040.2239.080106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 դեկտեմբերի 2005 թվականի N 2239-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԻ (ԱՊՐՈԲԱՏՈՐԻ) ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարողի (ապրոբատորի) հավատարմագրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի դաշտային հետազոտությունների մասին հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` եռամսյա ժամկետում հաստատել`
ա) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնադաշտերի դաշտային հետազոտությունների մասին հրահանգները.
բ) սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարողների (ապրոբատորների) հավատարմագրման հանձնաժողովի կազմը և աշխատակարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 9-ի
N 2239-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԻ (ԱՊՐՈԲԱՏՈՐԻ) ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարող ֆիզիկական անձանց (այսուհետ` ապրոբատոր) հավատարմագրման ընթացակարգը:
2. Հայաստանի Հանրապետությունում ապրոբատորի հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` լիազորված մարմին):
3. Վկայագիրն ապրոբատորին տրվում է գյուղատնտեսական մշակաբույսերի որոշակի տեսակների և դասերի սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ (այսուհետ` ապրոբացիա) կատարելու համար` մինչև 3 տարի ժամկետով:
4. Ապրոբատորը պետք է տիրապետի սերմնադաշտերի դաշտային հետազոտությունների (տեսակային և սորտային մաքրության ու միատարրության, մշակաբույսերի` մոլախոտերով, հիվանդություններով ու վնասատուներով վարակվածության) մասին հրահանգներին:
II. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
5. Լիազորված մարմինն ապրոբատորների հավատարմագրման համար հրապարակում է հայտարարություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Հաստատուն հավատարմագրման համար լիազորված մարմին է ներկայացնում դիմում (այսուհետ` հայտ):
7. Հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո 5-օրյա ժամկետում լիազոր մարմնի կողմից ստեղծված ապրոբատորների հավատարմագրման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) կատարում է ստացված հայտերի ուսումնասիրություն և յուրաքանչյուր հայտի համար լիազորված մարմնի ղեկավարին ներկայացնում է եզրակացություն:
Եթե հայտատուն չի բավարարում սույն կարգի 4-րդ կետի պահանջները, ապա հանձնաժողովը տալիս է բացասական եզրակացություն:
8. Լիազորված մարմնի ղեկավարը հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է որոշում`
ա) հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում` ապրոբատորին վկայագիր տալու մասին,
բ) հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում` ապրոբատորին վկայագիր տալը մերժելու մասին:
9. Հավատարմագրված ապրոբատորին տրվում է վկայագիր` համաձայն ձևի: Վկայագիրը համարակալված փաստաթուղթ է, որը ենթակա չէ այլ անձի փոխանցման:
III. ԱՊՐՈԲԱՏՈՐԻ ՎԿԱՅԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
10. Ապրոբատորի վկայագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է լիազորված մարմնի ղեկավարի կողմից` հանձնաժողովի եզրակացության հիման վրա, եթե ապրոբատորը գործողությունները կատարել է սահմանված կարգի խախտումներով:
IV. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
11. Ապրոբատորը հավատարմագրման մասին որոշումը կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով:
Ձև
(Հայաստանի Հանրապետության զինանշան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՎԿԱՅԱԳԻՐ N ______
ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԻ (ԱՊՐՈԲԱՏՈՐԻ)
Սույն վկայագիրը հաստատում է, որ _____________________________________
_____________________________________________________________________
(անունը, ազգանունը, անձնագրի համարը, ում կողմից և երբ է տրված) իրավասու է ______________________________________________________________
(գյուղատնտեսական մշակաբույսերի ցանկը,
_____________________________________________________________________
որոնց ցանքերում թույլատրվում է իրականացնել ապրոբացիա)
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
իրականացնելու սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ (ապրոբացիա):
Վկայագրի գործողության ժամկետը _______________________________________
(օրը, ամիսը, տարեթիվը)
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ __________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Տրված է _______________________________
(օրը, ամիսը, տարեթիվը)
Կ.Տ.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 9-ի
N 2239-Ն որոշման
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏ
ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՊՐՈԲԱՑԻԱՅԻ) ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտի համարը
._______________.
._______________.
Հայտը ներկայացնելու ժամկետը ___ ________ 200 թ.
Հայտատու ____________________________________________________________
(անունը, ազգանունը, բնակության վայրը կամ իրավաբանական անձի
լրիվ անվանումը, գտնվելու վայրը)
______________________________________________________________________
______________________________________________________________________
Ապրոբացիայի է ներկայացվում
.____________________________________________________________________.
| Մշակաբույսը | Սորտը | Դասը | Նախորդը | Տարածքը |
| | | | | (հեկտար) |
|_______________|___________|___________|_____________|______________|
|_______________|___________|___________|_____________|______________|
|_______________|___________|___________|_____________|______________|
.____________________________________________________________________.
Ցանքատարածությունները գտնվում են ____________________________________
_____________________________________________________________________
____________________________________________________________________ :
Խնդրում եմ կատարել նշված սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ
(ապրոբացիա):
Հայտատու ____________________ _________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ ______________ 200 թ.
(2-րդ հավելվածը փոփ. 01.12.16 թիվ 1219-Ն որոշում)