040.0906.311200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 դեկտեմբերի 2000 թվականի N 906
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ «ՆԵՐԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Լինսի» հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» N ՆՀ-736 հրամանագրով վավերացված փոխըմբռնման հուշագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ենթակայության «Ներդրում» ծրագիրն իրականացնող պետական հիմնարկ` Լինսի հիմնադրամի կողմից տրամադրվող միջոցներով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 2001 թվականի հունվարի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Ներդրում» ծրագիրն իրականացնող պետական հիմնարկի 2001 թվականի պահպանման ծախսերի վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 31-ից: