Սեղմել Esc փակելու համար:
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈ ...

 

 

040.0313.260598

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 1998 թվականի թիվ 313

 

i

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մայիսի 26-ի թիվ 313 որոշմամբ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտին այդ օբյեկտների բնականոն գործունեությունը, քաղաքացիների և շահագործող անձնակազմի անվտանգությունն ու գույքի պաշտպանությունն ապահովող տարածքն է:

2. Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիներն օգտագործվում են ըստ նպատակայնության: Այդ գոտիներում արգելվում է իրականացնել որևէ գործունեություն, որը կարող է սպառնալիք ներկայացնել օբյեկտների բնականոն աշխատանքի, քաղաքացիների և շահագործող անձնակազմի կյանքի ու առողջության անվտանգության, ինչպես նաև գույքի պահպանության համար` ըստ գործող նորմերի և կանոնների:

i

3. Էներգետիկայի բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմինը, պետական կառավարման տարածքային մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց իրավասության սահմաններում վերահսկողություն են իրականացնում անվտանգության գոտիների պահպանման նկատմամբ:

(3-րդ կետը փոփ. 23.11.17 թիվ 1494-Ն որոշում)

i

4. Կապված անվտանգության գոտիների սահմանման հետ` հողի նկատմամբ օգտակալությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

5. Անվտանգության գոտիները, ինչպես նաև հողի նկատմամբ օգտակալությունը սահմանելու հետևանքով հողի սեփականատիրոջը կամ վարձակալին հասցված վնասները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Գործող, նոր նախագծվող և կառուցվող էներգետիկ օբյեկտների անվտանգության գոտիների չափերի պահպանումը, ինչպես նաև շինարարական նորմերով ու կանոններով և այլ նորմատիվային փաստաթղթերով սահմանված պահանջների կատարումը բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պարտադիր է:

 

i

II. ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՈՒՅՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՏԻՆԵՐԸ

(II գլուխը խմբ. 23.11.17 թիվ 1494-Ն որոշում)

 

7. Հիդրոէներգետիկ օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը սահմանվում են հետևյալ կերպ`

1) ջրամբարների և գլխամասային կառուցվածքների անվտանգության գոտին դրանց կից տարածքն է, որտեղ հաստատվում է հատուկ ռեժիմ` ջրերը կեղտոտումից, աղտոտումից, սպառումից զերծ պահելու, ինչպես նաև այդ օբյեկտներն անվտանգ շահագործելու համար: Արգելվում է անվտանգության գոտու տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելը: Անվտանգության գոտու չափերը տրված են ստորև ներկայացված աղյուսակում`

 

Անվտանգության գոտու նվազագույն լայնությունը` սկսած նորմալ

դիմհարային մակարդակից` կախված ջրամբարին հարակից լանջերի

թեքությունից

 

._____________________________________________________.

|Հարակից լանջի թեքությունը| Մինչև  15o|15o-30o|30o-45o|

|_________________________|___________|_______|_______|

|Անվտանգության գոտու      |    10     |10-15  |15-20  |

|լայնությունը (մ)         |           |       |       |

._____________________________________________________.

 

Ծանոթագրություն. 45o-ից բարձր թեքությունների դեպքում անվտանգության

գոտու լայնությունը որոշվում է սահմանված կարգով

հաստատված նախագծով:

 

2) դերիվացիոն ջրանցքների, խողովակաշարերի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հողային շերտի լայնությունը` դերիվացիոն ջրանցքի կամ խողովակաշարի եզրից մինչև տարբեր նշանակության օբյեկտները, շինությունները, կառույցները և հողօգտագործողների կողմից օգտագործվող հողերը, պետք է լինի 6 մետրից ոչ պակաս: Այն դեպքում, երբ ջրանցքն անցնում է թեք լանջերով, անվտանգության գոտու լայնությունը, կախված լանջի թեքությունից, որոշվում է ստորև ներկայացված աղյուսակի համաձայն`

 

Թեք լանջերով անցնող ջրանցքի անվտանգության գոտու լայնությունը

 

._____________________________________________________.

|Հարակից լանջի թեքությունը| Մինչև  15o|15o-30o|30o-45o|

|_________________________|___________|_______|_______|

|Անվտանգության գոտու      |     6     |6-10   |10-20  |

|լայնությունը (մ)         |           |       |       |

._____________________________________________________.

 

Ծանոթագրություն. 45o-ից բարձր թեքությունների դեպքում անվտանգության

գոտու լայնությունը որոշվում է սահմանված կարգով

հաստատված նախագծով:

 

8. Վերականգնվող էներգետիկ այլ ռեսուրսներից (արեգակնային, երկրաջերմային, հողմային և կենսազանգված) էլեկտրական էներգիայի ստացման օբյեկտների (այսուհետ` էներգատեղակայանք) անվտանգության գոտիները և բնականոն գործունեությունն ապահովվում է`

1) արեգակնային էներգիայի աղբյուրի կիրառմամբ էներգատեղակայանքների համար`

ա. արեգակնային էներգիայի աղբյուրի կիրառմամբ էներգատեղակայանքի կառուցման և շահագործման համար նախագծային փաստաթղթերով նախատեսված հողատարածքը (տարածք) կառուցապատումից հետո, մինչև շահագործման հանձնելը, պետք է ցանկապատվի. վերջինս հանդիսանում է անվտանգության առաջնային գոտի,

բ. անվտանգության երկրորդային գոտին տարածքին հարող, այլ անձանց տնօրինման տակ գտնվող, այլ հողամասերը և (կամ) հողատարածքներն են, որտեղ արգելվում է իրականացնել որևէ գործունեություն, որն ամբողջությամբ կամ մասամբ կստվերի (կշվաքի) արեգակի ճառագայթների ազդեցությամբ աշխատող սարքավորումները.

2) հողմային էներգիայի աղբյուրի կիրառմամբ էներգատեղակայանքների համար`

ա. հողմային աղբյուրի կիրառմամբ էներգատեղակայանքի առանձին հողմակների հիմքերի և սարքավորումների կառուցման համար նախագծային փաստաթղթերով նախատեսված հողամասերը (տարածք) կառուցապատումից հետո, մինչև շահագործման հանձնելը, պետք է ցանկապատվեն. վերջիններս հանդիսանում են անվտանգության առաջնային գոտիներ,

բ. անվտանգության երկրորդային գոտին տարածքին հարող, այլ անձանց տնօրինման տակ գտնվող, այլ հողամասերի և (կամ) հողատարածքների այն հատվածներն են, որտեղ արգելվում է իրականացնել որևէ քաղաքաշինական գործունեություն, որին կարող է վնաս պատճառվել հողմակի հնարավոր վթարային անկման դեպքում, ինչպես նաև արգելվում է իրականացնել հողմակի թևերին հասնող անտառապատման և ծառատնկման գործունեություն.

3) երկրաջերմային և կենսազանգվածի էներգիայի աղբյուրների կիրառմամբ էներգատեղակայանքների անվտանգության գոտիների և բնականոն շահագործման գործընթացները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1083-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 144-Ն որոշումներով:

 

III. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Մայրուղային խողովակաշարերը նավթ և նավթամթերքներ, բնական և արհեստական ածխաջրածնային գազեր ու խտուցք, հեղուկացված ածխաջրածնային գազեր, ինչպես նաև այլ հեղուկացված ածխաջրածիններ տեղափոխող խողովակաշարերն են:

10. Մայրուղային խողովակաշարերի կազմի մեջ մտնում են`

ճյուղավորումներով և շրջանցումներով, փակիչ ամրանով (արմատուր), բնական ու արհեստական խոչընդոտների անցումներով, պոմպային և ճնշակային կայանների միացման հանգույցներով, մաքրիչ սարքվածքների ընդունման ու բացթողման հանգույցներով, գազի ծախսի չափման հանգույցներով, խտուցքահավաքիչներով, մեթանոլի ներանցման սարքվածքներով խողովակաշարերը,

խողովակաշարերը կոռոզիայից պաշտպանող էլեկտրաքիմիական կայանները, տեխնոլոգիական կապի գծերն ու կառույցները, խողովակաշարերի հեռուստամեխանիկայի միջոցները,

էլեկտրահաղորդման գծերը և փակիչ ամրանով ու խողովակաշարերի էլեկտրաքիմիական պաշտպանության կայանքներով էլեկտրամատակարարման ու հեռուստակառավարման սարքվածքները,

հակահրդեհային միջոցները, խողովակաշարերի հակաէրոզիոն և պաշտպանիչ կառույցները,

խտուցքի պահման և ապագազավորման տարողությունները, նավթի, նավթամթերքների, խտուցքների ու հեղուկացված ածխաջրածինների վթարային բացթողման հողաշեն ամբարները,

խողովակաշարերի շահագործման գծային ծառայության կառույցները,

մշտական ճանապարհները և ուղղաթիռային հրապարակները, որոնք տեղակայված են խողովակաշարերի ուղեգծի երկարությամբ և դեպի դրանք ուղղված մատույցները, ինչպես նաև խողովակաշարերի տեղի տարբերիչ նշաններն ու ազդանշանները,

վերամղման և լցավորման գլխավոր ու միջանկյալ պոմպակայանները, պահոցային հավաքակայանները, գազաբաշխիչ և ճնշակային կայանները,

ստորգետնյա գազապահեստները,

լցման և դատարկման կամրջակները (էստակադներ):

11. Մայրուղային խողովակաշարերի շահագործման բնականոն պայմաններն ապահովելու և դրանց վնասվելու հնարավորությունները բացառելու նպատակով (անցկացման ցանկացած ձևի դեպքում) սահմանվում են անվտանգության գոտիներ (պահպանման գոտիներ)`

խողովակաշարի ուղեգծի երկայնքով ձգվող հողատարածքը, որը սահմանազատվում է խողովակաշարի երկու կողմով` առանցքից 50 մ հեռավորությամբ անցնող պայմանական գծերով: Գյուղատնտեսական հողատարածքներում անվտանգության գոտին սահմանազատվում է խողովակաշարի յուրաքանչյուր կողմով` առանցքից 25 մ հեռավորությամբ անցնող պայմանական գծերով,

բազմագիծ խողովակաշարերի ուղեգծի երկայանքով ձգվող հողատարածքը, որը սահմանազատվում է յուրաքանչյուր կողմի եզրային խողովակաշարի առանցքից 50 մ հեռավորությամբ անցնող պայմանական գծերով: Գյուղատնտեսական հողատարածքներում անվտանգության գոտին սահմանազատվում է յուրաքանչյուր կողմի եզրային խողովակաշարերի առանցքից 25 մ հեռավորությամբ անցնող պայմանական գծերով,

ստորջրյա անցումների երկայնքով բնական գազ և այլ նյութեր տեղափոխող խողովակաշարերի համար` ջրային տարածքի հատվածը` ջրի մակերեսից մինչև հատակը սահմանափակված յուրաքանչյուր կողմի եզրային խողովակաշարերից 100 մ հեռավորությամբ զուգահեռ հարթություններով,

խտուցքի պահման և ապագազավորման տարողությունների շրջակայքում, նավթամթերքների, խտուցքների և հեղուկացված ածխաջրածինների վթարային բացթողման հողե ամբարների մոտ` նշված օբյեկտների սահմանային տարածքի յուրաքանչյուր կողմից 50 մ հեռավորությամբ պարփակ գծով սահմանազատված հողատարածքը,

վերամղման և լցման գլխավոր ու միջանկյալ պոմպակայանների, պահոցային հավաքակայանների, ճնշակային և գազաբաշխիչ կայանների, գազի ծախսի չափման հանգույցների, լցման և դատարկման կամրջակների, ստորգետնյա գազապահեստարանների շուրջը` նշված օբյեկտների տարածքի սահմանի բոլոր կողմերից 100 մ հեռավորությամբ պարփակ գծով սահմանազատված հողատարածքը:

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 23.11.17 թիվ 1494-Ն որոշում)

i

13. Մայրուղային խողովակաշարերի անվտանգության գոտիներում միայն տնօրինող ձեռնարկությունների (կազմակերպությունների) կողմից տրված տեխնիկական պայմաններին համապատասխան կարող է իրականացվել ցանկացած տնտեսական գործունեություն, այդ թվում`

որևէ շինության կամ կառույցի շինարարություն իրականացնելը,

ամեն տեսակի ծառ ու թուփ տնկելը, անասնակեր, պարարտանյութեր և այլ նյութեր պահեստավորելը, խոտի և ծղոտի դեզեր դնելը, անասուններ պահելը, ձկնարդյունագործական տեղամասեր հատկացնելը, ձուկ, ինչպես նաև ջրային կենդանիներ ու բույսեր արդյունահանելը, ջրարբիացում կազմակերպելը, սառցաջարդում և սառցահավաքում իրականացնելը,

խողովակաշարերի ուղեգծերի վրայով անցատեղեր ու անցումներ կառուցելը, ավտոտրանսպորտի, տրակտորների և մեխանիզմների կայանելը,

հողաբարելավման (մելիորատիվ) աշխատանքներ կատարելը, ոռոգման ու չորացման համակարգեր կառուցելը,

ամեն տեսակի լեռնային, շինարարական տեղակայման և պայթեցման աշխատանքներ կատարելը, գետնի հարթեցումը,

երկրաբանական նկարահանումներ, որոնման, երկրաբաշխական (գեոդեզիական) և այլ հետազննման աշխատանքներ կատարելը, որոնք կապված են հորատանցքեր ու հետախուզահորեր փորելու և բնահողի փորձանմուշներ վերցնելու հետ (բացի հողանմուշներ վերցնելուց):

 

i

IV. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

(IV բաժինն ուժը կորցրել է 13.12.07 թիվ 1452-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.1998
N 313
Որոշում