040.0152.280201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 փետրվարի 2001 թվականի N 152
i
ՆՇԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՆՇԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նշանների միջազգային գրանցման մասին մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն և դրա շրջանակներում աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Նշված արձանագրության նշանի պահպանության մերժման մասին 5(2)(a) հոդվածի համաձայն ծանուցման մեկ տարի ժամկետը փոխարինել 5(2)(b) հոդվածով նախատեսված 18 ամսով:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` սույն որոշման հիման վրա, սահմանված կարգով, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենին ծանուցել մադրիդյան արձանագրության 5(2)(b) հոդվածով նախատեսված 18 ամիս ժամկետ սահմանելու մասին: