Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ...

 

 

040.0156.280201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 2001 թվականի N 156

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի «ը» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության` Երևանի Կոմիտասի պողոտայի N 51 հասցեում գտնվող շենքի առաջին հարկի տարածքները և բակի օժանդակ շինությունները (այսուհետև` գույք) վաճառել դրանց վարձակալներին (այսուհետև` գնորդներ) (ցանկը կցվում է):

i

2. Գույքի վաճառքի գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի շենքի առաջին հարկի տարածքների համար 300 տոկոսի չափով, բակի օժանդակ շինությունների համար` 200 տոկոսի չափով:

3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում գնորդների հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

4. Սահմանել, որ`

ա) գույքի գնորդը վճարումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 20-օրյա ժամկետում.

բ) գնորդը պարտավոր է իր հաշվին կատարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 28-ից:

 

ՑԱՆԿ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԻ

.__________________________________________________________________________.

|NN | Վարձակալի | Հասցեն |Տարածքի | Օտարման | Վաճառքի |  Գնորդի   |Ծանոթագ-|

|ը/կ|  անունը,  |        |մակերեսը| կարգով  | գինը    |  անունը,  |րություն|

|   | անվանումը |        |(քառ. մ)|գնահատված| (դրամ)  | անվանումը |        |

|   |           |        |        | արժեքը  |         |           |        |

|   |           |        |        | (դրամ)  |         |           |        |

|___|___________|________|________|_________|_________|___________|________|

| 1 |     2     |   3    |   4    |    5    |    6    |     7     |   8    |

|___|___________|________|________|_________|_________|___________|________|

| 1.|«Գոռ-85»   |Կոմիտասի|        |         |         |           |օժանդակ |

|   | ՍՊԸ       |պող.,   |        |         |         |«Գոռ-85»   |շինու-  |

|   |           |N 51    |11.7    |79.080   |158.160  |  ՍՊԸ      |թյուն   |

|___|___________|________|________|_________|_________|___________|________|

| 2.|«Գագիկ     |Կոմիտասի|        |         |         |»Գագիկ     |1-ին    |

|   |Թադևոսյան» |պող.,   |        |         |         |Թադևոսյան» |հարկի   |

|   | ՍՊԸ       |N 51    |11.7    |79.080   |237.240  | ՍՊԸ       |տարածք  |

|___|___________|________|________|_________|_________|___________|________|

| 3.|Ա. Ղազարյան|Կոմիտասի|        |         |         |           |        |

|   |անհատ      |պող.,   |        |         |         |Արտավազդ   |1-ին    |

|   |ձեռներեց   |N 51    |4.6     |31.090   |93.270   |Ղազարյան   |հարկի   |

|   |           |        |        |         |         |           |տարածք  |

|___|___________|________|________|_________|_________|___________|________|

| 4.|«Մարս» ՍՊԸ |Կոմիտասի|        |         |         |»Մարս» ՍՊԸ |1-ին    |

|   |           |պող.,   |29.4    |198.744  |596.232  |           |հարկի   |

|   |           |N 51    |121.2   |819.312  |1.638.624|           |տարածք, |

|   |           |        |------  |------   |-------- |           |օժանդակ |

|   |           |        |        |         |         |           |շինու-  |

|   |           |        |151.6   |1.018.056|2.234.856|           |թյուն   |

|___|___________|________|________|_________|_________|___________|________|

| 5.|   Գ.      |Կոմիտասի|        |         |         |Գայանե     |1-ին    |

|   |Մխիթարյան  |պող.,   |        |         |         |Մխիթարյան  |հարկի   |

|   |անհատ      |N 51    |        |         |         |           |տարածք  |

|   |ձեռներեց   |        |16      |108.160  |324.480  |           |        |

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.02.2001
N 156
Որոշում