040.0105.170201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 փետրվարի 2001 թվականի N 105
ԶՈՎԱՇԵՆԻ ՀԷԿ-Ի ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Համանման ձեռնարկությունների գնի կիրառման մեթոդով 14440 հազ. դրամ գնահատված Զովաշենի ՀԷԿ-ի գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել հավանական գնորդ «Ակադեմիկոս Ա. Լ. Մնջոյանի անվան Գյումրիի ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
(1-ին կետը խմբ. 18.04.01 թիվ 320 որոշում)
2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի արժեքը` 5886 հազ. դրամ:
(2-րդ կետը խմբ. 18.04.01 թիվ 320 որոշում)
3. Վճարումներն իրականացնել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 17-ից: