(ուժը կորցրել է 31.10.2019 թիվ 1576-Ա որոշում)
i
041.0768.160811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 օգոստոսի 2011 թվականի N 768-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Արաքս գետի հեղեղավտանգ տարածքների, գետի հունի վիճակի, հիդրոտեխնիկական կառուցվածքների կայունության, ընդերքօգտագործման, ափամերձ հողատեսքերի աղակալման ու ճահճացման տեղամասերի մշտադիտարկումներ (մոնիթորինգային դիտարկումներ) իրականացնելու, ինչպես նաև գարնանային վարարումների ընթացքում հրատապ կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների տրամադրման նպատակով ստեղծել մշտապես գործող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
i
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` 2011 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած մշտադիտարկումների արդյունքների մասին յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 749-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել միջգերատեսչական աշխատանքային խմբին` իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու գործում:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2011 թվականի օգոստոսի 16-ի
N 768-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Գաբրիելյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ,
փրկարար ծառայության գեներալ-մայոր
(միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Դավթյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության
պաշտպանության և աղետների հետևանքների վերացման
կազմակերպման վարչության պետ, փրկարար ծառայության
գնդապետ, (միջգերատեսչական աշխատանքային խմբի
ղեկավարի տեղակալ)
Ա. Բաղդասարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ
Ա. Երիցյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարության աշխատակազմի վարչական
վերահսկողության և համայնքային ծառայության
հարցերի վարչության վարչական վերահսկողության բաժնի
պետ
Պ. Շահնազարյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
ջրային ռեսուրսների կառավարման գործակալության
Արարատյան ջրավազանային տարածքային կառավարման
բաժնի պետ
Հ. Պետրոսյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարարության աշխատակազմի երկրաբանական
և մարկշեյդերական վերահսկողության բաժնի գլխավոր
մասնագետ-ընդերքի հանրապետական պետական տեսուչ
Հ. Տերտերյան - ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի
գյուղատնտեսության և բնապահպանության վարչության
պետ
Մ. Սարիբեկյան - ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի
գյուղատնտեսության և բնապահպանության վարչության
գյուղատնտեսության բաժնի պետ
Վ. Մանուկյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության աշխատող
Ա. Գրիգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության աշխատող
Ա. Դաշյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության
պաշտպանության և աղետների հետևանքների վերացման
կազմակերպման վարչության տարերային աղետների բաժնի
պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ
(միջգերատեսչական աշխատանքային խմբի քարտուղար)
(հավելվածը փոփ. 24.03.15 թիվ 220-Ա, 07.06.17 թիվ 558-Ա որոշումներ)