Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ...

 

 

040.0062.290101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2001 թվականի N 62

 

i

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի չորրորդ մասին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պաշտոնանկ անել Արմավիրի մարզի Դաշտի գյուղական համայնքի ղեկավար Արմեն Դարբինյանին:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Արմավիրի մարզի Դաշտի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արմավիրի մարզի Դաշտի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 54850 դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արմավիրի մարզի Դաշտի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 29-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2001 թվականի

հունվարի 29-ի N 62 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված

Արմավիրի մարզի Դաշտի գյուղական համայնքի ղեկավարի

արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման հետ

 

_________________________________________________________________

     NN                        Ծախսերը                       Գումարը

     ը/կ                                                     (դրամ)

_________________________________________________________________

      1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                        30000       

 

այդ թվում`

 

          տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,         30000

          նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ

 

      2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ         15000

 

      3.  Կապի ծառայության վճարներ                             1000

 

      4.  Տրանսպորտի ծառայության վճարներ                       5000

 

      5.  Գրասենյակային ծախսեր                                 1000

         ____________________________________________________________

               ընդամենը                                       52000

 

          Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր           2850

          (543 ընտրող + 543 x 0,05) x 5 դրամ

         ____________________________________________________________

               Ընդամենը                                       54850

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.01.2001
N 62
Որոշում