040.0004.080101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» հունվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունվարի 2001 թվականի N 4
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՄ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների տեղափոխման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 11.11.10 թիվ 1460-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
(որոշումը փոփ. 14.07.05 թիվ 1004-Ն որոշում)
(վերնագիրը փոփ. 11.11.10 թիվ 1460-Ն որոշում)
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թ.
հունվարի 8-ի N 4 որոշմամբ
ԿԱՐԳ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՄ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների (այսուհետ` առաքանի) հայտարարագրման, մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:
3. Փոխադրողը մաքսային մարմիններ է ներկայացնում առաքանիները, դրանց հասցեատերերի ցանկը և ուղեկցող փաստաթղթերը, որոնք մուտքագրվում են մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմնում:
4. Առաքանու մաքսային հսկողությունն իրականացվում է փոխադրողի կամ հասցեատիրոջ ներկայությամբ` զննող սարքավորումների միջոցով:
5. Այն առաքանին, որի քաշը և մաքսային արժեքը չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բնաիրային և արժեքային չափերը, բաց է թողնվում փոխադրողին` հասցեատիրոջը հանձնելու համար, եթե հասցեատերը նախորդ 180 օրվա ընթացքում չի օգտվել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արտոնություններից:
6. Սույն կարգի 5-րդ կետում նշված առաքանին փոխադրողին հանձնելիս` մաքսային մարմնի կողմից տրվում է մաքսային վճարների արտոնության վերաբերյալ կտրոն` համաձայն N 1 ձևի:
7. Փոխադրողը սույն կարգի 5-րդ կետում նշված արտոնության համաձայն բաց թողնված առաքանին կտրոնի հետ միասին հանձնում է հասցեատիրոջը, որը կտրոնի վրա ստորագրում է և վերադարձնում փոխադրողին:
8. Փոխադրողը հասցեատիրոջ կողմից ստորագրված կտրոնը մաքսային մարմին է ներկայացնում առաքանու հանձնման օրվանից 10-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան կտրոնն ստանալու օրվանից 40-օրյա ժամկետում:
9. Լրացված կտրոնը մաքսային մարմին ներկայացնելուց հետո այն կցվում է տվյալ ապրանքի բացթողման փաստաթղթերին, և հասցեատիրոջ (ստացողի) անձնագրային տվյալները վերցվում են հաշվառման:
10. Հասցեատիրոջ բացակայության կամ առաքանին ստանալուց հրաժարվելու դեպքում փոխադրողը հրաժարման օրվանից 10-օրյա ժամկետում առաքանին վերադարձնում է այն ուղարկողին:
11. Սույն կարգի 4-րդ կետում նշված եղանակով մաքսային հսկողության ժամանակ` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բնաիրային և արժեքային չափերը գերազանցելու կամ ոչ սակագնային կարգավորման ենթակա ապրանքների առկայության, կամ մաքսային սահմանով տեղափոխման համար արգելված ապրանքների վերաբերյալ կասկածի դեպքում մաքսային մարմնի կողմից, փոխադրողի ներկայությամբ, բացվում է առաքանին, և մաքսային հսկողությունն իրականացվում է զննման եղանակով:
12. Եթե զննման արդյունքում պարզվում է, որ առաքանու մեջ առկա են մաքսային սահմանով տեղափոխման համար արգելված ապրանքներ, ապա արգելված ապրանքները բաց չեն թողնվում, և հետագա գործընթացն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
13. Եթե զննման արդյունքում պարզվում է, որ առաքանու մեջ առկա են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բնաիրային և արժեքային չափերը գերազանցող կամ ոչ սակագնային կարգավորման ենթակա ապրանքներ, ապա առաքանին բաց չի թողնվում, և մաքսային մարմնի կողմից փոխադրողին տրվում է առաքանու մեջ առկա ապրանքները հայտարարագրելու և մաքսային վճարները վճարելու վերաբերյալ կտրոն` համաձայն N 2 ձևի, որում նշվում է նաև վճարման ենթակա մաքսային վճարների չափը, եթե առաքանու ուղեկցող փաստաթղթերում առկա են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
14. Առաքանու մեջ առկա բաժանելի ապրանքների դեպքում մաքսային վճարները գանձվում են օրենքով սահմանված բնաիրային կամ արժեքային չափերը գերազանցող մասի համար, իսկ ոչ բաժանելի ապրանքների դեպքում` ամբողջի համար:
15. Փոխադրողը սույն կարգի 13-րդ կետում նշված կտրոնը հանձնում է հասցեատիրոջը և հասցեատիրոջ կողմից սույն կարգի 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերում նշված գրառումներից որևէ մեկի կատարումից հետո կտրոնը վերադարձնում է մաքսային մարմին` հասցեատիրոջ կողմից ծանուցման ստացմանը հաջորդող օրվանից 10-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան կտրոնն ստանալու օրվանից 40-օրյա ժամկետում:
16. Եթե հասցեատերը ցանկանում է անձամբ հայտարարագրել առաքանու մեջ առկա ապրանքները, ապա կտրոնի վրա նշում է տեղեկացված լինելու օրը, ստորագրում և վերադարձնում փոխադրողին:
17. Եթե հասցեատերը ցանկանում է, որ առաքանու մեջ առկա ապրանքների մաքսային ձևակերպումներն իր փոխարեն իրականացնի փոխադրողը, ապա դրա մասին նշում է կտրոնի վրա և ստորագրում:
18. Եթե հասցեատերը հրաժարվում է առաքանին ստանալուց, ապա դրա մասին նշում է կտրոնի վրա և վերադարձնում փոխադրողին:
19. Սույն կարգի 16-րդ կետով սահմանված դեպքում հայտարարագրման և մաքսային վճարների վճարման` օրենքով սահմանված ժամկետների պահպանման պատասխանատվությունը կրում է հասցեատերը:
20. Սույն կարգի 17-րդ կետով սահմանված դեպքում հայտարարագրման և մաքսային վճարների վճարման` օրենքով սահմանված ժամկետների պահպանման պատասխանատվությունը կրում է փոխադրողը:
21. Սույն կարգի 18-րդ կետով սահմանված կամ հասցեատիրոջ բացակայության դեպքում փոխադրողը հրաժարման օրվանից 10-օրյա ժամկետում առաքանին վերադարձնում է այն ուղարկողին:
22. Այն դեպքում, երբ ուղարկողն առաքանուն կից փաստաթղթերում նշում է կատարել փոստային առաքանին հետ չառաքելու վերաբերյալ, ապա նման առաքանիների նկատմամբ իրականացվում են «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործողությունները:
23. Սույն կարգի 8-րդ և 15-րդ կետերում նշված ժամկետներում փոխադրողի կողմից կտրոնը մաքսային մարմին չվերադարձվելու դեպքում կազմվում է մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն:
(կարգը փոփ. 14.07.05 թիվ 1004-Ն, 11.11.10 թիվ 1460-Ն որոշումներ)
Ձև N 1
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԿՏՐՈՆ N _____
________ _________________ 20 թ.
(տալու օրը, ամիսը, տարեթիվը)
Կիրառված է արտոնություն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով, բաց է թողնված առանց մաքսային վճարների գանձման:
1. Փոխադրող անձի անվանումը ___________________________________________
2. Հասցեատիրոջ (ստացողի) ազգանունը, անունը ___________________________
3. Առաքման հասցեն ____________________________________________________
4. Հասցեատիրոջ հասցեն, անձնագրի սերիան, համարը _______________________
__________________________________________________________________________
5. Առաքանու ստացման կամ հրաժարման վերաբերյալ նշում, ստացման ամսաթիվը և ստորագրությունը ____________________________________________________
6. Մաքսային մարմնի պաշտոնատար անձ _________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_________________
(անձնական կնիքը)
Կ.Տ.
7. N ______ կտրոնը ենթակա է վերադարձման` մինչև ____ _________ 20 թ.:
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
8. N _____ կտրոնը ենթակա է վերադարձման` մինչև ____ ___________ 20 թ.:
9. N _____ կտրոնը լրացված վիճակում վերադարձվել է ____ _________ 20 թ.:
10. Փոխադրումն իրականացնող անձ _________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_________________
(կնիքը)
Կ.Տ.
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԿՏՐՈՆ N _____
________ _________________ 20 թ.
(տալու օրը, ամիսը, տարեթիվը)
Առաքանու մեջ առկա ապրանքները գերազանցում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բնաիրային և արժեքային չափերը և ենթակա են հայտարարագրման ու մաքսային վճարների վճարման:
1. Փոխադրող անձի անվանումը ___________________________________________
2. Հասցեատիրոջ (ստացողի) ազգանունը, անունը ___________________________
3. Առաքման հասցեն ____________________________________________________
4. Հասցեատիրոջ հասցեն, անձնագրի սերիան, համարը _______________________
__________________________________________________________________________
5. Հայտարարագրման համար սահմանված ժամկետը` մինչև _____ _______ 20 թ.
6. Վճարման ենթակա մաքսային վճարների չափը _____________________________
7. Ընդգծել ստորև նշված տարբերակներից մեկը`
1) ցանկանում եմ անձամբ հայտարարագրել առաքանու մեջ առկա ապրանքները.
2) լիազորում եմ փոխադրողին իմ փոխարեն հայտարարագրել առաքանու մեջ առկա ապրանքները.
3) հրաժարվում եմ առաքանին ստանալուց:
8. Հասցեատիրոջ տեղեկացման օրը և ստորագրությունը ______________________
9. Մաքսային մարմնի պաշտոնատար անձ _________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_________________
(անձնական կնիքը)
Կ.Տ.
10. N ____ կտրոնը ենթակա է վերադարձման` մինչև ______ _________ 20 թ.:
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
11. N ____ կտրոնը ենթակա է վերադարձման` մինչև ______ _________ 20 թ.:
12. N ____ կտրոնը լրացված վիճակում վերադարձվել ______ _________ 20 թ.:
13. Փոխադրումն իրականացնող անձ _________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_________________
(կնիքը)
Կ.Տ.
(ձևը փոփ. 25.08.01 թիվ 770, 22.01.09 թիվ 78-Ն, 11.11.10 թիվ 1460-Ն որոշումներ)