Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՎՃԱՐՈՎԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՎՃԱՐՈՎԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏ ...

 

 

040.0360.290306

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» մարտի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մարտի 2006 թվականի N 360-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՃԱՐՈՎԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում վճարովի անասնաբուժական ծառայությունների մատուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 08.10.15 թիվ 1146-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի մարտի 16-ի

N 360-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՃԱՐՈՎԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են անասնաբուժական գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից վճարովի ծառայությունների (այսուհետ` վճարովի անասնաբուժական ծառայություն) մատուցման կարգը և պայմանները:

(1-ին կետը փոփ. 18.03.11 թիվ 248-Ն որոշում)

2. Վճարովի անասնաբուժական ծառայություններն են`

ա) կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ, կենդանիների ու մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների ախտորոշումը` կենդանիների կլինիկական զննման, արյունաբանական, հյուսվածքաբանական, քիմիակենսաբանական, մանրէակենսաբանական, իմունաբանական, շճաբանական, ռադիոլոգիական, ռենտգենաբանական, թունաբանական, սնկաբանական, ախտաբանաանատոմիական հետազոտությունները, բուժումը կենսապատրաստուկներով, քիմիադեղագործական, քիմիական, բուսական, կենդանական ծագում ունեցող դեղամիջոցներով, անասնաբուժական դեղամիջոցների արտադրությունը և դեղագործությունը, վիրահատությունները, ծննդօգնությունը և այլն,

բ) վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումները, կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքարը` ներարկումները, ճիճվաթափությունը (դեհելմինթիզացիա), մշակումը, լողացնելը, ցողարկումը, արտաքին միջավայրում հիվանդությունների հարուցիչների դեմ պայքարը` ախտահանությունը, միջատազերծումը (դեզինսեկցիա), կրծողների ոչնչացումը (դեռատիզացիա) և այլն,

գ) կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի, կերերի, լրացակերերի, որպես սննդամթերք օգտագործվող սնկերի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը, անասնաբուժական դեղամիջոցների փորձաքննությունը և այն,

դ) կենդանիների վաճառքի, ցուցահանդեսներին և մրցումներին, կրկեսային ներկայացումներին մասնակցության ընթացքում կանխարգելիչ կարանտինային և անասնաբուժական սպասարկման այլ միջոցառումների իրականացումը,

ե) գյուղատնտեսական և տնային կենդանիների արհեստական սերմնավորումը, դրանց հղիության որոշումը, կենդանիների սաղմերի ստացումը և փոխպատվաստումը, անասնաբուժության բնագավառում գենային ինժեներիայի կիրառումը,

զ) կենդանիների հիվանդությունների ախտորոշման, բուժման, կանխարգելման և պահվածքի, անասնապահական շինությունների կառուցման հետ կապված հարցերով խորհրդատվությունը,

է) անասնապահական նշանակության օբյեկտների շինարարության ժամանակ անասնաբուժության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից հաստատված` տվյալ կենդանատեսակի պահվածքին և խնամքին ներկայացվող զոոհիգիենիկ նորմերի պահպանման մասին անասնաբուժական եզրակացության տրամադրումը,

ը) կենդանիների դիակիզումը, տեխնիկական օգտահանումը, էֆտանազիան, քնեցումը:

3. Սույն կարգը չի տարածվում պետական միջոցներով ֆինանսավորվող հակաանասնահամաճարակային` իմունականխարգելման, ախտորոշման, հիվանդությունների վերացման և այլ միջոցառումների իրականացման վրա:

 

II. ՎՃԱՐՈՎԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

 

4. Վճարովի անասնաբուժական ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

5. Վճարովի անասնաբուժական ծառայությունների մատուցման գնացուցակները պետական կազմակերպությունների համար հաստատվում են անասնաբուժության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից:

6. Վճարովի անասնաբուժական ծառայություն մատուցող անձը`

ա) կենդանիների առողջության և մթերատվության, սպառողի կյանքի և առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի համար անասնաբուժական միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով կիրառում է կենդանիների հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման արդյունավետ մեթոդներ, Հայաստանի Հանրապետության պետական գրանցում ստացած անասնաբուժական դեղամիջոցներ և միջոցներ` բացառելով դրանց ոչ նպատակային օգտագործման հնարավորությունը,

բ) սպառողին ժամանակին զգուշացնում է հնարավոր բարդությունների և այն պայմանների մասին, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ մատուցվող ծառայությունների որակի վրա, և դրա մասին նշում է պայմանագրում,

գ) մատուցած ծառայությունների ոչ պատշաճ կատարման համար կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.03.2006
N 360-Ն
Որոշում