօր
որտեղ`
Հգք1-ն առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր), իսկ եթե նշված ամսում ծախս չի գրանցվել, ապա ծախս ունեցած վերջին հաշվարկային ամսում առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր):
Տօր-ը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, իսկ եթե նշված ժամանակահատվածում ծախս չի գրանցվել, ապա ծախս ունեցած վերջին հաշվարկային ամսում ծախս ունեցած օրերի քանակը:
(4.12-րդ կետը փոփ. 18.12.13 թիվ 445-Ն, 14.12.16 թիվ 402-Ն որոշումներ)
i
4.12.1. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա չէ հսկիչ հաշվառքի սարք, Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է եղել առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների այնպիսի խափանումներով կամ վնասվածքներով, որոնք չէին կարող պայմանավորված լինել որևէ անձի ներգործությամբ, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության համաձայն հնարավոր չէ որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող չափը (արտահայտված տոկոսներով), ապա`
ա) եթե առևտրային հաշվառքի սարքը հագեցված չէ էլեկտրոնային ճշտիչով կամ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է էլեկտրոնային ճշտիչի կամ դրա առանձին դետալների աշխատանքի այնպիսի խափանումը, որի հետևանքով հնարավոր չէ արտածել սույն կետի «բ» ենթակետի բանաձևում նշված ցուցանիշների ճշգրիտ արժեքները, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`
Վգք = ՆՄօծ x ԱՏօր3 - Հգք2,
որտեղ`
Վգք-ն առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված գազի քանակն է (խորանարդ մետր).
ԱՏօր3-ը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, որը 30 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 30-ի, ինչը սակայն չի սահմանափակում մատակարարի իրավունքը` համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ.
Հգք2-ը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր).
բ) էլեկտրոնային ճշտիչով հագեցած առևտրային հաշվառքի սարքի դեպքում, եթե ճշտիչի հիշողությունից հնարավոր է արտածել սույն ենթակետի բանաձևում նշված ցուցանիշների ճշգրիտ արժեքները, վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`
Վգք = ԱՏօր4 x ՄՕԾԷճ - Հգք3,
որտեղ`
Վգք-ն առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված գազի քանակն է (խորանարդ մետր),
ԱՏօր4-ը առևտրային հաշվառքի սարքի խափանման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, որը 40 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 40-ի,
ՄՕԾԷճ-ն առևտրային հաշվառքի սարքի խափանմանը նախորդող վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի խափանման օրն ընկած ժամանակահատվածում բաժանորդի միջին օրական ծախսն է (խորանարդ մետր),
Հգք3-ը առևտրային հաշվառքի սարքի խափանման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր), իսկ եթե առևտրային հաշվառքի սարքի խափանման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածը գերազանցում է 40 օրը, ապա առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվան նախորդող 40 օրերի ընթացքում առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր):
(4.12.1-ին կետը լրաց. 14.12.16 թիվ 402-Ն, 06.11.17 թիվ 474-Ն որոշումներ)
4.12.2. (4.12.2-րդ կետն ուժը կորցրել է 06.11.17 թիվ 474-Ն որոշում)
i
(4.12.2-րդ կետը լրաց. 14.12.16 թիվ 402-Ն որոշում)
i
4.13. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա չէ հսկիչ հաշվառքի սարք, Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է, որ բացակայում են կամ կեղծված են, կամ վնասված են առևտրային հաշվառքի սարքի կնիքները, կամ առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է եղել առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների այնպիսի խափանումներով կամ վնասվածքներով կամ բացակայությամբ, որոնք կարող էին պայմանավորված լինել միայն որևէ անձի ներգործությամբ, միևնույն ժամանակ, մատակարարի գնահատմամբ` հաշվի առնելով Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությունը, այն հանգեցրել է բաժանորդի ծախսած բնական գազի քանակի սխալ հաշվառման, ապա.
ա) բնակչության և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`
Վգք = ԱՏօր2 Ժմիջ 0.5Qmax - Հգք2,
որտեղ`
Ժմիջ-ը բաժանորդի ծախսի միջին օրական ժամերի քանակն է, որն ընդունվում է հավասար 8 ժամի,
Qmax-ը տվյալ առևտրային հաշվառքի սարքի ժամային առավելագույն անձնագրային թողունակությունն է.
բ) ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`
Վգք = ԱՏօր2 Ժէճ Գէճ 0.5Qmax - Հգք1,
որտեղ`
Ժէճ-ն առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում բաժանորդի ծախս ունեցած ժամերի միջին օրական քանակն է, որը որոշվում է առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի հիշողության մեջ արտացոլված տվյալների հիման վրա: Առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի վնասման դեպքում Ժէճ մեծությունն ընդունվում է հավասար 12-ի.
Գէճ-ն առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում բնական գազի ճնշումը և ջերմաստիճանը հաշվի առնող գործակիցն է, որը որոշվում է առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի հիշողության մեջ արտացոլված տվյալների հիման վրա: Առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի բացակայության կամ վնասման դեպքում Գէճ մեծությունը որոշվում է հաշվարկային եղանակով` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաների համաձայն.
Qmax -ը տվյալ առևտրային հաշվառքի սարքի ժամային առավելագույն անձնագրային թողունակությունն է:
(4.13-րդ կետը փոփ. 18.12.13 թիվ 445-Ն, 14.12.16 թիվ 402-Ն, 30.11.2018 թիվ 435-Ն որոշումներ)
4.13.1 (4.13.1-ին կետն ուժը կորցրել է 14.12.16 թիվ 402-Ն որոշում)
i
(4.13.1-ին կետը լրաց. 18.12.13 թիվ 445-Ն որոշում)
i
4.14. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ Չափագիտական մարմնի եզրակացությամբ փաստված առևտրային հաշվառքի սարքի խախտումը ըստ մատակարարի պայմանավորված է բաժանորդի միտումնավոր գործողություններով, և դա առևտրային հաշվառքի սարքի խախտման առաջին դեպքն է վերջին երկու տարիների ընթացքում, մատակարարն իրավունք ունի բաժանորդից պահանջել վճարելու տույժ` վերահաշվարկված գազի արժեքի չափով: Բաժանորդի կողմից մատակարարի տույժ վճարելու պահանջին համաձայնելու դեպքում մատակարարը հաշվարկված տույժը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա ընթացքում բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում: Բաժանորդի կողմից մատակարարի տույժ վճարելու պահանջին չհամաձայնելու դեպքում մատակարարը վեճը լուծում է դատական կարգով: Մատակարարն իրավունք չունի տույժի չվճարման համար դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը մինչև վեճի վերջնական լուծումը:
Միևնույն բաժանորդի մոտ երկու տարվա ընթացքում առևտրային հաշվառքի սարքի 1-ից ավելի խախտում հայտնաբերելու դեպքում, երբ Չափագիտական մարմնի եզրակացությամբ փաստված առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքերը ըստ մատակարարի պայմանավորված են եղել բաժանորդի միտումնավոր գործողություններով, մատակարարն իրավունք ունի վերահաշվարկված գազի արժեքի կրկնապատիկի չափով հաշվարկելու տույժ և այն հաշվի առնել վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում: Այդ դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը` հաշվարկած տույժը` կազմակերպությունների դեպքում սույն կանոնների 6-րդ գլխով, իսկ բնակչության դեպքում` սույն կանոնների 8-րդ գլխով սահմանված կարգով չվճարելու համար: Մատակարարի հաշվարկած տույժին չհամաձայնելու դեպքում բաժանորդը վեճը լուծում է դատական կարգով:
(4.14-րդ կետը փոփ. 18.12.13 թիվ 445-Ն, 06.11.17 թիվ 474-Ն որոշումներ)
4.15. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ փաստվել է, որ դա պայմանավորված է մատակարարի գործողություններով, ապա մատակարարը բաժանորդին վճարում է տույժ` հաշվարկային ամսվա համար ներկայացվելիք հաշվարկային (վճարման) փաստաթղթում ձևակերպելով կանխավճար վերահաշվարկված գազի արժեքի կրկնապատիկի չափով:
(4.15-րդ կետը փոփ. 18.12.13 թիվ 445-Ն, 06.11.17 թիվ 474-Ն որոշումներ)
i
4.16 Սույն գլխում ամրագրված դրույթները չեն սահմանափակում բաժանորդի իրավունքը` իր գազասպառման համակարգին ամրակցված առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգումը սեփական միջոցների հաշվին պատվիրելու հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման իրավունք ունեցող այլ կազմակերպությունների: Նման դեպքում մատակարարը պարտավոր է ապահովել սույն կետով սահմանված բաժանորդի իրավունքը, որն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.
1) մատակարարը բաժանորդի գրավոր դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում բաժանորդի հետ համատեղ ապահավաքակցում, փաթեթավորում և կնքված տեսքով բաժանորդին է հանձնում առևտրային հաշվառքի սարքը` այն ժամանակավորապես փոխարինելով այլ` առնվազն համարժեք առևտրային հաշվառքի սարքով, իսկ առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը բաժանորդի չներկայանալու դեպքում մատակարարը կազմում է բաժանորդի չներկայանալու մասին արձանագրություն: Այդ դեպքում առևտրային հաշվառքի սարքը չի ապահավաքակցվում,
2) բաժանորդը ոչ ուշ, քան ապահավաքակցմանը հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին է վերադարձնում ստուգաչափված և Չափագիտական մարմնի կողմից վկայագրված, փաթեթավորված և կնքված առևտրային հաշվառքի սարքը և դրա փորձաքննության արդյունքների մասին իրավասու կազմակերպության գրավոր եզրակացությունը, որը պետք է հաստատված լինի Չափագիտական մարմնի կողմից: Այն դեպքում, երբ ներկայացված փորձաքննական եզրակացությամբ փաստվել է առևտրային հաշվառքի սարքի խախտում, մատակարարը պարտավոր է առաջնորդվել սույն կանոնների 4-րդ գլխով սահմանված կարգով: Սույն կետով նախատեսված դեպքում մատակարարն իրավունք ունի ներկա գտնվել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման, փորձաքննության և ստուգաչափման աշխատանքներին:
(4.16-րդ կետը լրաց. 16.09.15 թիվ 324-Ն որոշում)
4.17 Սույն կանոնների 4.16 կետում սահմանված դեպքում, երբ մատակարարը ցանկություն է հայտնել մասնակցել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգմանը կամ ստուգաչափմանը, բաժանորդը պարտավոր է առնվազն 3 աշխատանքային օր առաջ մատակարարին գրավոր (այդ թվում` հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցել դրա իրականացման ժամկետների և վայրի մասին: Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման կամ ստուգաչափման ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված մատակարարի չներկայանալը այն չիրականացնելու հիմք չէ:
(4.17-րդ կետը լրաց. 16.09.15 թիվ 324-Ն որոշում)
4.18 Այն դեպքում, երբ բաժանորդը 20 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին չի վերադարձնում առևտրային հաշվառքի սարքը, ապա մատակարարը իրավունք ունի բաժանորդից պահանջելու տույժ վերջին մեկ տարվա ընթացքում առավելագույն ծախս ունեցած ամսվա գազի արժեքի կրկնապատիկի չափով, իսկ այդ ժամանակահատվածում ծախս չունենալու դեպքում` դրան նախորդող տարվա առավելագույն ծախս ունեցած ամսվա գազի արժեքի կրկնապատիկի չափով: Միևնույն ժամանակ, մատակարարն իրավունք ունի բաժանորդից պահանջելու հասցված վնասի փոխհատուցում` ներառյալ առևտրային հաշվառքի սարքի արժեքի, վերջինիս ապահավաքակցման հետ կապված և այլ ծախսերը:
(4.18-րդ կետը լրաց. 16.09.15 թիվ 324-Ն որոշում)
4.19. Բոլոր այն դեպքերում, երբ կանոնների 4.6 կետի համաձայն առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման արձանագրություն չի կազմվել, և բաժանորդը չի համաձայնել գազի վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը վճարելու պահանջին, մատակարարը վեճը լուծում է դատական կարգով` մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով բաժանորդի գազամատակարարումը:
(4.19-րդ կետը լրաց. 30.11.2018 թիվ 435-Ն որոշում)
-----------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում
.