Սեղմել Esc փակելու համար:
«ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ «Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ «ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈ ...

 

 

040.0072.290102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2002 թվականի N 72

 

i

«ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ «ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Աճուրդի կենտրոն» պետական հիմնարկը վերակազմակերպել «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Սահմանել, որ`

ա) «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան պետական գույքի օտարման, մասնավորեցման, ինչպես նաև վարձակալության տրամադրման նպատակով աճուրդների կազմակերպումն է, իսկ գործունեության նպատակը` պետական գույքի օտարման, մասնավորեցման, ինչպես նաև վարձակալության տրամադրման գործընթացների աջակցումը.

բ) «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է հետևյալ տեսակների ձեռնարկատիրական գործունեություն`

պետական գույքի, այդ թվում` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման (վաճառքի), ինչպես նաև լուծարվող ընկերությունների գույքի օտարման կազմակերպման համար անհրաժեշտ հայտարարագրերի, այլ տեսակների տեղեկատվության նախապատրաստում և հրապարակում.

պետական գույքի, այդ թվում` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման (վաճառքի) կազմակերպում.

լուծարման գործընթացում գտնվող ընկերությունների պարտատերերի պահանջները բավարարելու համար լուծարման հանձնաժողովների որոշմամբ այդ ընկերությունների գույքի օտարում.

բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի հավաստագրերի տպագրության աշխատանքների կազմակերպում.

մասնավորեցման արդյունքում ընկերությունների, բաժնետերերի և բաժնետոմսերի, ինչպես նաև պետական գույքի մասնավորեցմանը վերաբերող ամփոփ տեղեկատվության հաշվառում և տրամադրում.

պետական գույքի ձեռքբերման ժամանակ մասնավորեցման սուբյեկտներին մեթոդական և մեթոդաբանական բնույթի աջակցություն.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կազմակերպության կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն.

հրապարակային սակարկությունների (այդ թվում` էլեկտրոնային) կազմակերպում և անցկացում:

(2-րդ կետը փոփ. 08.10.09 թիվ 1145-Ն, 19.03.15 թիվ 254-Ն որոշումներ)

3. Հաստատել`

i

ա) «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող` 56366.6 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքի ցանկը (կցվում է).

բ) (3-րդ կետի բ ենթակետն ուժը կորցրել է 06.06.02 թիվ 785-Ա որոշում)

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն են վերապահվում`

ա) «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազորությունները.

բ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «դ», «ե» և «է» ենթակետերով սահմանված լիազորությունները:

(4-րդ կետը փոփ. 19.03.15 թիվ 254-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 1-ամսյա ժամկետում ապահովել «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման աշխատանքների կատարումը և կազմակերպության պետական գրանցումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 29-ից:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հունվարի 29-ի N 72 որոշմամբ

 

ՑԱՆԿ

«ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|Սեփականության իրավունքով  |Գույքի արժեքը |Գտնվելու վայրը |Ծանոթագրություն|

|հանձնվող գույքի անվանումը |(հազար դրամ)  |(հասցեն)       |               |

|__________________________|______________|_______________|_______________|

|1. Հիմնական միջոցներ      |   47500.3    |Սայաթ-Նովայի 8 |               |

|                          |              |               |               |

|   այդ թվում`             |              |               |               |

|                          |              |               |մակերեսը` 382  |

|գրասենյակային տարածք      |    5489.0    |               |քառ. մ, որից`  |

|                          |              |               |252 քառ. մ`    |

|համակարգչային և           |   35571.8    |               |առաջին հարկ,   |

|արտադրական տեխնիկա        |              |               |130 քառ. մ`    |

|                          |              |               |նկուղ          |

|տրանսպորտային միջոցներ    |    3442.5    |               |               |

|                          |              |               |               |

|այլ հիմնական միջոցներ     |    2997.0    |               |               |

|__________________________|______________|_______________|_______________|

|2. Փոքրարժեք արագամաշ     |    8432.0    |Սայաթ-Նովայի 8 |               |

|առարկաներ                 |              |               |               |

|__________________________|______________|_______________|_______________|

|3. Նյութեր                |     433.4    |Սայաթ-Նովայի 8 |               |

|__________________________|______________|_______________|_______________|

|       Ընդամենը           |   56366.6    |               |               |

._________________________________________________________________________.

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2002 թվականի

հունվարի 29-ի N 72 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

«ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|Ամրացվող գույքի անվանումը |Գույքի արժեքը |Գտնվելու վայրը |Ծանոթագրություն|

|                          |(հազար դրամ)  |(հասցեն)       |               |

|__________________________|______________|_______________|_______________|

|Գրասենյակային տարածք      |      -       |Փավստոս        |մակերեսը`      |

|                          |              |Բյուզանդի 1/3  |72 քառ. մ      |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.01.2002
N 72
Որոշում