040.0100.090201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 փետրվարի 2001 թվականի N 100
i
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ենթակա է լուծարման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերություն:
2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 500.00 հազ. (հինգ հարյուր հազար) դրամ` որը համապատասխանում է 500 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Հաստատել «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչների կազմը (կցվում է):
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրավիրել «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողով:
6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` երկօրյա ժամկետում իրականացնել «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումը:
7. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լուծարումից և պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն անհատույց հանձնվում է «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությանը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 9-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թ.
փետրվարի 9-ի N 100 որոշմամբ
ԿԱԶՄ
«Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերության
հիմնադրի լիազոր ներկայացուցիչների
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության
և տեղեկատվության միջոցների հետ կապերի
վարչության պետ (ի պաշտոնե) - 125 բաժնետոմս
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության
հետ կապերի վարչության պետ (ի պաշտոնե) - 125 բաժնետոմս
ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչության պետ - 125 բաժնետոմս
(ի պաշտոնե)
ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության պետ (ի պաշտոնե) - 125 բաժնետոմս