041.0048.230101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունվարի 2001 թվականի N 48
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 482 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կապի նախարարության փոստային կապի տեղական բաժանմունքների զբաղեցրած շենքերը և տարածքները Հայաստանի Հանրապետության կապի նախարարության «Հայփոստ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության տնօրինությանը հանձնելու մասին» N 482 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի 389-րդ կետում «130 Ավան, Քուչակի թաղ., 6 շենք»
i
բառերը փոխարինել «129 Հ/Ա Գ-3 թաղ., 22 շենք» բառերով: