600.0017.060306
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 03 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60006062
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
15 փետրվարի 2006 թվականի N 17-Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների հաշվառման կարգը (հավելված):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Հավելված
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2006 թվականի փետրվարի 15-ի
N 17-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սույն կարգը սահմանում է հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների (այսուհետ` վճարողներ) հաշվառման կարգը:
1. Վճարողներ են համարվում հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող անձինք, որոնց համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից սահմանված են կարգավորվող սակագներ, բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի մինչև 10 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող արտադրող կայանների:
(1-ին կետը փոփ. 09.02.11 թիվ 30-Ն որոշում)
2. Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը հաշվարկվում և հանձնաժողովի համապատասխան որոշմամբ հաստատվում են յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով և ժամկետներում:
3. Յուրաքանչյուր տարվա համար վճարողների անվանական կազմը և կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը անհրաժեշտության դեպքում (վճարողների անվանական կազմի, կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի փոփոխության և այլնի) ճշգրտվում են մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը:
i
4. Հանձնաժողովը վճարողների կողմից կատարված վճարումներին հետևում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական հաշիվների էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:
(4-րդ կետը փոփ. 12.08.15 թիվ 273-Ն որոշում)
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 12.08.15 թիվ 273-Ն որոշում)
i
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 12.08.15 թիվ 273-Ն որոշում)
(6-րդ կետը փոփ. 25.07.12 թիվ 310-Ն որոշում)
Հավելված N 1
i
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2006 թվականի փետրվարի 15-ի
N 17-Ն որոշմամբ
ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ
(1-ին հավելվածն ուժը կորցրել է 12.08.15 թիվ 273-Ն որոշում)
(1-ին հավելվածը փոփ. 25.07.12 թիվ 310-Ն որոշում)