040.0110.170201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 փետրվարի 2001 թվականի N 110
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին, «Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշման 7-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման մասին» N 239 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ցանկը
«9021 40 000 Լսողական ապարատներ, սրտախթանիչներ» տողից հետո լրացնել
9021 50 000 հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«9302 00 Ռևոլվերներ և ատրճանակներ (բացի 9303 և 9304
ապրանքախմբերում ընդգրկվածներից)
9303 20 800-ից Ողորկափող մեկփողանի, սպորտային, որսորդական հրացաններ` այդ
թվում` պահունակավոր 9303 20 800-ից Ողորկափող երկփողանի սպորտային և որսորդական հրացաններ 9303 20 800-ից Համակցված հրացան
9303 30 000 Ակոսափող սպորտային և որսորդական հրացան
9303 90 000-ից Գազային ատրճանակներ և ռևոլվերներ, որոնցում օգտագործվում
են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված վառոդային
փամփուշտներ 9303 90 000-ից Ազդանշանային հրթիռներ և այլ սարքեր` ազդանշանային
հրթիռներ թողնելու համար, ինչպես նաև իր կառուցվածքով
միայն ձայնային ազդանշան տալու համար նախատեսված զենք 9304 00 000-ից Աերոզոլային սարքեր (գազային բալոնիկներ), արցունքաբեր կամ
գրգռիչ նյութերով լիցքավորված մեխանիկական փոշեցրիչներ 9304 00 000-ից Օդաճնշիչ և գազային զենք, որոնցում որպես նետող տարր
օգտագործվում է սեղմված օդի կամ գազի էներգիան, ինչպես նաև
նետողական (զսպանակավոր) զենք 9306 10 000-ից Գամիչ կամ նմանատիպ գործիքների կամ կենդանիների
արդյունաբերական սպանդի համար նախատեսված ատրճանակներից
դուրս թռչող փամփուշտներ 9306 21 000-ից Կոտորակային հրացանների փամփուշտներ 9306 29 400-ից Կոտորակային փամփուշտների պարկուճներ 9306 29 700-ից Օդաճնշիչ զենքի մանրագնդակներ 9306 29 700-ից Որսորդական և սպորտային զենքի փամփուշտների խիցեր, խիցեր
կոնտեյներներ 9306 29 700-ից Մանրագնդակներ, կոտորակներ և կարտեչ (խոշոր կոտորակ) 9306 30 100-ից 9306 30 980-ից 9306 29 700-ից Ակոսափող և ողորկափող զենքի փամփուշտների գնդակներ 9306 30 100-ից 9306 30 300-ից 9306 30 980-ից 9306 30 910-ից Գազային ատրճանակների և ռևոլվերների փամփուշտներ 9306 30 930-ից 9306 30 910-ից Ազդանշանային զենքի փամփուշտներ և հրթիռներ 9306 30 930-ից 9307 00 000-ից Սառը զենք»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից երեք ամիս հետո: