040.0140.260201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 փետրվարի 2001 թվականի N 140
i
«ՁՈՐԱՀԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅԷՆԵՐԳԱՆՈՐՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) 10-օրյա ժամկետում «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել «ՁորաՀԷԿ» տեղամասի գույքը (հաշվեկշռային (մնացորդային) արժեքը` 756280 հազ. դրամ) և դրա ներդրմամբ ստեղծել «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը` սահմանելով ընկերության կանոնադրական կապիտալը` 756280 հազ. դրամ, հասարակ (սովորական) բաժնետոմսերի ընդհանուր թիվը` 75628` յուրաքանչյուրը 10000 հազ. դրամ անվանական արժեքով.
բ) ապահովել «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումը, բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի բացումը և դրա հանձնումը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտորիա» փակ բաժնետիրական ընկերությանը` վերջինիս հետ կնքելով բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի վարումն իրականացնելու մասին պայմանագիր:
(նոր 1-ին կետը լրաց. 21.05.01 թիվ 435, փոփ. 03.10.01 թիվ 926 որոշումներ)
i
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայէներգանորոգում» փակ բաժնետիրական ընկերության գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն:
(2-րդ կետը փոփ. 21.05.01 թիվ 435 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայէներգանորոգում» փակ բաժնետիրական ընկերության գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթներն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նշված ընկերությունների պետական բաժնետոմսերի աճուրդային կարգով մասնավորեցման վերաբերյալ առաջարկություն:
(3-րդ կետը փոփ. 21.05.01 թիվ 435 որոշում)
4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին և Երևանի քաղաքապետին` մեկշաբաթյա ժամկետում «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայէներգանորոգում» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողի վարձակալության պայմանագրեր` 10 տարի ժամկետով:
(4-րդ կետը փոփ. 21.05.01 թիվ 435 որոշում)
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայէներգանորոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքային իրավունքների պետական գրանցում:
(5-րդ կետը փոփ. 21.05.01 թիվ 435 որոշում)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 26-ից:
(6-րդ կետը փոփ. 21.05.01 թիվ 435 որոշում)