Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄ ...

 

 

040.1474.250902

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 սեպտեմբերի 2002 թվականի N 1474-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ու «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայության` պետական հիմնարկ հանդիսացող գիտական կազմակերպությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների` համաձայն N 1 հավելվածի:

2. Մինչև պետական հիմնարկ հանդիսացող գիտական կազմակերպությունների վերակազմակերպումը դրանց` «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով, դրանք սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներ ներկայացված վճարման հանձնարարագրերի, կանխիկ գումարի ստացման հայտերի հիման վրա` առանց լրացուցիչ հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու` այդ հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ օրենքով սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 26.07.12 թիվ 954-Ն որոշում)

4. Պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնել պետական հիմնարկ հանդիսացող գիտական կազմակերպությունների տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

(4-րդ կետը փոփ. 13.05.10 թիվ 653-Ն որոշում)

5. Պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել պետական հիմնարկ հանդիսացող գիտական կազմակերպությունների տնօրինության շենքերը, շինությունները, թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը պատմամշակութային և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը:

(5-րդ կետը փոփ. 13.05.10 թիվ 653-Ն որոշում)

6. Սահմանել, որ պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակներն են`

ա) իրենց մասնագիտացմանը համապատասխան գիտական ոչ գիտատեխնիկական հետազոտությունների անցկացումը.

բ) գիտական կադրերի պատրաստումը:

7. Պետական ոչ առևտրային կազմակերպություններին թույլատրել իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) գիտամեթոդական, գիտակրթական և գիտատեխնիկական խորհրդատվության մատուցում.

բ) մասնագիտական վերապատրաստում և վերաորակավորում.

գ) գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների իրականացում.

դ) պետական առաջադրանքի կատարումից ազատ շարժական և անշարժ գույքի վարձակալության հանձնում.

ե) սեփական գիտատեխնիկական մշակումների և տեխնոլոգիաների իրացում:

(7-րդ կետը փոփ. 2306.05 թիվ 866-ն որոշում)

8. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:

9. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` եռամսյա ժամկետում հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը:

(վերնագիրը փոփ. 26.07.12 թիվ 954-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 12-ի N 1474-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ` ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

2. ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտ

3. ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ

4. ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ

5. ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան

6. ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

7. ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ

8. ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն

9. ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ

10. ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ

11. ՀՀ ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

12. ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

13. ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ

14. ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային

սեյսմաբանության ինստիտուտ

15. ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ

16. ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն

17. ՀՀ ԳԱԱ միկրոբիոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոն

18. ՀՀ ԳԱԱ Գ. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ

19. ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոն

20. ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ

21. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

22. ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

23. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

24. ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ

25. ՀՀ ԳԱԱ հայոց ցեղասպանության թանգարան

26. ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

27. ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ

28. ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ

29. ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ

30. ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն

31. ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան

32. ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո»

33. ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն

34. Հանրապետական գիտաբժշկական գրադարան

(1-ին հավելվածը փոփ. 05.12.02 թիվ 2020-Ն, փոփ. 21.08.03 թիվ 1044-Ն,

30.12.04 թիվ 1931-Ն,     10.03.05 թիվ 326-Ն, 12.10.06 թիվ 1530-Ն,

17.05.07 թիվ 629-Ն,      04.05.17 թիվ 456-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 12-ի N 1474-Ն որոշման

 

ՏԻՊԱՅԻՆ (ՕՐԻՆԱԿԵԼԻ) ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 26.07.12 թիվ 954-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.09.2002
N 1474-Ն
Որոշում