Սեղմել Esc փակելու համար:
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՏԱՐԲԵՐԱԿՈՂ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՏԱՐԲԵՐԱԿՈՂ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ...

 

 

040.1617.241212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2012 թվականի N 1617-Ն

 

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՏԱՐԲԵՐԱԿՈՂ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՆԵՐՈՒՄ «ՀԱՅ», «ՀԱՅԱՍՏԱՆ», «ՀԱՅԿԱԿԱՆ» ԲԱՌԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԱՆՁԻ ԼՐԻՎ ԿԱՄ ԿՐՃԱՏ ԱՆՈՒՆԸ` ՆՐԱ ՄԱՀՎԱՆ ԵՎ ԺԱՌԱՆԳՆԵՐ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 289 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1168-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ֆիրմային անվանումների մեջ տարբերակող նշանակության անուններում «հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները, ինչպես նաև ֆիրմային անվանումների մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը` նրա մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, օգտագործելու կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 7-ի «Ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների ու անվանումների օգտագործման և ապրանքային նշանների մեջ թույլտվություն պահանջող անունների, դիմանկարների և ֆաքսիմիլեների օգտագործման կարգերը հաստատելու մասին» N 289 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի նոյեմբերի 8-ի

N 1617-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՏԱՐԲԵՐԱԿՈՂ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՆԵՐՈՒՄ «ՀԱՅ», «ՀԱՅԱՍՏԱՆ», «ՀԱՅԿԱԿԱՆ» ԲԱՌԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԱՆՁԻ ԼՐԻՎ ԿԱՄ ԿՐՃԱՏ ԱՆՈՒՆԸ` ՆՐԱ ՄԱՀՎԱՆ ԵՎ ԺԱՌԱՆԳՆԵՐ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «հայ», «Հայաստան», «հայկական» բառերն ու դրանց թարգմանությունները, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները, հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը, նրա մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, իրավաբանական անձի ֆիրմային անվանման մեջ տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու հետ կապված հարցերը:

2. Ֆիրմային անվանումների տարբերակող նշանակության անուններում «հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները կարող են օգտագործվել միայն ֆիրմային անվանման գրանցման հայտի հիման վրա, որին կից պետք է ներկայացվի սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը (պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը) և սույն կարգին կից ձևի հավաստագիրը:

3. Գրանցում ստանալուց հետո ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ սույն կարգի 2-րդ կետում նշված բառերը և (կամ) դրանց թարգմանությունները յուրաքանչյուր հաջորդ տարվա ընթացքում կարող են օգտագործվել միայն այդ տարվա համար նախատեսված պետական տուրքը նախօրոք վճարելու և պետական տուրքի վճարման անդորրագիրը (պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը) մինչև այդ տարվա ավարտը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ` գործակալություն) ներկայացվելու դեպքում: Ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ «հայ», «Հայաստան», «հայկական» բառերի և դրանց թարգմանությունների օգտագործման թույլտվության տրամադրման տարվա հաշվարկի սկիզբ համարվում է ֆիրմային անվանման (փոփոխության) գրանցման օրը:

4. «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը ֆիրմային անվանումներում կարող են օգտագործվել առանց նախատեսված պետական տուրքի վճարման, եթե դա պայմանավորված է տվյալ իրավաբանական անձի ֆիրմային անվանման մեջ նրա հիմնադրի անվանման օգտագործման անհրաժեշտությամբ:

5. Ֆիրմային անվանումների տարբերակող նշանակության անվանման մեջ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումներն օգտագործվում են` մարզի անվանման համար` համապատասխան մարզպետի, համայնքի անվանման համար` համապատասխան համայնքի ղեկավարի կողմից տրված թույլտվության հիման վրա: Հայտը ներկայացվում է համապատասխան մարզպետին կամ համայնքի ղեկավարին, ընդ որում, համայնքի անվանման օգտագործման թույլտվության հայտ ներկայացվելու դեպքում հայտում նշվում է նաև մարզի անվանումը: Հայտին կցվում է ընթացիկ տարվա համար տեղական կամ պետական տուրքի վճարման անդորրագիրը (պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը): Տուրքը վճարված լինելու դեպքում մարզպետը կամ համայնքի ղեկավարը թույլտվությունը տրամադրում է ընթացիկ տարվա համար` հայտն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(5-րդ կետը փոփ. 10.06.15 թիվ 602-Ն որոշում)

5.1. Ֆիրմային անվանումների տարբերակող նշանակության անվանման մեջ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանման օգտագործման համար թույլտվություն չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները համընկնում են իրավաբանական անձի հիմնադրի, մասնակցի, բաժնետիրոջ կամ վերջիններիս զավակների կամ ծնողների անվան հետ, որի վերաբերյալ դիմողը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանող փաստաթղթեր: Ընդ որում, հետագայում իրավաբանական անձի հիմնադրի, մասնակցի կամ բաժնետիրոջ փոփոխության դեպքում թույլտվություն չի պահանջվում:

(5.1-ին կետը լրաց. 10.06.15 թիվ 602-Ն որոշում)

6. Հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը` նրա մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, ֆիրմային անվանման մեջ կարող է օգտագործվել գործակալության կողմից տրված թույլտվության հիման վրա, եթե այդ անձի համբավը ձեռք է բերվել այնպիսի ոլորտում, որը համընկնում է տվյալ իրավաբանական անձի գործունեության հիմնական ոլորտին` սույն կարգին կից ձևի հավաստագրի առկայության դեպքում:

 

Ձև

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

 

քաղ. Երևան _____ __________ 20 թ.

 

Ես` ________________________________________________________,

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

տեղեկացնում եմ, որ գրանցման ենթակա ____________________________ ֆիրմային

(գրանցվող ֆիրմայի անվանումը)

 

անվանումը չի օգտագործվի ի վնաս հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին, հոգևոր կամ մշակութային ժառանգություն համարվող խորհրդանիշերին, չի ստվերի որևիցե մեկի պատիվը, հեղինակությունը, համբավը, արժանապատվությունը:

 

____________________________ _____________________

       (անունը, ազգանունը)        (ստորագրությունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.11.2012
N 1617-Ն
Որոշում