Սեղմել Esc փակելու համար:
«ՊՐՈՖԵՍՈՐ Ա. Լ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՎԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊՐՈՖԵՍՈՐ Ա. Լ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ Ի ...

 

 

040.0169.090301

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 2001 թվականի N 169

 

«ՊՐՈՖԵՍՈՐ Ա. Լ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Պրոֆեսոր Ա. Լ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել`

19389 հազ. դրամ գնահատված արժեքով բարձրավոլտ էլեկտրաէներգիայի գիծը (Լոռու մարզ, քաղ. Ստեփանավան) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության տնօրինությանը.

103 հազ. դրամ գնահատված արժեքով բնակելի շենքը (Լոռու մարզ, քաղ. Ստեփանավան, Կալինինի փող.) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց, սեփականության իրավունքով հանձնել Ստեփանավանի քաղաքային համայնքին:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` երկամսյա ժամկետում Ստեփանավանի քաղաքային համայնքի հետ կնքել համապատասխան պայմանագիր:

2. «Պրոֆեսոր Ա. Լ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության 87036 հազ. դրամ կարճաժամկետ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զիջել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

3. Հաշվեկշռային մեթոդով 242800 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Պրոֆեսոր Ա. Լ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով` իր աշխատավորական կոլեկտիվին:

4. Սահմանել «Պրոֆեսոր Ա. Լ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 168849 հազ. դրամ, որը համապատասխանում է 168849 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը սահմանել 42212 հազ. դրամ, որը համապատասխանում է պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

6. «Պրոֆեսոր Ա. Լ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 73948 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 897 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1589 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 41896 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 190 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 13078 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 16298 հազ. դրամ:

7. «Պրոֆեսոր Ա. Լ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով ստացվող շահաբաժինների գծով պարտավորությունը կազմում է 684,75 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մասնավորեցման պայմանագրում նշել «Պրոֆեսոր Ա. Լ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության ամբողջական գործունեության գծով պրոֆիլի հինգ տարի ժամկետով պահպանման մասին:

9. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 9-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.03.2001
N 169
Որոշում