Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ...

 

 

040.0647.080605

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2005 թվականի N 647-Ն

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ռադիոակտիվ թափոնների պահման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ռադիոակտիվ թափոնների պահման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը և վերնագիրը փոփ. 27.12.12 թիվ 1677-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի մայիսի 5-ի

N 647-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ռադիոակտիվ թափոնների պահման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

i

2. Ռադիոակտիվ թափոնների պահման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 07.07.16 թիվ 698-Ն որոշում)

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

3. Ռադիոակտիվ թափոնների պահման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, պահման համար նախատեսվող ռադիոակտիվ թափոնների տիպը.

բ) անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, հայրանունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության և գործունեության իրականացման վայրերը, պահման համար նախատեսվող ռադիոակտիվ թափոնների տիպը:

(3-րդ կետը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն, 27.12.12 թիվ 1677-Ն, 07.07.16 թիվ 698-Ն որոշումներ)

3.1. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորման մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

(3.1-ին կետը լրաց. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)

4. Հայտին կից պետք է ներկայացվեն`

ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 636-Ն որոշում)

բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).

գ) ռադիոակտիվ թափոնների պահման կետի (պահեստարանի) նախագիծը.

դ) ռադիոակտիվ թափոնների հավաքման, նախնական մշակման, փաթեթավորման և պահման մասին հրահանգի պատճենը.

ե) ճառագայթային անվտանգության ապահովման ծրագրի պատճենը.

զ) ռադիոակտիվ թափոնների հավաքման, նախնական մշակման և փաթեթավորման աշխատանքների որակի ապահովման ծրագրի պատճենը.

է) ռադիոակտիվ թափոնների պահման ֆիզիկական պաշտպանության ապահովումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

ը) ռադիոակտիվ թափոնների պահման կետը (պահեստարանը) շահագործող անձնակազմի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

թ) ռադիոակտիվ թափոնների պահման կետը (պահեստարանը) շահագործող անձնակազմի մոտ իոնացնող ճառագայթման հետ կապված աշխատանքների բժշկական հակացուցումների բացակայության մասին տեղեկանքի պատճենը.

ժ) սույն կետի «գ», «ե», «զ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի մասին փորձաքննական եզրակացությունը:

(4-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 636-Ն, 06.03.14 թիվ 242-Ն որոշումներ)

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

5. Ռադիոակտիվ թափոնների պահման լիցենզիան տրվում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

(5-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)

6. Կարգավորող մարմինը լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ ներկայացված տեղեկությունների ստուգման կամ լրացուցիչ տեղեկությունների ստացման նպատակով կարող է անցկացնել ստուգում:

7. Լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ դիտարկվում են`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.

բ) ռադիոակտիվ թափոնների պահման ժամանակ ճառագայթային անվտանգության ապահովման վիճակը:

7.1. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

(7.1-ին կետը լրաց. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)

8. Լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման արդյունքների հիման վրա կարգավորող մարմինն ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու մասին:

9. Լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:

10. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

ա) առկա է կարգավորող մարմնի գրավոր եզրակացությունն այն մասին, որ հայտավորված գործունեության արդյունքում վնաս կհասցվի մարդկանց և (կամ) շրջակա միջավայրին.

բ) առկա են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:

11. Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում կամ վերաձևակերպվում է, կամ գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է, ինչպես նաև լիցենզիայի հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(11-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Լիցենզիայի պայմանների և պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է կարգավորող մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:

 

Ձև

 

i

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ՀԱՅՏ N ____

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատու ______________________________________________________________

__________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը,

պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ

տեղեկատվություն)

__________________________________________________________________________

           (անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, պետական

            հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ

            տեղեկատվություն)

2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը _______________________________

__________________________________________________________________________

3. Գործունեության իրականացման վայրը ______________________________________

__________________________________________________________________________

4. Պահման համար նախատեսվող ռադիոակտիվ թափոնների տիպը _____________________

__________________________________________________________________________

5. Հայտին կից ներկայացվում են`

ա)

բ)

գ)

դ)

ե)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ` ____________________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը,

հայրանունը, ազգանունը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,

հայրանունը, ազգանունը)

 

____ ____________ 200 թ.

 

(ձևը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն, 29.05.09 թիվ 602-Ն, 17.02.11 թիվ 140-Ն, 27.12.12 թիվ 1677-Ն, 07.07.16 թիվ 698-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի մայիսի 5-ի

N 647-Ն որոշման

 

Ձև

 

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N ____

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ

 

Տրված` ____ ___________ 200 թ. Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ____________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը ____

__________________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ____ ___________ 200  թ.

 

Կոմիտեի նախագահ       ___________________  _______________________

                        (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 25.10.07 թիվ 1267-Ն, 29.05.09 թիվ 602-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.05.2005
N 647-Ն
Որոշում