(ուժը կորցրել է 16.07.2020 թիվ 1181-Ն որոշում)
i
040.0926.010704
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 2004 թվականի N 926-Ն
i
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար պահանջվող մասնագիտությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
i
3. Սահմանել, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայության մեջ գտնվող և զենք կրող հարկադիր կատարողների վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» N 489 որոշման գործողությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2004 թվականի հունիսի 25-ի
N 926-Ն որոշման
ՑԱՆԿ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN | Պաշտոնները և համակարգը | Մասնագիտությունը |
|ը/կ| | |
|___|______________________________|______________________________________|
|1. |Հարկադիր կատարման ծառայության |իրավագիտություն |
| |բարձրագույն խմբի պաշտոններ | |
|___|______________________________|______________________________________|
|2. |Հարկադիր կատարման ծառայության |իրավագիտություն, տնտեսագիտություն, |
| |գլխավոր և առաջատար խմբերի |ֆինանսներ և վարկ, հաշվապահական |
| |պաշտոններ |հաշվառում և աուդիտ, |
| | |ապրանքագիտություն, միջազգային |
| | |հարաբերություններ, |
| | |քաղաքագիտություն, արդյունաբերական |
| | |և քաղաքացիական շինարարություն, |
| | |ճարտարագիտություն, օտար լեզուներ, |
| | |արժեթղթերի շուկայի վերլուծություն և |
| | |կառավարում, երկրաբանություն, |
| | |մանկավարժություն, էկոլոգիա, ֆիզիկական |
| | |կուլտուրա և սպորտ, ինֆորմատիկա և |
| | |կիրառական մաթեմատիկա |
|___|______________________________|______________________________________|
|3. |Կադրային համակարգի աշխատողներ |իրավագիտություն, մանկավարժություն, |
| | |հոգեբանություն, պատմաբանություն, |
| | |միջազգային հարաբերություններ, |
| | |քաղաքագիտություն, սոցիոլոգիա |
|___|______________________________|______________________________________|
|4. |Ֆինանսատնտեսական, |տնտեսագիտություն, աշխատանքի |
| |նյութատեխնիկական համակարգի |տնտեսագիտություն, հաշվապահական |
| |աշխատողներ |հաշվառում և աուդիտ, ֆինանսներ և |
| | |վարկ, ապրանքագիտություն, |
| | |արդյունաբերական և քաղաքացիական |
| | |շինարարություն |
._________________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 06.07.06 թիվ 939-Ն, 15.10.15 թիվ 1177-Ն որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2004 թվականի հունիսի 25-ի
N 926-Ն որոշման
ՑԱՆԿ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Բոլոր տեսակի հոգեկան հիվանդություններ
Տարբեր օրգանների տուբերկուլյոզ` ակտիվ շրջանում
Թմրամոլություն, թունամոլություն (այդ թվում` ալկոհոլամոլություն)` անձի
դեգրադացիայի երևույթներով