Սեղմել Esc փակելու համար:
«ՍՈԼԱՐԷՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՈԼԱՐԷՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ-ՈՒՄ ՀՈՂ ...

 

 

040.0903.311200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 դեկտեմբերի 2000 թվականի N 903

 

i

«ՍՈԼԱՐԷՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՂՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրության այլընտրանքային աղբյուրների զարգացման և էներգետիկ անկախության աստիճանի բարձրացման անհրաժեշտությունից, ինչպես նաև հիմք ընդունելով «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 21-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Սոլարէն» միջազգային ընկերության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության միջև 2000 թվականի նոյեմբերի 3-ին Երևանում ստորագրված` մտադրությունների մասին հուշագրին:

2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` հիմք ընդունելով «Սոլարէն» միջազգային ընկերության կողմից ներկայացված` Գեղարքունիքի մարզի Սոթքի լեռնանցքի շրջանում 10-20 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմաէլեկտրակայանքների կառուցման համար հողային տարածքի ընտրության վերաբերյալ տեխնիկական հիմնավորումը` 25-օրյա ժամկետում սահմանված կարգով «Սոլարէն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Սոթքի լեռնանցքի շրջանում առանց մրցույթի հատկացնել 200 հեկտար հողատարածք և նրա հետ կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր` ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 31-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.12.2000
N 903
Որոշում