Սեղմել Esc փակելու համար:
ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԽՆԴՐԱՐԿՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԽՆԴՐԱՐԿՄԱՆ ՀԱՅՏԻ ԿՐԿՆԱ ...

 

 

040.0372.310304

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2004 թվականի N 372-Ն

 

ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԽՆԴՐԱՐԿՄԱՆ ՀԱՅՏԻ ԿՐԿՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել սելեկցիոն նվաճման արտոնագրի խնդրարկման հայտի կրկնական փորձաքննության անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` եռամսյա ժամկետում ավարտել սույն որոշման կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի մշակման աշխատանքներն ու ապահովել դրանց կիրարկումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը և տեքստը փոփ. 02.03.17 թիվ 202-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի մարտի 25-ի

N 372-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԽՆԴՐԱՐԿՄԱՆ ՀԱՅՏԻ ԿՐԿՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սելեկցիոն նվաճման արտոնագրի խնդրարկման հայտի (այսուհետ` հայտ) կրկնական փորձաքննությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` լիազորված մարմին)` հայտի ընդունման օրվանից հետո «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետով և 10-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետներում:

2. Կրկնական փորձաքննության ընդունվող հայտի առաջնայնության ժամկետը համարվում է առաջին հայտը լիազորված մարմին ներկայացնելու օրը:

 

II. ՀԱՅՏԻ ԿՐԿՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Հայտի կրկնական փորձաքննություն է նշանակվում լիազորված մարմնի ղեկավարի որոշմամբ` առաջին հայտի նյութերի հիման վրա` հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում`

ա) հայտատուի դիմումը հայտի կրկնական փորձաքննություն նշանակելու մասին.

բ) լիազորված մարմնի որոշումը սելեկցիոն նվաճմանն արտոնագիր տալը մերժելու մասին:

 

III. ՀԱՅՏԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

4. Հայտը կրկնական փորձաքննության և դրան կից փաստաթղթերը լիազորված մարմին ներկայացնելու իրավունք ունի սելեկցիոները, նրա կողմից լիազորված անձը:

(4-րդ կետը փոփ. 02.03.17 թիվ 202-Ն որոշում)

5. Հայտատուն կրկնական փորձաքննության ընթացքում իր նախաձեռնությամբ կամ լիազորված մարմնի հարցման հիման վրա իրավունք ունի`

ա) հայտին կից փաստաթղթերում կատարելու ուղղումներ, լրացումներ կամ այլ փոփոխություններ, եթե դրանք չեն փոխում սելեկցիոն նվաճման էությունը.

բ) անձամբ կամ լիազորված անձի միջոցով մասնակցելու հայտի կրկնական փորձաքննության ընթացքում առաջացող հարցերի քննարկմանը.

գ) ծանոթանալու հայտի կրկնական փորձաքննության արդյունքներին:

 

IV. ՀԱՅՏԻ ԿՐԿՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Լիազորված մարմինը հայտն ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպում է հայտի կրկնական փորձաքննություն, որի ընթացքում որոշվում են`

ա) պահանջվող փաստաթղթերի առկայությունը հայտի նյութերում.

բ) փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սահմանված հետևյալ պահանջներին`

եթե հայտի կրկնական փորձաքննությունից հետո պարզվում է, որ հայտին կից փաստաթղթերը համապատասխանում են սահմանված պահանջներին, ապա լիազորված մարմինը «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում ընդունում է որոշում հայտի պաշտոնական հրապարակման մասին, եթե հայտի կրկնական փորձաքննությունից հետո պարզվում է, որ հայտին կից փաստաթղթերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին, ապա լիազորված մարմինը «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում ընդունում է որոշում սելեկցիոն նվաճման արտոնագիր տալը մերժելու մասին:

7. Հայտի կրկնական փորձաքննության մասին որոշում ընդունվում է լիազորված մարմնի կողմից` փորձագիտական եզրակացության հիման վրա:

8. Սելեկցիոն նվաճման արտոնագիր տալու (արտոնագիր տալը մերժելու) մասին փորձագիտական եզրակացության ձևը սահմանում է լիազորված մարմինը:

9. Լիազորված մարմինը հայտի կրկնական փորձաքննության նյութերը պահպանում է`

ա) սելեկցիոն նվաճման արտոնագիր տալը մերժելու դեպքում` 6 տարի.

բ) սելեկցիոն նվաճման արտոնագիր տալու մասին դրական որոշում ընդունելու դեպքում` արտոնագրի` «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործողության ժամկետի ընթացքում:

10. Հայտին կից փաստաթղթերին ծանոթանալու կարգը սահմանում է լիազորված մարմինը:

11. Ընդունված հայտին կից փաստաթղթերը չեն վերադարձվում:

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 02.03.17 թիվ 202-Ն որոշում)

 

V. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

13. Լիազորված մարմինը, հայտի կրկնական փորձաքննություն նշանակելու և դրա արդյունքների վերաբերյալ լիազորված մարմնի կողմից ընդունված որոշումների մասին, որոշումների ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հայտում նշված եղանակով` կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում` հայտատուի նշած հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ էլեկտրոնային կապի միջոցներով հայտատուին տեղեկացնում է դրա մասին: Լիազորված մարմինը որոշման ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այն փոստով ուղարկում է հայտատուին, եթե հայտատուն հայտում նշում կատարելու միջոցով ցանկություն չի հայտնել նույն ժամկետում որոշումն ստանալ լիազորված մարմնում` առձեռն: Լիազորված մարմինը որոշումները հրապարակում է «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:

(13-րդ կետը փոփ. 02.03.17 թիվ 202-Ն որոշում)

14. Հայտի կրկնական փորձաքննություն նշանակելու մասին լիազորված մարմնի ընդունած որոշման պաշտոնական հրապարակումից հետո ցանկացած անձ կարող է ծանոթանալ հայտին կից փաստաթղթերին:

(14-րդ կետը փոփ. 02.03.17 թիվ 202-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.2004
N 372-Ն
Որոշում