Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ...

 

 

040.0325.080415

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մարտի 2015 թվականի N 325-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանը 2015 թվականին հատկացնել 149,798.7 հազ. դրամ (առաջին կիսամյակում` 69,660.3 հազ. դրամ, ինն ամսում` 101,303.3 հազ. դրամ)` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 12.11.15 թիվ 1314-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատողների` 2014 թվականի դեկտեմբեր և 2015 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսների աշխատավարձի հաշվարկումը և վճարումն իրականացնել սույն որոշման 1-ին կետով` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2015 թվականի մարտի 5-ի

N 325-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ` ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական       |          Գումարը           |

|դասակարգման հոդվածների անվանումները     |        (հազ. դրամ)         |

|                                        |____________________________|

|                                        |առաջին  |ինն ամիս | տարի    |

|                                        |կիսամյակ|         |         |

|________________________________________|________|_________|_________|

|Աշխատողների աշխատավարձեր և              |30,016.3| 55,634.3| 97,943.7|

|հավելավճարներ                           |        |         |         |

|________________________________________|________|_________|_________|

|Կապի ծառայություններ                    |   930.0|  1,860.0|  2,800.0|

|________________________________________|________|_________|_________|

|Ապահովագրական ծախսեր                    |    80.0|     80.0|     80.0|

|________________________________________|________|_________|_________|

|Ներքին գործուղումներ                    |   100.0|    250.0|    500.0|

|________________________________________|________|_________|_________|

|Վարչական ծառայություններ                |   280.0|    540.0|    800.0|

|________________________________________|________|_________|_________|

|Համակարգչային ծառայություններ           | 1,300.0|  1,300.0|  1,300.0|

|________________________________________|________|_________|_________|

|Տեղեկատվական ծառայություններ            |   500.0|    750.0|   1000.0|

|________________________________________|________|_________|_________|

|Ներկայացուցչական ծախսեր                 |   700.0|  1,350.0|  2,000.0|

|________________________________________|________|_________|_________|

|Մեքենաների և  սարքավորումների ընթացիկ   |   250.0|    500.0|    750.0|

|նորոգում և  պահպանում                   |        |         |         |

|________________________________________|________|_________|_________|

|Գրասենյակային նյութեր և  հագուստ        | 1,500.0|  2,000.0|  2,500.0|

|________________________________________|________|_________|_________|

|Տրանսպորտային նյութեր                   |   585.0|  1,170.0|  1,756.0|

|________________________________________|________|_________|_________|

|Կենցաղային և  հանրային սննդի նյութեր    |   200.0|    200.0|    200.0|

|________________________________________|________|_________|_________|

|Հատուկ նպատակային այլ նյութեր           |   100.0|    100.0|    100.0|

|________________________________________|________|_________|_________|

|Պարտադիր վճարներ                        |    44.0|     44.0|     44.0|

|________________________________________|________|_________|_________|

|Այլ ծախսեր                              | 2,500.0|  5,000.0|  7,500.0|

|________________________________________|________|_________|_________|

|Տրանսպորտային սարքավորումներ            |19,000.0| 19,000.0| 19,000.0|

|________________________________________|________|_________|_________|

|Վարչական սարքավորումներ                 |10,775.0| 10,775.0| 10,775.0|

|________________________________________|________|_________|_________|

|Ոչ նյութական հիմնական միջոցներ          |   750.0|    750.0|    750.0|

|________________________________________|________|_________|_________|

|Ընդամենը                                |69,610.3|101,303.3|149,798.7|

._____________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 12.11.15 թիվ 1314-Ն որոշում)

 

___________________________________________

ԻՐՏԵԿ - NN 2 և 3 հավելվածները չեն բերվում

 

i

(2-րդ հավելվածը փոփ. 12.11.15 թիվ 1314-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.03.2015
N 325-Ն
Որոշում