Սեղմել Esc փակելու համար:
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

01.05.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2002  -ից մինչեւ   01.05.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 01.05.07թ` 22.02.07 ՀՕ-126-Ն օրենք)

 

i

010.0147.140301

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2001 թվականի փետրվարի 20-ին

 

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գլխավոր դատախազի աշխատավարձի պաշտոնեական դրույքաչափը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 40-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալների և Երևան քաղաքի դատախազի աշխատավարձի պաշտոնեական դրույքաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի աշխատավարձի դրույքաչափի 90 տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչությունների պետերինը և Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներինը` 80 տոկոսի չափով, նրանց տեղակալներինը և Հայաստանի Հանրապետության դատախազության բաժինների պետերինը` 70 տոկոսի չափով:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչությունների դատախազների և քննիչների աշխատավարձի պաշտոնեական դրույքաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների աշխատավարձի դրույքաչափի 60 տոկոսի չափով, իսկ մարզերի, համայնքների, զինվորական կայազորների դատախազների օգնականներինը և այդ դատախազությունների քննիչներինը` 50 տոկոսի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

 

14 մարտի 2001 թ.

ՀՕ-147

 

 

pin
ՀՀ 20.02.2001
N ՀՕ-147 օրենք