i
(ուժը կորցրել է «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մասով 22.02.07 ՀՕ-137-Ն օրենք)
010.0146.140301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2001 թվականի փետրվարի 20-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ «ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Սույն հոդվածի առաջին մասի առաջին ենթակետով նախատեսված հիմքով վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել դատարանի վճիռը կամ որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով.
«2. Սույն հոդվածի առաջին մասի առաջին կետով նախատեսված հիմքով վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել դատարանի վճիռը կամ որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
14 մարտի 2001 թ.
ՀՕ-146