Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆ ...

 

 

040.0752.141299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 դեկտեմբերի 1999 թվականի N 752

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-53-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 70-Ն որոշման N 1 հավելվածի 112-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների, որոնց բաժնետոմսերի 50-ից ավելի տոկոսը պատկանում է պետությանը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող առևտրային կազմակերպությունների), լուծարման կարգը (այսուհետ` կարգ)` համաձայն N 1 հավելվածի.

2) լուծարվող պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պարտատերերի գրանցամատյանի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող առևտրային կազմակերպությունների) լուծարման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամաններով ստեղծված լուծարման հանձնաժողովների կողմից.

2) լուծարվող ոչ պետական առևտրային կազմակերպություններում, որտեղ պետությանը պատկանում են 50 և պակաս տոկոս բաժնետոմսեր, լուծարման հանձնաժողովի անդամ հանդիսացող պետական բաժնեմասի ներկայացուցիչը որոշումներ ընդունելիս առաջնորդվում է կարգով:

3. Կարգը տարածվում է այն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների վրա, որոնց լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներն ընդունվել են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը խմբ. 05.09.13 թիվ 1036-Ն որոշում)

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

1999 թվականի դեկտեմբերի 14-ի

N 752 որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԼՈՒԾԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների` բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) լուծարման կարգի հետ կապված հարաբերությունները, որոնց բաժնետոմսերի 50-ից ավելի տոկոսը պատկանում է պետությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը կազմակերպության լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովում է լուծարման հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), կազմակերպության կառավարումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի (մեկ անդամ) և կազմակերպության գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմնի (մեկ անդամ), իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ պետական մարմինների ներկայացուցիչներին, ինչպես նաև կազմակերպության տեղաբաշխված քվեարկող պետությանը չպատկանող բաժնետոմսերի առնվազն տասը տոկոսի սեփականատեր հանդիսացող բաժնետերերին կամ նրանց կողմից նշանակված լիազոր ներկայացուցիչներին, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսվում:

3. Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում կազմակերպության գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող կազմակերպության անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:

4. Լուծարման հանձնաժողովը`

1) http://www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն է զետեղում կազմակերպության լուծարման և պարտատերերը պահանջները ներկայացնելու կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսվանից` սկսած լուծարման մասին հրապարակման պահից, որը համարվում է կազմակերպության լուծարման գործընթացի սկիզբ.

2) կազմակերպության լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները պետական միասնական գրանցամատյանում գրառելու նպատակով իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին է ներկայացնում`

ա. դիմում,

բ. կազմակերպության լուծարման մասին իրավասու մարմնի որոշումը,

գ. Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն տեղակայելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք սահմանված են «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համապատասխան հարկային տեսչություն է ներկայացնում կազմակերպության լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը և գրավոր դիմում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով ունեցած պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք տրամադրելու մասին:

5. Լուծարման հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ:

6. Լուծարման ընթացքում կազմակերպությունն իրավունք ունի կնքելու նոր գործարքներ և ստանձնելու նոր պարտավորություններ` միայն կազմակերպության պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ընթացիկ գործունեությունն ավարտելու անհրաժեշտության դեպքում: Լուծարվող կազմակերպության գույքի օտարմանը կամ պարտքերի մարմանն ուղղված բոլոր գործողությունները կարող են իրականացվել միայն լուծարման հանձնաժողովի որոշման համաձայն:

7. Կազմակերպության պարտատերերը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տվյալ կազմակերպության լուծարման գործընթացում գտնվելու մասին հայտարարությունը տեղադրելու օրվանից հայտարարությունում նշված ժամկետում իրենց պահանջները ներկայացնում են լուծարման հանձնաժողովին, որն էլ կազմակերպության պարտատերերի ներկայացրած պահանջները գրանցում է այդ կազմակերպության պարտատերերի գրանցամատյանում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշման N 2 հավելվածի:

8. Լուծարման հանձնաժողովի կողմից պահանջներ ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո պարտատիրոջ ներկայացրած պահանջները բավարարվում են կազմակերպության գույքից, որը մնացել է պարտատերերի` ժամանակին ներկայացված պահանջները բավարարելուց հետո:

9. Լուծարման հանձնաժողովի կողմից մերժված պարտատերերի պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները, համարվում են մարված:

10. Լուծարման հանձնաժողովը կազմակերպության լուծարման գործընթացի հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով կարող է նշանակել հանձնակատար` նրա հետ կնքելով հանձնարարության պայմանագիր:

11. Կազմակերպության կառավարումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը լուծարման հանձնաժողովի ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում ապահովում է կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, հանձնումը լուծարման հանձնաժողովին, ինչն էլ պետք է արտացոլվի կազմակերպության լուծարման միջանկյալ հաշվեկշռում:

12. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացվելու ժամկետն ավարտվելուց հետո մեկամսյա ժամկետում լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման միջանկյալ հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող կազմակերպության գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:

13. Լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատում է կազմակերպության բաժնետերերի ընդհանուր ժողովը:

14. Լուծարման հանձնաժողովը կազմակերպության պարտատերերին վճարումներ է կատարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ` լուծարման միջանկյալ հաշվեկշռին համապատասխան` սկսած դրա հաստատման օրվանից:

15. Եթե կազմակերպության դրամական միջոցները բավարար չեն պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա լուծարման հանձնաժողովը որոշում է ընդունում կազմակերպության գույքը` որպես առանձին տարրեր կամ որպես մեկ գույքային համալիր (համալիրներ) հրապարակային սակարկություններով վաճառելու մասին և վաճառքից ստացված միջոցներն ուղղում է գործող հաշվարկային հաշվին:

16. Լուծարման հանձնաժողովը կազմակերպության գույքի շուկայական գնահատում իրականացնելու նպատակով պայմանագիր է կնքում գնահատող կազմակերպության հետ, ընդ որում, գույքի արժեքի հաշվարկման ծախսերը վճարվում են կազմակերպության միջոցների հաշվին: Գնահատող կազմակերպության ընտրությունն իրականացվում է մրցույթով: Մրցույթի հաղթողին որոշելու պայմաններ են սահմանվում գնահատման ծառայությունների արժեքը և աշխատանքի կատարման ժամկետը:

17. Կազմակերպության լուծարման հանձնաժողովը պարտավոր է կազմակերպությունը սնանկ ճանաչելու դիմում ներկայացնել դատարան, եթե լուծարման ժամանակ պարզվում է, որ լուծարվող կազմակերպության գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջներն ամբողջովին բավարարելու համար:

18. Կազմակերպության գույքի վաճառքն իրականացնում է լուծարման հանձնաժողովը կամ համապատասխան պայմանագրով այլ անձը` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

19. Կազմակերպության գույքն աճուրդով վաճառքի ներկայացվելու դեպքում մեկնարկային գին է ընդունվում սույն կարգի 16-րդ կետում նշված շուկայական արժեքը:

20. Գույքը չվաճառելու դեպքում որպես մեկնարկային գին լուծարման հանձնաժողովի որոշմամբ սահմանվում է անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի` մինչև 75 տոկոսը, կրկին չվաճառվելու դեպքում մինչև 50 տոկոսը, իսկ շարժական գույքի` մինչև 75 տոկոսը, չվաճառվելու դեպքում մինչև 50 տոկոսը, կրկին չվաճառվելու դեպքում մինչև 25 տոկոսը, բայց ոչ պակաս, քան կազմակերպության պարտավորություններն են (ներառյալ օտարումից առաջացող նոր հարկային պարտավորությունները):

(20-րդ կետը փոփ. 05.10.17 թիվ 1270-Ն որոշում)

21. Կազմակերպության անշարժ գույքը գնահատված արժեքի 50 տոկոսի չափով մեկնարկային գնով, իսկ շարժական գույքը` գնահատված արժեքի 25 տոկոսի չափով մեկնարկային գնով չվաճառվելու դեպքում լուծարման հանձնաժողովը դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` վաճառքի ենթակա անշարժ գույքը գնահատված արժեքի 50 տոկոսից ցածր, իսկ շարժականը` 25 տոկոսից ցածր մեկնարկային գնով վաճառելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու խնդրանքով, եթե կազմակերպության լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

(21-րդ կետը փոփ. 05.10.17 թիվ 1270-Ն որոշում)

22. Լուծարման հանձնաժողովը կազմակերպության գույքը նույն պայմաններով (մեկնարկային գնով) կարող է վաճառքի ներկայացնել մեկից ավելի անգամ:

23. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին կազմակերպությունը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, մինչև լուծարման հաշվեկշռի կազմումը`

1) կազմակերպության հաշվեկշռում և արտահաշվեկշռում արտացոլված պետական բաժնեմասին համապատասխան դեբիտորական պարտքերը և պահանջի այլ իրավունքները (փոխառություն, վարկ, մուրհակ, չեկ, պարտատոմս և այլ) ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) կազմակերպության մնացած գույքը բաշխվում է բաժնետերերի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ընդ որում, պետական բաժնեմասին համապատասխան գույքը հանձնվում է Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

24. Լուծարվող կազմակերպության պարտավորությունների վերաբերյալ պարտատիրոջ հայցով դատարան դիմելու դեպքում կազմակերպության գույքը ենթակա չէ բաժանման բաժնետերերի միջև մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

25. Լուծարման հանձնաժողովը`

1) պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը հաստատում է բաժնետերերի ընդհանուր ժողովը.

2) կազմակերպության լուծարման պետական գրանցման համար իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին է ներկայացնում`

ա. դիմում,

բ. բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին,

գ. լուծարման հաշվեկշիռը,

դ. իր կողմից տեղեկանք «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարման մասին:

26. Եթե կազմակերպությունն ունի ոչ պետական բաժնետերեր` պետությանը չպատկանող բաժնետոմսերի սեփականատեր, ապա լուծարման հանձնաժողովը նրանց բաժնետոմսի լուծարային արժեքը փոխհատուցում է կազմակերպության գույքի վաճառքից գոյացած գումարներից:

27. Կազմակերպությունը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած, պետական գրանցման պահից:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

1999 թվականի դեկտեմբերի 14-ի

N 752 որոշման

 

..............................................

                       (կազմակերպության անվանումը)

 

ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ

 

.___________________________________________________________________.

|NN |Պարտատիրոջ|Պահանջագիրը  |Պարտքի չափը`|Պարտքը   |Ծանոթագրություն|

|ը/կ|անվանումը |ներկայացնելու|համաձայն    |հաստատող |               |

|   |          |օրը          |պահանջագրի  |փաստաթղթի|               |

|   |          |             |            |անվանումը|               |

|___|__________|_____________|____________|_________|_______________|

|___|__________|_____________|____________|_________|_______________|

|___|__________|_____________|____________|_________|_______________|

|___|__________|_____________|____________|_________|_______________|

|___|__________|_____________|____________|_________|_______________|

|___|__________|_____________|____________|_________|_______________|

|___|__________|_____________|____________|_________|_______________|

|___|__________|_____________|____________|_________|_______________|

|___|__________|_____________|____________|_________|_______________|

.___________________________________________________________________.

 

Գրանցամատյանը բացվել է ..........................................-ին:

(ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական

ինտերնետային կայքում լուծարման գործընթացում

գտնվելու մասին հայտարարությունը տեղադրելու օրը)

 

Պարտատերերի պահանջները ներկայացնելու վերջին ժամկետն է ..........-ը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.12.1999
N 752
Որոշում