Սեղմել Esc փակելու համար:
ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ ԿԱՄ ՉՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ ԿԱՄ ՉՎԵՐԱԳՐԱՆՑՎԱԾ ՁԵ ...

 

 

040.0035.180101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունվարի 2001 թվականի N 35

 

i

ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ ԿԱՄ ՉՎԵՐԱԳՐԱՆՑՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով չգրանցված ձեռնարկություններն ու կազմակերպությունները ենթակա են լուծարման, իսկ չվերագրանցվածների հիմնադիր փաստաթղթերը ճանաչվել են անվավեր` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, պետական կառավարման այլ մարմիններին, նրանց ենթակա պետական հիմնարկներին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին գործարքներ չկնքել ու գործառնություններ չկատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով չգրանցված կամ չվերագրանցված ձեռնարկությունների ու կազմակերպությունների (այսուհետև` չվերագրանցված կազմակերպություններ) հետ:

Ընկերություններում 50 տոկոսից ավելի պետական բաժնեմաս տնօրինող` Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, պետական կառավարման այլ մարմիններին` օրենքով սահմանված կարգով ձեռնարկել միջոցներ` չվերագրանցված կազմակերպությունների հետ այդ ընկերությունների կողմից գործարքներ չկնքվելու և գործառնություններ չկատարվելու համար:

2. Գործարքների կնքման և գործառնությունների կատարման ընթացքում կողմի պատշաճ լինելը վկայող փաստը նրա պետական գրանցման վկայականն է` 1999 թվականի հունվարի 1-ից հետո գրանցված կամ վերագրանցված լինելու մասին նշումով:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ներկայացված` չվերագրանցված կազմակերպությունների ցանկից առանձնացնել պետության, այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ չունեցող չվերագրանցված կազմակերպությունները և դրանց ցանկը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն.

բ) օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել չվերագրանցված կազմակերպությունների հարկերի ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով ապառքների բռնագանձման համար:

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, պետական կառավարման այլ մարմիններին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացրած ցանկի համաձայն` այն ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում`

ա) կասեցնել չվերագրանցված կազմակերպություններին տրված թույլտվությունների, լիցենզիաների, հավաստագրերի գործողությունը` մինչև սահմանված կարգով դրանց գրանցումը կամ վերագրանցումը.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված չվերագրանցված կազմակերպությունների ցանկերն ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, այլ շահագրգիռ նախարարություններ, ինչպես նաև դրանք հրապարակել մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին ձեռնարկել միջոցներ չվերագրանցված կազմակերպությունների կողմից վճարային գործառնությունները բանկային համակարգում սահմանափակելու համար:

i

6. Չվերագրանցված մամուլը և զանգվածային լրատվության մյուս միջոցներն ու դրանց լրագրողները պետական մարմինների և պաշտոնատար անձանց հետ փոխհարաբերություններում չեն կարող օգտվել «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավունքներից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.01.2001
N 35
Որոշում