Սեղմել Esc փակելու համար:
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ Ք...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ...

19.11.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.08.2015  -ից մինչեւ   19.11.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 09.11.16 թիվ 132-Ն որոշում)

i

606.0044.050811

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»        08            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60311373

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հուլիսի 2011 թվականի N 44-Ն

 

i

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ.

i

1) կալանավորված անձանց պահելու վայրում ընտրողները մասնակցում են միայն հանրաքվեի և համապետական ընտրությունների քվեարկությանը,

2) կալանավորված անձանց պահելու վայրում տեղամասային կենտրոնը սահմանում, ընտրողների ցուցակը կազմում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետում,

3) կալանավորված անձի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ձև 1 քարտը, որը տրվում է կալանավորված անձին քվեարկությանը մասնակցելու համար,

4) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից 5 օր առաջ քրեակատարողական հիմնարկի ղեկավարին է ներկայացնում այն վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների ցուցակը, որոնք ցանկություն են հայտնել ներկա լինել կալանավորված անձանց պահելու վայրում և հետևել տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը,

5) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից 10 օր առաջ կալանավորված անձանց պահելու վայր է ուղարկում Հանրապետության Նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզչության հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող նյութերը,

6) կալանավորված անձանց պահելու վայրում քվեարկության սկիզբը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը,

7) կալանավորված անձանց պահելու վայրում, անկախ ընտրողների թվից, տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփումն սկսում է ժամը 20.00-ին:

(1-ին կետը փոփ. 20.07.15 թիվ 43-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
29.07.2011
N 44-Ն
Որոշում