Սեղմել Esc փակելու համար:
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ...

 

 

040.0418.300403

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» ապրիլի 2003թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2003 թվականի N 418-Ն

 

i

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության: «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը` փոխանցման ակտին համապատասխան:

i

1.1. «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

(1.1-ին կետը փոփ. 10.03.15 թիվ 235-Ն որոշում)

2. Սահմանել, որ`

i

1) «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության բազմակողմանի և օբյեկտիվ ներկայացումը, ինչպես նաև` կառավարության գործունեության վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությունն է.

2) «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`

ա. կառավարության գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովումը,

բ. կառավարության գործունեության ընթացքը պատշաճ ներկայացնելը, հանրային իրազեկման իրականացումը` հանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելու միջոցով,

գ. հանրությանն իրազեկելու արդյունքում հասարակություն-գործադիր իշխանություն փոխադարձ կապի խթանումը,

դ. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության պարբերաբար, բազմակողմանի և օբյեկտիվ լուսաբանումների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության թափանցիկության ապահովումը,

ե. միջազգային ասպարեզում գործադիր մարմնի վարկանիշի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը,

զ. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունների, իր լիազորությունների շրջանակներում իրավաստեղծ գործառույթների իրականացման արդյունքում մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի լուսաբանման միջոցով դրանց վերաբերյալ հանրության լայն զանգվածների կարծիքի բացահայտումը,

է. հասարակական կարծիքի բացահայտման և ուսումնասիրության միջոցով գործադիր մարմնի գործունեության արդյունավետության բարձրացումը:

(2-րդ կետը փոփ. 10.03.15 թիվ 235-Ն որոշում)

i

3. Թույլատրել «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) հրատարակչական գործ.

2) կենտրոնի աշխատանքներում ներգրավված մասնագետների կողմից, ըստ ոլորտների, մասնագիտական խորհրդատվական և վերլուծական ծառայությունների մատուցում.

3) առկա իրավիճակի հետազոտում և հասարակական կարծիքի բացահայտում:

(3-րդ կետը փոփ. 10.03.15 թիվ 235-Ն որոշում)

i

4. «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ կետի «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին:

(4-րդ կետը փոփ. 10.03.15 թիվ 235-Ն որոշում)

5. Հաստատել «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը և արժեքը` համաձայն հավելվածի:

(5-րդ կետը փոփ. 10.03.15 թիվ 235-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` երկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն կանոնադրությունը.

բ) ապահովել «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն պետական գրանցումը:

(6-րդ կետը փոփ. 10.03.15 թիվ 235-Ն որոշում)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

ապրիլի 17-ի N 418-Ն որոշման

 

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՐԺԵՔԸ

 

.____________________________________________________________________.

|Գույքի|      Սարքավորումների անվանումը     |  Ստացման   |Մնացորդային|

|  N   |                                    |   ամիսը,   |  արժեքը   |

|      |                                    |  ամսաթիվը, |  (դրամ)   |

|      |                                    |  տարեթիվը  |           |

|      |                                    |  և  արժեքը |           |

|      |                                    |   (դրամ)   |           |

|______|____________________________________|____________|___________|

|111401|     Համակարգիչ` «ՊԵՆՏԻՈՒՄ  II»     |24.09.1998թ.|  103 839  |

|      |HP VECTRA VL 6/266 S7 M 3200/32 NT4 |            |           |

|      |LAN INTEL PENTIUM II                | 1 038 386  |           |

|______|____________________________________|____________|___________|

|111402|     Համակարգիչ` «ՊԵՆՏԻՈՒՄ  II»     |24.09.1998թ.|  103 839  |

|      |HP VECTRA VL 6/266 S7 M 3200/32 NT4 |            |           |

|      |LAN INTEL PENTIUM II                | 1 038 386  |           |

|______|____________________________________|____________|___________|

|111403|             Համակարգիչ             |24.09.1998թ.|  152 907  |

|      |NOTEBOOK HP OMNIBOOK 2100           |            |           |

|      |INTEL PENTIUM                       | 1 529 069  |           |

|______|____________________________________|____________|___________|

|111404|Վերարտադրող սարք ՍԿԱՆԵՐ             |24.09.1998թ.|   36 569  |

|      |HP SCANJET 6100C SCANNER #C6267A    |            |           |

|      |                                    |  365 683   |           |

|______|____________________________________|____________|___________|

|111405|Բազմացնող սարք                      |18.09.1998թ.|   95 177  |

|      |Canon plain 6216 Photocopier        |            |           |

|      |                                    |  951 762   |           |

|______|____________________________________|____________|___________|

|111406|            Հեռախոս-Ֆաքս            |03.12.1998թ.|   77 878  |

|      |Canon Fax Multipass L90 ~ EWA 15251 |            |           |

|      |                                    |  778 774   |           |

|______|____________________________________|____________|___________|

|111407|         Լազերային տպիչ սարք        |03.12.1998թ.|   52 084  |

|      |Hewlett Packard Laser Jet 4V        |            |           |

|      |                                    |  520 838   |           |

|______|____________________________________|____________|___________|

|111408|Տեսախցիկ                            |03.12.1998թ.|   35 637  |

|      |Panasonic S-VHS MOVIE CAMERA NV-S88 |            |           |

|      |                                    |  356 365   |           |

|______|____________________________________|____________|___________|

|111409|Ռիզոգրաֆ                            |27.04.2001թ.| 4 538 164 |

|      |S-2245 RISO GR 3770 A3(600x600 dpi) |            |           |

|      |                                    | 9 075 664  |           |

|______|____________________________________|____________|___________|

|111410|UPS Windos 95, WT, 1000VA Pro       |27.04.2001թ.|  104 260  |

|      |                                    |  208 510   |           |

|______|____________________________________|____________|___________|

|111411|UPS Windos 95, WT, 1000VA Pro       |27.04.2001թ.|  104 260  |

|      |                                    |  208 510   |           |

|______|____________________________________|____________|___________|

|111412| Համակարգիչ` «ՊԵՆՏԻՈՒՄ III» 800/133,|17.04.2001թ.|  137 075  |

|      |  256KB SLC(FS), 256 MB SDRAM, FDD, |            |           |

|      |SVGA AGP 16 Mb TV out, in,  9,1x2 GB| 1 370 750  |           |

|______|____________________________________|____________|___________|

|111413|Համակարգիչ` «ՊԵՆՏԻՈՒՄ  III» 800/133,|17.04.2001թ.|  120 626  |

|      |  256KB SLC(FS), 128 MB SDRAM, FDD, |            |           |

|      |  Intel 3D Direct AGP Dinamic Video |            |           |

|      |     Memory Technology, 9,1x2 GB    | 1 206 260  |           |

|______|____________________________________|____________|___________|

|111414|Հեռուստացույց «Ֆիլիպս»              |09.11.2000թ.|   55 000  |

|      |                                    |  165 000   |           |

|______|____________________________________|____________|___________|

|111415|Տեսամագնիտոֆոն «Ֆիլիպս»             |09.11.2000թ.|   37 000  |

|      |                                    |  110 000   |           |

|______|____________________________________|____________|___________|

|      |Ընդամենը                            |            | 5 754 315 |

.____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.04.2003
N 418-Ն
Որոշում